«Չեմ կարծում՝ Հ1-ի լուրերը իրականությունից կտրված են». Հերիքյանը վերադառնում է Հանրային

11/11/2016 schedule22:15

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարություն Հարությունյանն ազատվել է ՀՌԱՀ անդամի պաշտոնից: Հավանաբար վաղը նա կնշանակվի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն: Ինչպես տեղեկացրել ենք՝ Գեւորգ Ալթունյանը հրաժարվել է այդ պաշտոնից՝ նախընտրելով աշխատել ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալթունյանին փոխարինելու առաջարկ եղել է, առաջարկն ընդունվել է, սակայն դեռ հրամանագիր չկա: Նա նշեց, որ իր նշանակման հրամանագիր լինելու դեպքում պատրաստվում է հեռուստաընկերության «Առաջին լրատվական» թողարկման տնօրեն նշանակել հաղորդավար Արտակ Հերիքյանին: Վերջինս ներկայումս աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն։

- Պարոն Հարությունյան, ըստ ձեզ Արտակ Հերիքյանի նշանակումը ի՞նչ կտա հեռուստաընկերությանը: Հանրային հեռռուստաընկերությունը՝ լուրերի մասով, ընկալվում է որպես մի քիչ իրականությունից հեռու հեռուստաընկերություն: Որպես լրատվական եւ քաղաքական ծրագրերի նոր ղեկավար մտադրություն ունե՞ք Հ1-ի լուրերը հնարավորինս մոտեցնել իրականությանը:

- Իրականում ես չեմ կարծում, որ հեռուստատեսության լուրերը իրականությունից կտրված են եղել: Հասարակության տարբեր շերտեր կան, մի շերտը ներկայացված չի եղել այդ լուրերում, կարծում է, որ լուրերը կտրված են եղել իրականությունից: Սա արդեն մեկնաբանության խնդիր է: Ցանկացած փոփոխություն փոփոխություն է բերում, թե ինչպիսին կլինի հեռուստաընկերությունը առաջիկայում՝ ժամանակը ցույց կտա: Բնականաբար նոր նշանակված մարդը կցանկանա ինչ-որ փոփոխություններ անել: Դա աշխատանք է, որը որոշ ժամանակ հետո կերեւա եթերից: Թե ինչպիսին կլինի հեռուստաընկերությունը՝ մի քիչ ավելի բարդ պրոցես է:

- Սովորաբար ասվում է Հանրային հեռուստատեսությունը պետք է հասարակության հայելին լինի: Ըստ ձեզ հիմա դա այդպե՞ս է:

- Կփորձենք փոփոխությունները դրական կողմով տանել:

- Ձեր առջեւ խնդիր դրվե՞լ է փոփոխության ենթարկել հեռուստաընկերությունը եւ եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ:

- Իմ առջեւ խնդիր չի դրվել: Ինձ առաջարկել են, քննարկել ենք, եկել ենք մի հայտարարի: Ո՞վ պետք է խնդիր դնի: Ձեր առջեւ խնդիր դրե՞լ է ձեր ղեկավարությունը՝ աշխատանքի ընդունելիս:

- Ենթադրվում է, որ պետք է ասվի, թե ինչու է Գեւորգ Ալթունյանը հեռացել եւ ինչ պետք է անեք դուք, ինչը չի արվել նախկինում:

- Նա ազատվել է այլ աշխատանքի տեղափոխելու համար: Կարծեմ պաշտպանության նախարարոսւթյուն պիտի տեղափոխվի: Երեւի առաջարկ ստացել է, ընդունել է:

- Մամուլը գրել էր, որ Ալեքսան Հարություննյանն է փոփոխություններ անում Հ1-ում:

- Ես աշխատանքի առաջարկություն ստացել եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարութոյան կողմից, միայն այդքանը կարող եմ ասել: Հարցը քննարկել ենք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենուհու հետ:

Տպել
5436 դիտում

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան