Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի տան դիմաց. Գասպարիին միացան հաշմանդամ օդաչուները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիա էր անում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, այլ նաեւ հաշմանդամություն ունեցող օդաչուները:

Օդաչուներից Սեյրան Սարգսյանն Armtimes.com-ի հետ զրույցում հիշեցրեց, որ տարիներ շարունակ պայքարում են փոխհատուցում ստանալու համար.

«Սերժ Սարգսյանն էն ժամանակ վարչապետ էր, մեզ օգնեց, եկել ենք էստեղ՝ հույս ունենալով, որ կօգնի»,-ասաց նա՝ չկարողանալով ավարտել խոսքը, քանի որ Սարգսյանի առանձնատնից դուրս եկան մեքենաները:

Սակայն Սերժ Սարգսյանի զրահապատ մեքենաներն անցան ցուցարարների միջով՝ առանց որեւէ ուշադրություն դարձնելու:

Այնուհետեւ օդաչուները գնացին Կառավարության շենքի մոտ՝ այնտեղ բողոքի ակցիա իրականացնելու:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին արդեն տեւական ժամանակ պիկետ է իրականացնում Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ պահանջելով, որ ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ու վերջիններիս աջակիցներին, որոնք անազատության մեջ են:

«Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ է դարձել 2003-ի մարտին, կառավարությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլոր չվերթերը ու տվեց «Արմավիա» ավիաընկերությանը: Իսկ օդաչուները մինչ օրս սպասում են օրենքով սահմանված փոխհատուցումներին:

Տպել
2275 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ