Նոր՝ «Չինական դերբի» եվրոպական ֆուտբոլում

Առաջիկա հանգստյան օրերին կայանալու են ֆուտբոլային աշխարհում ահռելի հետաքրքրություն առաջացնող 2 դերբիներ. Իտալիայում մրցելու են միլանյան թիմերը՝ «Ինտերը» եւ «Միլանը», Իսպանիայում էլ հանդիպելու են մադրիդյան գերակումբները՝ «Ատլետիկոն» եւ «Ռեալը»: Բայց մինչ այս խաղերին անցնելը նշեմ, որ վաղը Անգլիայում եւ Գերմանիայում կայանալու են 2 ոչ պակաս մեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումներ, որոնք ուղղակիորեն կապված են Հենրիխ Մխիթարյանի հետ: Վաղը Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է Լոնդոնի Արսենալին, իսկ Գերմանիայի առաջնության հերթական տուրում մրցելու են երկրի փոխչեմպիոնը եւ չեմպիոնը՝ Դորտմունդի «Բորուսիան» եւ Մյունխենի «Բավարիան»:

Դորտմունդի «Բորուսիան» հայ ֆուտբոլիստի նախկին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ներկա թիմերն են: Չնայած Մխիթարյանը այլեւս չի խաղում «Բորուսիայում», ամեն դեպքում հայ ֆուտբոլասեր հասարակության զգալի հատված դեռ շարունակում է երկրպագել «Բորուսիային», եւ հաշվի առնելով, որ «Բավարիան» Հայաստանում ունի աջակիցների բավական ստվար զանգված, կարելի է վստահաբար նշել, որ վաղը Դորտմունդում կայանալիք «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացնելու նաեւ մեր երկրում: Նշեմ, որ հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:30-ին:

Իսկ մինչ այս Երեւանի ժամանակով 16:30-ին սկսվելու է Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ»- «Արսենալ» հանդիպումը: Մեծ հաշվով այս խաղը Մխիթարյանի համար կարող է դառնալ վճռորոշ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անգլիական մամուլը պարբերաբար անդրադառնում է Մխիթարյանին, նշելով, որ Մոուրինյոն մեծ սխալ է գործում՝ չխաղացնելով հայ ֆուտբոլիստին: Բայց պորտուգալացի մարզչին ուշադիր հետեւողները հաստատապես գիտեն, որ Մոուրինյոն երբեք չի ընկրկում մամուլի առաջ եւ մշտապես փորձում է ապացուցել իր ճշմարտացիությունը: Այնպես որ, այնքան էլ մեծ չէ հավանականությունը, թե «Արսենալի» դեմ խաղում Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա: Շատ ավելի հավանական է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայ ֆուտբոլիստը կտեղափոխվի մեկ այլ թիմ:

Իսկ հիմա անցնենք ակումբային ֆուտբոլին համ ու հոտ տվող մեծագույն դիմակայություններից «դերբիներին»՝ նույն քաղաքում գոյություն ունեցող թիմերի հանդիպումներին: Վաղը Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալու է մադրիդյան «դերբին»՝ «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը, իսկ կիրակի օրը Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալու է միլանյան «դերբին»՝ «Ինտեր» - «Միլան»:

Մադրիդ

«El Derbi madrileño»՝ այսպես են անվանում Իսպանիայում Մադրիդյան գերակումբների՝ «Ռեալի» եւ «Ատլետիկոյի» հանդիպումները: 110 տարվա պատմություն ունեցող այս «դերբին» մինչեւ վերջերս իր նշանակությամբ զիջում էր իսպանական դասական «կլասիկոներին»՝ Մադրիդի «Ռեալի», Բիլբաոյի «Ատլետիկի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ հանդիպումներին: Բայց վերջին տարիներին Մադրիդի «Ատլետիկոն» իր խաղով եւ արդյունքներով բավական առաջ է անցել Բիլբաոյի թիմից եւ նրա խաղերը իսպանական մյուս 2 գրանդների հետ համարվում են համաեվրոպական նշանակության խաղեր: Հատկապես «Մադրիդի «Ռեալի» հետ «Ատլետիկոն» վերջին տարիներին լրջագույն պայքարի մեջ է մտել բոլոր առումներով: Հայտնի է, որ «Ռեալին» երկրպագում են Իսպանիայի մայրաքաղաքի միջին եւ բարձր խավի ներկայացուցիչները, իսկ «Ատլետիկոյի» երկրպագուները բանվոր դասակարգի ներկայացուցիչներն են: Երկար տարիներ «Ռեալի» առավելությունը «Ատլետիկոյի» նկատմամբ ակնհայտ էր եւ կարծես սոցիալական այս տարբեր խմբերն արդեն սովորական էին համարում իրերի նման դասավարությունը անգամ ֆուտբոլում:

Բայց վերջին 3-4 տարիների ընթացքում «Ատլետիկոն» խաղային առումով լրջագույն առաջընթաց է ապրել եւ «Ռեալի» հետ արդեն գրեթե նույն հարթության վրա է կանգնած: 3,5 տարի «Ռեալը» չի կարողանում հաղթել «Ատլետիկոյին» Իսպանիայի առաջնության շրջանակներում: Ընդ որում, Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 31 խաղերում կրել է ընդամենը 1 պարտություն, հասկանալի է՝ «Ատլետիկոյից»: Միեւնույն ժամանակ, 3 տարի շարունակ «Ատլետիկոն» չի կարողանում հաղթահարել «Ռեալի» արգելքը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում. 2014-ին պարտվել է եզրափակիչում, 2015-ին՝ քառորդ եզրափակիչում, 2016-ին՝ կրկին եզրափակիչում: Վերջին անգամ այս թիմերը հանդիպեցին այս տարի մայիսի 28-ին. Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ավարտվեց «Ռեալի» հաղթանակով: Վաղը, Երեւանի ժամանակով 23:45-ին «Ատլետիկոն» սեփական խաղադաշտում իր խելահեղ երկրպագուների աջակցությամբ փորձելու է ռեւանշի հասնել Չեմպիոնների լիգայում կրած պարտության համար:

Միլան

Երկար տարիներ միլանյան «դերբին»՝ «Միլան» ու «Ինտեր» դիմակայությունները, համարվում էին ամենակատաղիներից մեկը աշխարհում, այս թիմերի միջեւ թշնամության մասին գրքեր էին գրվում: Բավական հետաքրքիր է, ընդ որում, այդ թշնամության նախապատմությունը: 1899թ. Միլանի բուրժուական խաղերի ներկայացուցիչների ստեղծած «Միլան» ակումբից 1908թ.՝ համաշխարհային պրոլետարիատի ծաղկման տարիներին, առանձնացան ակումբի հեղափոխական, պրոլետարական գաղափարախոսությանը հարող անդամները եւ ի հակակշիռ իրենց նախկին, բուրժուական համարվող ակումբին, ստեղծեցին «Ինտերնացիոնալե»՝ ժամանակի ոգուն համարժեք անունով ակումբ: Դարասկզբին այս թիմերի պայքարի հիմքում ընկած էր ե՛ւ գաղափարախոսություն, ե՛ւ քաղաքական իրարամերժ հայացքներ:  

Հետագայում այս թիմերի գաղափարական առանձնահատկությունները վերացան, բայց թշնամանքը մնաց, էլ ավելի մեծացավ, եւ մինչ վերջերս այս թիմերի հանդիպումները ավելի շատ հոգս են պատճառում բժիշկներին, քան թե հաճույք՝ ֆուտբոլասերներին: «Derby della Madonnina»՝ այսպես են անվանում իտալացիները «Ինտերի» եւ «Միլանի» հանդիպումները, որոնք երկար տարիներ համարվել են ոչ միայն իտալական, այլ համաշխարհային ակումբային ֆուտբոլի ամենահամեղ «ուտեստներից» մեկը: 20-րդ դարի 80-ական թվականներից միլանյան դերբին վերածվեց իտալական 2 հարուստ՝ «Միլանի» եւ «Ինտերի» սեփականատերեր Բեռլուսկոնիների եւ Մորատիների ընտանիքների միջեւ պայքարի: Բայց հիմա արդեն բոլորովին այլ իրավիճակ է՝ 2 թիմերն էլ վաճառվել են չինացի մեծահարուստների եւ «Միլանյան դերբին» նոր անուն է ձեռք բերում՝ «չինական դերբի»: Նոյեմբերի 20-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին մեկնարկելու է առաջին «չինական դերբին»՝ «Ինտեր» - «Միլան» հանդիպումը:

Տպել
2455 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա