Շուրջ 60 քաղաքացի Արաբկիրի դատարանում. Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի հետքերով

22/11/2016 schedule21:09

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի իտալացի երգիչ եւ երգահան Էրոս Ռամազոտիի երեւանյան չկայացած համերգի տոմսեր գնած քաղաքացիների հայցը, որով նրանք համերգի հայաստանյան կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերությունից պահանջում են ետ վերադարձնել իրենց գնած տոմսերի գումարները: 

Ավելի վաղ եւս մեկ դատական նիստ էր հրավիրվել, սակայն այն հետաձգվել էր, քանի որ Ռամազոտիի համերգի հայաստանյան կազմակերպիչ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը այդ մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, Էրոս Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարվեց ապրիլի 26-ին։ Այդ օրից ի վեր տոմսեր գնած քաղաքացիները չեն կարողանում ետ ստանալ իրենց գումարները։ Նրանցից մեկը Գայանե Դեմիրչյանն է։ Նա 60 հազար դրամով 4 տոմս է գնել։ Գայանե Դեմիրչյանը նաեւ փաստաբան է, ուստի հանձն է առել անվճար հիմունքներով դատարանում ներկայացնել եւս 60 քաղաքացիների շահեր:

Այսօր Գայանե Դեմիրչյանին մի քանի հարց ուղղեցինք.

- Գայանե, ինչո՞ւ գործը հասավ դատարան:

- Համերգի չեղարկվելու մասին հայտարարվելուց հետո մենք գումարների վերադարձման պահանջով դիմում գրեցինք «Ֆորպոստարտ» ընկերության հասցեով, սակայն ընկերությունը պատասխանեց, որ մայիսին կհատուցվի: Մայիսին չհատուցվեց, հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր: Սեպտեմբերը վաղուց անցել է, սակայն դարձյալ փոխհատուցում չկա: Արդյունքում մենք որոշեցինք, որ մեր շահերը պետք է պաշտպանենք դատական ճանապարհով:

- Տեղեկություններ կան, որ որոշ մարդիկ ետ են ստացել իրենց տոմսերի գումարները: Դատական հայցի տակ այս պահի դրությամբ քանի՞ մարդու ստորագրություն կա:

- Ես շուրջ 60 հոգու անունից եմ հայցը ներկայացրել, բայց խոսքը չի գնում 60 հատ տոմսի մասին: Որովհետեւ ամեն մեկը գնել է որոշակի քանակությամբ տոմս. ես, օրինակ, 4 տոմս ունեմ գնած, մյուսը՝ 2, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ հայցվորների թիվը 60 է, բայց տոմսերի քանակը 60-ից ավելի է:

- «Ֆորպոստարտ» ընկերությունից այս ընթացքում չե՞ն փորձել կապ հաստատել հայցվորների հետ, բացատրել, թե ինչ խնդիր ունեն:

- Իրենք իրենց պաշտոնական էջին տարատեսակ մեկնաբանություններ գրել էին, ես չեմ մեկնաբանի իրենց ասածը, ուղղակի փաստը մնում է այն, որ դատական հայց ներկայացրած մարդկանց գումարները վերադարձված չեն:

- Որքա՞ն գումարի մասին է խոսք գնում:

- Մոտ 2.5 միլիոն դրամ է մեր հայցադիմումում ներկայացված հայցապահանջի չափը: Մեր հայցում ներառված է 8000-ից մինչեւ 100 հազար դրամի հասնող տոմսերի արժեքի ետվերադարձի պահանջ:

Տպել
3039 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է