Փաշինյանը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տարբերակ է առաջարկում (տեսանյութ)

Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել:

Այս մասին խորհրդարանում՝ 2017թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե որն է այդ մոդելը.

«Այն հիմնված է հետեւյալի վրա, որ մեր ընդերքը արտահանենք, քաղաքացիներին ուղարկենք խոպան, որ այնտեղից տրանսֆերտ ուղարկեն, ու այս 2 գործառույթից առաջացած գումարները դնենք շրջանառության մեջ»,- ասաց նա:

«Քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում, պարզ է, որ ՀՀ-ի տնտեսությունը կախված է լինելու արտաքին շոկերից: Մի հարց է մնում պարզելու՝ հանքաքարի միջազգային գինը որքա՞ն է, քանի՞ հոգի է խոպան գնացել, ընդեղ գործերը ո՞նց են, ինչքա՞ն փող կուղարկի: Իրավիճակն այսպես է լինելու, քանի դեռ ՀՀ-ում չկա արդյունաբերություն»,- ասաց պատգամավորը:

Ըստ Փաշինյանի՝ առաջին հերթին պետք է  բնական ճանապարհով ռազմարդյունաբերությունը զարգացնել է, որի համար ռազմարդյունաբերական համալիրից Կառավարությունը գնումների ծավալը պետք է ավելացնի 1, 2, 3%-ի չափով:

«Այսինքն՝ պետք է Կառավարությանը պարտադրել, որ տեղում գտնի ռեսուրսներ եւ տեղում արտադրվի, պլյուս՝ 1-2 % պետք է տեխնոլոգիաների մշակմանը հատկացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ հետախուզվողների խնդրին, որոնց մեծ մասը, ըստ պատգամավորի՝ բանակից խուսափողներն են, եւ որոնց զգալի մասը արտերկրում ուսում է ստացել եւ ներգրավված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Պետք է նոր մոտեցում ցուցաբերենք, գտնենք էդ մարդկանց եւ օրենքով ամրագրենք, որ օրինակ՝ 5 ամսվա, 6 ամսվա, մեկ տարի կամավոր ծառայություն են իրականացնում ռազմարդյունաբերության համալիրի համար, եւ ՀՀ-ն այդ մարդկանց հետ իր հաշիվները փակված է համարում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ կարող են այդ գործն անել ոչ թե ՀՀ վերադառնալով, այլ օրինակ Բեռլինում՝ համակարգի դիմաց նստած: 

Պատգամավորը խոսեց սպառման անկման ցուցանիշների մասին, ըստ որոնց 2015-ին  6% անկում է եղել.
«Բայց ոչ մեկ չի ասում, որ 2012-ից հետո 31 մլրդ դրամ պետությունը հանել է բյուջեից ու տվել Ոստիկանության արտաբյուջե եւ մասնավոր ինչ-որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արագաչափերը ո՛չ տուժածների թվի, ո՛չ էլ երթեւեկության կանոնների վրա ոչ մի պոզիտիվ ազդեցություն չեն ունեցել:

«31 միլիարդ դրամ հանել ենք մարդկանց գրպանից, ի՞նչ պետք է աներ էդ մարդը, գնար թաղի խանութից առեւտուր աներ, ռեստորան գնար, չգիտեմ՝ ինչ-որ ռեալ տնտեսության մեջ ներդրում աներ: Մենք չենք թողել մարդուն էրեխուն կոշիկ առնի, ասել ենք չէ, պետք է Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդին փող տաս, որի կեսը գնա «Սեքյուրիթի դրիմին, կեսն էլ գնա՝ եսիմ ինչին»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ  ծառայողական ավտոմեքենաների խնդրի մասին՝ ասելով, որ պետությունը դրա համար ավելի շատ փող է ծախսում, քան սահմանապահ գյուղերի՝ մոտ 200 մլն դրամ:
«Զարմանալի պետություն ենք՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն: Մինչդեռ էդ մարդու աշխատանքն ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է, բացատրեք՝ իրեն ինչի՞ ենք տալիս: Տրանսպորտի նախարարության պաշտոնյանին «Տոյոտա քեմրի» ենք տալիս, ասում գնա մարզ, իրա գործն էդ ավտոբուսների մեջ նստելն է, որ գնա տեսնի, ոնց են էդ մարդիկ գնում, գալիս: ՀՀ-ում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ասաց Փաշինյանը:

Ելույթի վերջում պատգամավորը խոսեց վարկավորման տոկոսների մտահոգությունների մասին.
«Շատ մտահոգություններ են հայտնվում, որ վարկավորման տոկոսները շատ ընկել են, վերջերս էլ լսել եմ, որ ընկերություններ կան, որոնք որոշել են հուղարկավորման ծառայությունների վարկավորում իրականացնել, եթե այդ որոշումն իրականացվի, կարծում եմ՝ վարկավորման տոկոսների կտրուկ աճ կունենանք»:

Տպել
24739 դիտում

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում

Աշխատավարձը չպետք է գերխնդիր լինի. Արշակյանը` «Իմ քայլ»-ը դաշինքի հետ հանդիպման մասին

Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ. Պապիկյան

Անցկացվում է Արմենակ Ուրֆանյանին նվիրված թաեքվոնդոյի առաջին հուշամրցաշարը

Կամ Գորգիսյանը թիվ է հնչեցնում առանց տիրապետելու կամ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում. Մանուկյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը 15 անշարժ գույք, 240 հազար դոլար եւ 69 մլն դրամ ունի

Խորեոգրաֆիայի նախկին տնօրենը չի հրաժարվում «պարտականություններից», թատրոնի ԺՊ-ին էլ ինտեգրվել չի հաջողվում

Մեզ այդ պատասխանը բավարար էր. Փամբուխչյանը` Կալաշնիկովի հետ հանդիպման մասին