Սեյրան ջան, դու զինվորական, կուլտուրական, կրթված մարդ ես. Ա. Մանուկյանը գեներալ Սեյրանին

«Այս գործը պետությունը պետք է անի, թե որտեղից այլ միջոցներ գտնի, որ հատուցում տա: Սա պետական մենաշնորհ է, հասարակությունը պետք է ընդամենը օժանդակող լինի: Ժամանակին պետությունը դիմեց, ու ես կամավոր մեկ գրամ ոսկի՝ իմ կնոջ ոսկին տարել, հանձնել եմ: Կամավորությունը հերոսության է բերում, պարտադրանքը հետ է տանում հերոսությունից»,- այսօր Ազգային ժողովում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին հատուցում տալու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինս այնուհետեւ սկսեց թվարկել այն աղբյուրները, որտեղից հնարավոր է միջոցներ գտնել.

«ՀՀ-ից տարեկան դուրս է գալիս 1-1.5 միլիարդ ապօրինի կանխիկ փող: Իմ ասածը հիմնվում է միջազգային կառույցների զեկույցների վրա: Այս աղբյուրը բերեք բյուջե, ու պետությունը նման անարժանապատիվ նախագիծ չի բերի էլ: Ես գիտեմ ՀՀ-ում ապրող հինգ միլիարդատեր, վաթսուն միլիոնատեր էլ կա այս դահլիճում: Սոված երկրում «օրինական ձեւով» հարստացած մարդիկ են, իսկ նման աղքատ երկրում այդպես չեն հարստանում՝ նվազագույնը քառասուն տոկոս աղքատություն կա»:

Արամ Մանուկյանը նաև դիմեց գեներալ, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանին ու նրա ոճով հայտարարեց.

«Սեյրան ջան, դու զինվորական, կուլտուրական, կրթված մարդ, ես ու Լյովը չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, ջհանդամ, բայց դու գոնե գիտես՝ ով է բանակում թալանում»:

Հիշեցնենք, որ այսօր այս նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև գեներալ Սարոյանն ու բոլորին հորդորեց քիչ քննադատել և կողմ քվեարկել:

«Մեր բանակն ունի 150 գեներալ, մինչդեռ ԱՄՆ-ում 285 հազար մարդուն մեկ գեներալ է բաժին հասնում, այսինքն՝ ՀՀ-ում 15 անգամ գեներալների թիվը գերազանցում է: Նաեւ՝ կրճատենք ոստիկանությունը, սա արտաբյուջե է, ու կխնայենք հարյուր միլիոն դոլարի չափով: Սա կոռուպցիայի դաշտ է՝ ստվեր է ծայրից ծայր: Ու այս գումարը, տասն անգամ ավելի տարեք, տվեք զինվորին: Թե չէ ասում եք՝ այ-այ-այ, էդ հազար դրամը չեք տալիս զինվորին: Մինչդեռ սա մուրացկանություն է: Այնքան միջոց կա երկիրը շտկելու, բոլորը բաց, տեսանելի է բոլորիս համար, բոլորս գիտենք: Գագիկ Խաչատրյանի քառասուն միլիոնանոց դղյակը պետականացրեք, տվեք զինվորին: ՀՀ քաղաքացին ասում է՝ աշխատում եմ, հարկ եմ մուծում, պետություն, դու լուծի զինվորի խնդիրը»:

Արամ Մանուկյանի խոսքերով, իրենց կռիվը միջոց գտնելն է: «Այս երկրում հումանիզմի լավ գաղափարն եք փչացնում: Հազար դոլարանոց ախրանա պահելը ո՞ւմ համար է, ինչի՞ համար է. թշնամին որ գա սահմանից մտնի, էդ ախրանա՞ն է ձեզ պահելու: Զինվորին գումար տալը դարձնում եք մատաղի փող, ու պետությանը նվաստացնում եք»,- հայտարարեց պատգամավորը:

Տպել
3367 դիտում

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար