Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել

21/11/2016 schedule14:37

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այս 11 ամիսների ընթացքում ավելի քան 4000 դեղահաբ է ընդունել, որոնց արդյունքը եղել է այն, որ  նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Վերջինս երեք օր առաջ է տեսակցել Շիրխանյանին եւ ցնցվել է. «Այն հիսուն մետրը, որ նա պետք է անցնի՝ իր խցից տեսակցությունների սրահ հասնելու համար, նրան պետք է մի ձեռնափայտ եւ ՔԿՀ-ի մի աշխատող, որպեսզի օգնի նրան: Բացի այդ, ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքեւ եւ կանգնի ցնցուցի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,-նշեց Ալումյանը: Նա ասաց, որ գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը: Պաշտպանն այս ամենում միտում է տեսնում, բայց թե դա արվում է դիտավորյալ, թե քրեակատարողական հիմնարկի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով, նա չի կարող ասել. «Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի իրականացման համար օրենսդրական որեւէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Իրենք վախենում էին, որ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է Շիրխանյանը, որովհետեւ ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են»:

Ալումյանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի  առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա: Իրենք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք, վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել»,-ասաց Ալումյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ որոշումը ստացել են նոյեմբերի 10-ին:

Պաշտպանի խոսքով՝ Շիրխանյանը դեռեւս այս տարվա մարտին ՔԿՀ-ում թոքի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատել էին եւ անոթի մեջ ֆիլտր տեղադրեցին, որպեսզի հետագայում կաթվածը չկրկնվի: «Այժմ այդ պողպատե ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ: Մեծ է ներքին արյունահոսության վտանգը եւ սա միայն մի խնդիրն է, ինչի մասին ես բարձրաձայնեցի»,-ասաց նա՝ նշելով, որ ՔԿՀ-ի բժիշկները պատճառավանում են, որ անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ այլ մասնագետներ պնդում են, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վաչական շրջանների ընդանուր իրավասության դատարան: Պաշտպանը չի պատկերացնում, թե ինչպես է Շիրխանյանը մասնակցելու իր դատերին, որոնք շուտով սկսվելու են։ Ալումյանը մտահոգություն հայտնեց, որ մինչեւ Շիրխանյանի գործով դատական նիստերի սկսվելն՝ իր պաշտպանյալը հնարավոր է չապրի:

Նշենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված նաեւ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ:

Տպել
5665 դիտում

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)