Քլինթոնը մի փոքր ավելի շատ ձայն է ստացել, քան Թրամփը, բայց ԱՄՆ օրենսդրությունն այլ է

09/11/2016 schedule17:30

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Վերջինիս հաղթանակը շատերի համար անսպասելի է եղել, քանի որ անցկացված հարցումների մեծ մասի արդյունքները կանխորոշում էին դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Չնայած, որ Քլինթոնը մի փոքր ավելի շատ ձայն է (59 միլիոն 59 հազար 121 քվե) ստացել, քան Դոնալդ Թրամփը (58 միլիոն 935 հազար 325 քվե ), բայցեւայնպես ամերիկյան ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պայմաններում վերջինս ստացել է 279 ընտրիչի աջակցություն: Այնինչ, նախագահ ընտրվելու համար բավական է Ընտրիչների կոլեգիայի 538 անդամներից 270-ի աջակցությունը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնն արդեն ընդունել է իր պարտությունը եւ հեռախոսով շնորհավորել է իր հանրապետական մրցակցին: Ավելի ուշ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահը Բարաք Օբաման: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք պայմանավորվել են նոյեմբերի 10-ին հանդիպել Սպիտակ տանը:

Ճիշտ է, վերջին ամիսներին Միացյալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը լարվածության մեջ պահած ընտրություններն անցյալում են, Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը, իսկ աշխարհի բոլոր ծագերից նորընտիր նախագահը շնորհավորանքներ է ստանում, սակայն նախագահի ընտրության ընթացակարգը պաշտոնապես դեռ չի ավարտվել:

Բանն այն է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենում մի քանի փուլով: ԱՄՆ-ի նախագահին վերջնականորեն ընտրում է Ընտրիչների կոլեգիան, որը բաղկացած է 538 հոգուց: Յուրաքանչյուր նահանգից Ընտրիչների կոլեգիայի անդամների թիվը հավասար է ԱՄՆ-ի Կոնգրեսում դրանց ներկայացուցիչների թվին:

Ինչպես վերը նշվեց, նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից որեւէ մեկը ստանա առնվազն 270 ընտրիչի աջակցություն: Բուն ընտրությունների օրը յուրաքանչյուր նահանգում ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն տվյալ նահանգից կոնկրետ թվով ընտրիչներ է ներկայացնելու Ընտրիչների կոլեգիայի նիստին,որը նշանակված է դեկտեմբերի 19-ին: Ուշագրավ է, որ ընտրիչներն օրենքով պարտավորված չեն քվեարկել այն թեկնածուի օգտին, ում ներկայացնում են եւ նույնիսկ իրավունք ունեն քվերակել մրցակցի օգտին: ԱՄՆ պատմության մեջ երեք անգամ Ընտրիչների կոլեգիան նախագահ է ընտրել այն թեկնածուին, որն ընտրողների նվազագույն ձայներն էր ստացել: 1876 թվականին նախագահ է դարձել Ռութերֆորդ Հեյսը, 1888-ին՝ Բենջամին Հարիսոնը, 2000 թվականին՝ Ջորջ Բուշը: Երեքն էլ Հանրապետական կուսակցության թեկնածուներն էին:

Ընտրիչների կոլեգայի նիստում ընտրված թեկնածուին 2017 թվականի հունվարի 6-ին դեռ պետք է հաստատի ԱՄՆ-ի Կոնգրեսը: Եվ միայն դրանից հետո՝ հունվարի 20-ին, տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Հենց այդ օրը ավարտվելու է գործող նախագահ Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետը: Այդ օրվանից էլ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը: 70-ամյա Թրամփը կդառնա ԱՄՆ-ի պատմության ընթացքում նախագահ ընտրված ամենատարեց քաղաքական գործիչը: Ի դեպ, այսօր ունեցած ելույթում Թրամփը ակնարկել է, որ երկրոդ անգամ եւս կարող է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Սպասվում է, որ նոր նախագահի օրոք ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը նշանակալի փոփոխություններ են կկրեն: Նման կանխատեսումների հիմք են տալիս Թրամփի հայտարարությունները:

Հատկապես ուշագրավ է օրերս Հյուսիսային Կարոլինայում Թրամփի արած այն հայտարարությունը, ըստ որի՝ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն այլեւս չի միջամտի այլ երկրների ներքին գործերին եւ չի տապալի այլ երկրների իշխանություններին: Նա նաեւ ընդգծել էր, թե ԱՄՆ-ն չի փորձի ժողովրդավարություն կառուցել այլ երկրներում եւ անհիմն կերպով չի ներխուժի այլ երկրների տարածքներ: Նրա խոսքով, իր նախագահության ժամանակ ԱՄՆ-ն կենտրոնանալու է սեփական անվտանգության պահպանման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման վրա: Թրամփը նաեւ բազմիցս հայտարարել է, որ լավ հարաբերություններ է հաստատելու Ռուսաստանի ու Չինաստանի հետ:

Պատահական չէ, որ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանում մեծ ոգեւորությամբ են ընդունել Թրամփի հաղթանակը: Նրան առաջինը հեռագրով շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ի նորընտիր նախագահին հղած ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս կգան ճգնաժամային իրավիճակից: Ընդհանրապես, Մոսկվայում գտնում են, թե Դոնալդ Թրամփի ընտրությունը նոր էջ է բացելու ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Միջազգային ֆինանսական շուկաներում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ 2017 թվականի հունվարին Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկման նախաձեռնությամբ է հանդես գալու: Հունվարին լրանում է տնտեսական պատժամիջոցների ժամկետը եւ մեծ է հավանականությունը, որ ամերիկյան վարչակազմի փոփոխության պայմաններում դրանց ժամկետը թե ԱՄՆ-ն եւ թե Եվրամիությունը պարզապես չեն երկարաձգվի: Ամեն դեպքում, միջազգային ներդրողները արդեն պատրաստվում են ռուսական ռուբլի գնել, քանի որ պատժամիջոցների վերանայման դեպքում ռուսական արժույթը էականորեն կամրապնդվի:

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին հայտնի դառնալուց հետո մի շարք դիվանագետներ ու քաղաքական գործիչներ սոցիալական ցանցերից ջնջել են նախկինում նրա հասցեին արած քննադատական գրառումները: Իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են օրինակ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը եւ այլոք, ովքեր նախկինում վատ են արտահայտվել Թրամփի հասցեին, շտապել են շնորհավորել նրան:

Տպել
7908 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է