Սոսլան Կաչմազովը՝ «Բանանցից» հեռացվելու մասին. աշխատավարձի մի մասը չեն վճարել

16/11/2016 schedule19:25

Ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովն այն 4 ֆուտբոլիստներից է, որոնք վերջերս հեռացվել են «Բանանցից»: Երեւանյան ֆուտբոլային ակումբը նոր քաղաքականություն է վարում. պատրաստվում է կրճատել թիմում լեգեոներների թիվը, եւ չսպասելով առաջնության ձմեռային դադարին՝ արդեն խզել է ոմանց պայմանագրերը: Armtimes.com-ի հետ զրույցում Կաչմազովը նշեց, որ տեղի ունեցածն իր համար անսպասելի ու անհասկանալի է եղել:

«Ոչ մեկ հստակ բացատրություն չի տվել: Գլխավոր մարզիչը մի բան է ասում, գլխավոր տնօրենը (խմբ. Հրաչ Աղաբեկյան)՝ մեկ այլ բան: Ղեկավարն ասում է, որ հույսեր է կապում մեզ հետ, սակայն մարզիչը հարցը խիստ է դրել: Մարզիչն իր հերթին ասում է, որ վատ ցուցանիշների պատճառով ղեկավարությունն իրեն փակուղու առաջ է կանգնեցրել, եւ նա ստիպված է եղել նման որոշում կայացնել: Իրականում, պարզապես, գլխավոր մարզիչը ցանկացել է ինձ ու հին կազմից եւս 2 լեգեոների հեռացնել: Փաստ է, որ մինչեւ նրա գալը թիմն ընթանում էր 3-րդ տեղում, 4 միավորով էր զիջում առաջատարին եւ պայքարում էր չեմպիոնության համար: Ես չէի կարող 1 ամսում մոռանալ ֆուտբոլ խաղալը»,- ասաց նա:   

Ֆուտբոլիստը չի հասկանում ակումբի եւ մարզչի վերաբերմունքը, հատկապես, այն պարագայում, որ իրենք ոչ մի խնդիր միմյանց հետ չեն ունեցել: Բացի նրանից՝ հեռացվել են նաեւ Յասմին Մեցինովիչը (մակեդոնցի) եւ հարձակվող Ացամազ Բուրաեւը: Խզվել է նաեւ կիսապաշտպան Զավեն Բադոյանի պայմանագիրը, թեեւ նոր քաղաքականության համաձայն՝ շեշտը հենց հայ խաղացողների վրա պետք է դրվեր:

«Իմ եւ մարզչի միջեւ որպես այդպիսին խնդիրներ չեն եղել: Կարծում եմ՝ մենք նման վերաբերմուքի արժանի չէինք: Ես որպես ֆուտբոլիստ այդպես էլ չհասկացա այդ մարզչին: Շատ էին անհասկանալի որոշումները եւ հարցազրույցներում նրա կողմից ասված անհասկանալի խոսքերը, ինչից հետո վերաբերմունքը լեգեոներների նկատմամբ փոխվեց: Ինչպես հասկացա, ակումբը փոխել է քաղաքականությունը, եւ հիմա առաջնահերթը տեղացի ֆուտբոլիստներն են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ շուտով այլ ֆուտբոլիստներ էլ կհեռացվեն «Բանանցից»:

Հեռանալուց առաջ Կաչմազովը խնդրի առաջ է կանգնել: Նա դեռ 7 ամսված պայմանագիր ուներ ակումբի հետ, եւ այն խզելուց հետո ակումբը պետք է վճարեր 7 ամսվա աշխատավարձը, սակայն շատ ավելի քիչ է վճարել:

«Գոնե կեսը, կամ գոնե 3 ամսվա աշխատավարձ տային, բայց ինձ 3 ամսվա էլ չեն տվել: Չեմ հասկանում՝ ինչու այդպես վարվեցին: Կարծում եմ՝ ակումբի հեղինակությունն այդ գումարից ավելի կարեւոր պետք է լիներ: Հայաստանում սա, կարծես թե, սովորական բան է: Ռուսաստանում ֆուտբոլիստների արհմիություն գոյություն ունի, ուր կարելի է բողոքել: Հայաստանում դու հույսդ միայն քեզ վրա պետք է դնես»,- ասաց նա:

Սոսլան Կազմազովն արդեն վերադարձել է հայրենիք: Պատրաստվում է մի փոքր հանգստանալ եւ հունվար-փետրվար ամիսներին զբաղվել նոր թիմի փնտրտուքներով: Նա «Բանանցին» էր միացել այս տարվա փետրվարին:

Տպել
1407 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են