Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք եւ դրեք բանակի վրա. խմբագիր

10/11/2016 schedule21:11

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից այսօր Կառավարություն ներկայացված նախագիծը, որ վերաբերում է զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելուն, բուռն քննարկումների առիթ է տվել: 

Ինչպես հայտնի է՝ այդ նպատակով բացվելու է հիմնադրամ, իսկ հիմնադրամի գումարները գոյանալու են նաեւ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ պարտադիր պահելու միջոցով:

Եթե շատերին թվում էր, որ զինվորների հետ կապված յուրաքանչյուր հարց, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, մարդիկ ընդունելու են աչքները փակ, ապա ներկայացված նախագծի շուրջ քննարկումները հակառակն են ապացուցում: Դրանք լավագույնս արտացոլվում են համացանցում՝ մասնավորապես ֆեյսբուքում:

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն, օրինակ, նախագծի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էդ լո՞ւրջ եք ասում, թե պիտի դուք ուտեք բյուջեն, երկրի ունեցվածքը, ձեր կանանց կապիտալ ռեմոնտ անեք, պալատներ շինեք, 5000 դոլարանոց կոստյումներ հագնեք, հանքերը մինչեւ մոլիբդենի վերջին ատոմը սրբեք՝ կոպեկանոց գնով, Մատիս ու Մոդիլիանի, Ռոսլին ու Սարյան լցնեք տակներդ՝ վրեն խաշ լափեք՝ հայ ժողովրդի հարիֆների հաշվին, իսկ գրոշով աշխատող աշխատավորները իրենց ռոճիկներից 1000-ական դրամ տան, որ զինվոր ու սպա պահեք-շահեք, որ պահպանեն այն երկիրը, որտեղ դու ու քու ավազակները անվտանգ լինեք ու անվերջ, ու հպատակները անպակա՞ս լինեն։

Հարկերը արդեն քչությո՞ւն են անում, համ դուք ուտեք, համ էլ բանակի՞ն բաժին հանե՞ք, էդ ո՞ր հարկուտուրքը կհերիքի, այ միմոս… Նոր հարկատեսա՞կ եք հորինել, անունը չգիտե՞ք ինչ դնեք՝ «կզարանի նալոգ» դրեք, չկա չկա։ Կտան զեկերը…Պահածդ պետություն է՞, թե՞ զոն»,- Սերժ Սարգսյանին է դիմում Բարսեղյանը եւ շարունակում.

«Թե՞ տեսար, որ սփյուռքից ու ներսից հազարավոր մարդիկ միլիոններ հանգանակեցին քո ու մյուս հանցագործներիդ մեղքով զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին օգնելու համար, մտածեցիր փողի երակ ես գտել, որ անտեսել էիր միամտաբար…»:

Խնդրին անդրադարձել է նաեւ «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Բանակի ամբողջ բեռը ժողովրդի վրա է, աշխատողները ոչ թե հազար դրամ են դնում ամեն ամիս իրենց աշխատավարձից, այլ ավելի շատ, նրանք դրա մասին ոչ մեկին չեն ասում, սուսուփուս դա անում են տարիներ շարունակ։ Չհաշված որ ոչ մի պաշտոնյայի երեխա բանակում չի էլ ծառայում։ Հիմա մեր «իմաստունները» նստել ձեւ են գտել՝ աշխատողներից հազարական դրամ են որոշել հավաքել բանակի համար։ Չգիտես էլ էս գաղափարները ոնց, որտեղից են նրանց ուղեղներում հայտնվում։ Էս նորածին կառավարությունը այսպե՞ս է որոշել զարգացնել տնտեսությունը։ Փողի տեղը շատ լավ գիտեք, հայտնի է թե ով որքան է թալանել բյուջեից, հայտնի է՝ ով որտեղ ունի առանձնատներ, հյուրանոցներ, կազինոներ, բնակարաններ։ Եւ խոսքը նրանց Հայաստանի ունեցվածքի մասին չէ։ Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք եւ դրեք բանակի վրա»,- ասում է Բաղդասարյանը:

Իհարկե կան նաեւ մարդիկ, որոնք կողմ են 1000-ական դրամների հավաքմանը՝ հաշվի առնելով միայն, որ դա արվում է մեր զինվորների համար:

«Այսօր շատ քննարկվեց Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ 1000-ական դրամ աշխատողներից պահելու եւ հիմնադրամ ստեղծելու հարցով։ Այդ քննարկումներում գերիշխող էր «բա՞ թալանածները, բա՞ միլիոնատեր գեներալները, բա առանձնատները ու հազար ու մի բա էր»: Համաձայն եմ։ Շատ են թալանել, հղփացել, միլիոնատեր դարձել։ Բայց այդ ամենում ստվերում մնաց մի կարեւոր գաղափար, որը կարծում եմ նախաձեռնության հիմքն էր՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ։ Դրան էր միտված նախաձեռնությունը։ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ապահովագրումը։ Դրա մասին այլեւս խոսք չկա։ Ամեն մեկը իր 1000 դրամը պաշտպանում էր թալանչիներին մեջտեղ բերելով։ ԵՍ՝ ԳԵՂԱՄ ԱԶԱՏԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՍ էլ հայտարարում եմ՝ վճարելու եմ այդ 1000 դրամը։ Լուռ, անխոս, առանց ձեւականության, համարելով նաեւ՝ պարտադիր։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ համակարգը կայանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

Տպել
17461 դիտում

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)