Մոնոպոլիստների դեմ կառավարությունն անզոր է. հիասթափության մեծ դոզա

Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեն առաջին հայացքից մի սովորական հաղորդագրություն էր տարածել, որը իրականում աննախադեպ էր իր բովանդակային իմաստով:

«ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու՝ տնտեսվարողի փորձն օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- մասնավորապես, ասված է այդ հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ը, անշուշտ, ցանկանում էր այս հաղորդագրությամբ կրկին արձանագրել, որ նոր կառավարությունը հավատարիմ է «ով ինչ ուզենա, կարող է ներկրել առանց խոչընդոտների» գծին: Բայց գործնականում ստացվել է ճիշտ հակառակը: Սա պատկերացնելու համար ներկայացնենք, թե ինչպես է եղել ՊԵԿ-ի հաղորդագրությունում մատնանշված միջադեպը:

Մի գործարար իր բեռնատարով արքայանարինջ` «կորոլյոկ» է արտահանել ՌԴ, սակայն ճանապարհին ունենալով տեխնիկական խնդիրներ, բեռն ուշ է տեղ հասցրել, եւ այն դարձել է իրացման համար ոչ պիտանի: Գործարարն իր կրած վնասը նվազագույնի հասցնելու համար տեղի մեծածախ մատակարարներից գնել է բանանի մի փոքր խմբաքանակ: Իսկ բանանի ցածր գինը եղել է այն հիմնական գործոնը, որը թույլ է տվել գործարարին իր վնասները վերականգնելու հույսեր ունենալ: Մեկ կիլոգրամը նա գնել է 300 դրամով: Հայաստան հասցնելուն պես, երբ մեր մաքսավորները տեղեկացել են, թե ինչ է ներկրում գործարարը, տարօրինակ պահվածք են ցուցաբերել:

«Հաստատ ուզում ես բանանը մտցնես Հայաստա՞ն», «Լավ ե՞ս մտածել», «Գիտե՞ս, դա ում բիզնեսն ա»...: Ահա այս կարգի խոսակցություններ են ունեցել մաքսավորները բանան ներկրած քաղաքացու հետ: Վերջինս, սակայն մեծ կարեւորություն չի տվել այս խոսակցություններին: Նա թերեւս հավատացել է, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելուց հետո ինչ-որ բան փոխվել է եւ վստահ է եղել, որ բեռը հաջողությամբ կհասցնի Երեւան:

Մաքսակետում իր ապրանքի հետ կապված ձեւակերպումներն ավարտելուց հետո ուղեւորվել է դեպի Երեւան: Բայց ճանապարհի կեսը դեռ չանցած՝ նրա բեռնատարը շրջապատել են մի քանի մեքենաներ: Գործարարի մեքենան կանգնեցնողների եւ գործարարի խոսակցությունը շատ երկար չի տեւել: Բավականին տպավորիչ արտաքինով երիտասարդները գործարարին ընդգծված հարձակվողական տոնով բացատրել են, թե ինչն ինչոց է: Ասել են, թե ինքը շատ սխալ բան է արել, բանան ներկրելու «դաբրո» չունի ու սպառնալիքների տարափ են լցրել գործարարի գլխին:

Վերջինս բացատրել է, որ ինքը բանանը ներկրել է միայն իր վնասները փոխհատուցելու համար, դա առաջին անգամն է եւ այլն: Այստեղ տպավորիչ արտաքինով երիտասարդները մի քիչ բարիացել են: Մոտավորապես` «առաջին անգամը չլիներ՝ ոտներդ կջարդեինք» ասելով, նրանք գործարարին խորհուրդ են տվել կիլոգրամը 700 դրամով բանանը վաճառել իրենց: Գործարարը, բնականաբար, համաձայնել է ու հենց այդպես էլ արել: Այս պատմությունը գիտի ողջ գործարար աշխարհը: Նույնիսկ գիտի, թե ովքեր են եղել գործարարին կանգնեցրածների մեջ:

Ու ինչ պետք է լիներ այս պատմությունից հետո, մանավանդ, երբ այս մասին գիտեն նաեւ ՊԵԿ-ում: Ոչ միայն գիտեն, այլեւ պաշտոնական հաղորդագրություն են տարածել այդ մասին: Քրեական օրենսգրքում առանց մեծ դժվարության կարելի է գտնել այն հոդվածները, որոնց հատկանիշներով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր: Պետք է լինեին ձերբակալություններ, քանի որ «տպավորիչ արտաքինով երիտասարդները» ազատության մեջ մնալով՝ կարող էին վնաս հասցնել գործարարին:

Քրեական գործի շրջանակներում իրավապահները պետք է պարզեին, թե մաքսատան ո՞ր աշխատակիցն է «տպավորիչ արտաքինով երիտասարդներին» տեղեկացրել, որ բանան է ներկրվել Հայաստան: Իրավապահները պետք է պարզեին, թե ում պատվերով եւ որ օլիգարխի համար են «տպավորիչ արտաքինով երիտասարդները» խոչընդոտել գործարարին...: Քրեական գործը հավուր պատշաճի մինչեւ վերջ տանելու պարագայում, Հայաստանում կվերանար ամենամամռակալած ու գարշահոտ մոնոպոլիաներից մեկը` բանանի ներկրման մոնոպոլիան, որը տարիներ շարունակ պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հիմնած «Քեթրին գրուպ» ընկերությանը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել գործնականում: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»: Իյա, իրո՞ք: Բա սա որքանո՞վ է համապատասխանում երկրում խորը փոփոխություններ կատարելու խոստումներին, «աշխարհը շուռ տալու» մտադրություններին...: Գործարարը «աջակցություն է ստացել»: Այնպիսի աջակցություն, որ կյանքում այլեւս բանան չի ներկրի, նույնիսկ եթե ՌԴ-ում այն արժենա զրո դրամ:   

Խնդիրն, անշուշտ, մեկ առանձին գործարարի հետ պատահած միջադեպը չէ: Խնդիրն այն է, որ նոր կառավարությունն իրենից անկախ մի հիանալի շանս է ունեցել մեկ հարվածով կործանել ամբողջ գործարար աշխարհին նյարդայնացնող մոնոպոլիաներից մեկը: Կառավարությունը շանս է ունեցել մեկ հարվածով ամբողջ գործարար աշխարհին աննախադեպ ոգեւորություն հաղորդելու, ապացուցելու, որ փոփոխությունների ժամանակը եկել է...: Իսկ կառավարությունն այդ շանսը օգտագործեց հնարավորինս ամենավատ ձեւով: Կառավարությունում թերեւս չեն էլ պատկերացնում, թե հիասթափության ինչպիսի դոզա են տվել գործարար աշխարհին: Կառավարությունն ուղղակի մի ավելորդ անգամ վերահաստատել է գործող մոնոպոլիաների դեմ իր բացարձակ անզորությունը, իսկ անզորների վրա ոչ ոք հույս դնել չի կարող: Դե հիմա թող որեւէ գործարարի համոզեն, որ Հայաստանում բիզնես ընդլայնի, ներդրումներ անի...

Տպել
18199 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին