Շիրակի մարզում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը 2017-ին Վարդեւան Գրիգորյանն է գլխավորելու

Մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակը մարզում կարող է գլխավորել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Վերջինս, հիշեցնենք, ԲՀԿ-ի համամասնական ցուցակն էր գլխավորում նաեւ այս տարվա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրություններում:

Շրջանառվող տեղեկությունները ճշտելու նպատակով armtimes.com-ը զրուցել է Վարդեւան Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ Շիրակի մարզում ԲՀԿ-ի վարկանիշային ցուցակը Դուք եք գլխավորելու 2017 թվականի համապետական ընտրություններում: Սա արդեն վերջնական որոշո՞ւմ է:

- Կուսակցության կողմից նման առաջարկություն չի եղել: Ինձ հետ ոչինչ չեն քննարկել:

- Ցանկություն ունե՞ք ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով:

- Եթե առաջարկություն անեն եւ տեսնեմ` ինչ պայմաններ են, այդ ժամանակ նոր կորոշեմ:

- Ի՞նչ պայմանով կհամաձայնվեք:

- Նայած, թե կուսակցությունն ինչ պայմաններ է առաջարկում: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ, չգիտեմ ինչ պայմաններ են քննարկում:

- Այսինքն, կհրաժարվե՞ք Գյումրու ավագանու անդամի մանդատից եւ կմասնակցե՞ք ԱԺ ընտրություններին, թե՞ արդեն հրաժարվել եք ավագանու մանդատից:

- Ես դեռ չեմ հրաժարվել ավագանու իմ մանդատից: Մենք մանդատներից չենք հրաժարվել, պարզապես չենք վերցրել: Սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը:

- Քաղաքականություն վերադառնալու` Գագիկ Ծառուկյանի որոշումը որքանո՞վ կանդրադառնա Ձեր որոշման վրա:

- Ես Գագիկ Ծառուկյանին երկու տարի է` չեմ տեսել: Դուք տեսնում եք, թե հասարակությունը նրան ոնց է ընդունում: Կարծում եմ, որ նրա վերադառնալը դրական կանդրադառնա, բայց իմ մասնակցել-չմասնակցելն իր վերադարձի հետ կապ չունի:

- ՏԻՄ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով` ի՞նչ եք կարծում՝ արժի՞ եւս մեկ անգամ ԲՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցել:

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 10 հազար ձայն է հավաքել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Դա վատ ցուցանիշ չէ:

Հիշեցնենք, որ նոր ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրություններում կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացված է լինելու առանձին քվեաթերթիկով, որի մի էջում լինելու են տվյալ կուսակցության կամ դաշինքի անվանումները` հիմնական համամասնական ցուցակի առաջին երեք անձանց անուններով, իսկ քվեաթերթիկի մյուս էջում պետք է նշված լինեն տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրված անհատ թեկնածուների անունները:

Հ.Գ. Վարդեւան Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքել էր 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած սկանդալային իրադարձություններից հետո:

19.35 ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ 2017 թվականի համապետական ընտրություններում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը Վարդեւան Գրիգորյանը կգլխավորի:

«Դա արտառոց տեղեկություն չէ: Հաշվի առնելով, որ նա հասարակության կողմից սիրված է, ուրեմն Շիրակի մարզում մեր ընդունելի, ռեյտինգային թեկնածուն Վարդեւան Գրիգորյանն է: Վերջնական քննարկումները դեռ չեն ավարտվել: Մենք դեռ հստակեցնում ենք մեր ռեյտինգային թեկնածուների ցուցակը»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեր այն դիտարկմանը, թե Վարդեւան Գրիգորյանը` armtimes.com-ի հետ զրույցում նշել է, որ միայն իրեն հարմար պայմաններով է գլխավորելու ԲՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակը, Զոհրաբյանը ասաց.

«Պարոն Գրիգորյանի հետ հանդիպել ենք մի քանի անգամ, նաեւ այսօր: Ոչ մի պայման չենք քննարկել: Վարդեւան Գրիգորյանի հետ համագործակցում ենք առանց պայմանների: Վերջնական որոշում չկա, բայց նա մեր հիմնական թեկնածուն է Շիրակի մարզում»,- նշեց ԲՀԿ նախագահը:

Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ նշել ռեյտինգային ցուցակի այլ հավանական թեկնածուների անուններ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը 2017-ի ընտրություններում առաջադրվելու են ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակով: Արձագանքելով մեր այս տեղեկություններին, ԲՀԿ նախագահն ասաց.

«Մուշեղն էլ, Մարտունն էլ մեր շատ լավ ընկերներն են: Երկուսի հետ էլ ունենք շատ ջերմ հարաբերություններ, բայց ինչպես ուզում են, թող որոշեն: Նրանց հետ որեւէ քննարկումներ չեն եղել»- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Armtimes.com-ի տեղեկություններով` ԲՀԿ-ի կուլիսներում քննարկվում է Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի մեջ մտցնել նաեւ Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանին: Նա Գյումրու ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

Տպել
4227 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»