Վարչապետի հանձնարարականով կրճատումներ կլինեն արդարադատության նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:

Նախ՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարինն էլ հանձնարարվեց համագործակցելով ՀԾԿՀ-ի հետ՝ մոնիթորինգի ենթարկել բիզնեսը հանրային ծառայություններին միացնելու գործընթացը եւ 1-ամսյա ժամկետում ներկայացնել միացման խոչընդոտների եւ գործընթացի պարզեցման վերաբերյալ առաջարկություններ:

«Մենք պետք է մեր երկում ունենանք հնարավորություն օնլայն ռեժիմով, կամայական քաղաքացի, բիզնես, եթե որեւիցե կետում ուզում է բիզնես կառուցել, ապա այդ կետում ինքը պետք է իմանա հնարավորություններ կա՞ն ենթակառուցվածքի, թե՞ չէ: Լինի դա գազ, ջուր, հոսանք եւ մնացած ինֆորմացիաները»,- հանձնարարականը պարզաբանեց վարչապետը՝ նշելով, որ կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ պետք է քննարկի բիզնեսի ֆինանսական մասնակցությամբ պահանջվող տեղեկատվությունը հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր:

Երկրորդ հանձնարարականով վարչապետը պետգույքի կառավարման վարչության պետը պետք է երկշաբաթյա ժամկետում ներկայացնի առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների եւ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց եւ հրապարակային մրցույթով, այդ թվում՝ ֆոնդային բորսայով, մասնավորեցման վերաբերյալ: Վարչապետի խոսքով՝ այս կերպ փորձում են ֆոնդային բորսան աշխուժացնել եւ կառավարման մակարդակը տվյալ ընկերություններում բարձրացնել:

Արդարադատության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարեց, որպեսզի երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի նախագծերի փաթեթ, որոնց համաձայն՝ առաջինը՝ դադարեցվում է արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության եւ վերահսկողության տեսչության գործունեությունը, երկրորդ՝ վերացվում է նախարարության կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների եւ կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները:

Մնացած ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, ստուգումների անցկացման գործառույթը կվերապահվի պետեկամուտների կոմիտեին:

Արդարադատության նախարարության ներքին խնդիրները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են նախարարութան վերակազմակերպված աշխատակազմի վերահսկողության ծառայությանը:

Տպել
1687 դիտում

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է. (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ