Կնոջ կամքին հակառակ ամուսնու սեռական գործողությունները կպատժվե՞ն օրենքով

28/11/2016 schedule15:05

«Ընտանեկան բռնության» մասին դեռեւս չընդունված օրենքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Սոցիալական ցանցերում օգտատերերը բաժանվել են երկու խմբի՝ մի մասը պահանջում է, որ նման օրենքը չընդունվի, մյուս մասն էլ՝ դրական է վերաբերվում օրենքի ընդունմանը: Օրենքի նախագծի մշակման աշխատանքները կատարելու համար ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Օրենքի նախագիծը դեռեւս վերջնական տեսքի չի բերվել: Armtimes.com-ին հաջողվեց գտնել օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որում սահմանվում է, որ ընտանեկան բռնություն է համարվում. «ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ նրան սեռական հարաբերության հարկադրելը»: Օրենքի փաթեթում լինելու է նաեւ «Քրեական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծ, որով՝ այս դրույթը խախտելու համար նախատեսվելու է ազատազրկում: 

Օրենքի նախագծով ընտանեկան բռնություն են համարվում նաեւ.

- ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին, վերջինիս կամքին հակառակ, ցանկացած արարքի միջոցով  դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելը, ծեծի, խոշտանգման ենթարկելը, դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը կամ կյանքից  զրկելը,

- ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի արժանապատվությունը ստորացնելը, վերջինիս ցանկացած արարքով դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեկան հարկադրանքի, այդ թվում` սպառնալիքների ենթարկելը,

- երեխայի ներկայությամբ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, դիտավորությամբ ցանկացած բռնության գործադրումը, որը երեխային հոգեկան տառապանք է պատճառել,

-  ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով  վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը,

- կենսական անհրաժեշտության պայմաններից, այդ թվում սննդից, դեղորայքից կամ դրանց  ձեռք բերման համար անհրաժեշտ միջոցներից և/կամ բժշկական օգնությունից դիտավորությամբ զրկելը, ինչպես նաև անձի ազատ տեղաշարժվելու կամ այլ անձի հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը:

Այս դրույթները խախտելու համար քաղաքացիները կարող են ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության:

Նշենք, որ «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագծի համաձայն (գործող բոլոր օրենքներում էլ է այդպես) դատական ակտերի կատարումը տրվելու է ԴԱՀԿ-ին: Օրինակ՝ եթե դատարանը որոշում է կայացրեց 15-ամյա երեխայի խնամակալության իրավունքը տրամադրել ամուսնուն, ապա ԴԱՀԿ-ն պարտավոր է մոր հետ ապրող երեխային հարկադրաբար առանձնացնել եւ հանձնել հորը:

ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Վարդեւանյանը խոսելով ԴԱՀԿ-ի այդ գործառույթի մասին ասել է բառացիորեն հետեւյալը. «Եթե օրենքը ենթադրում է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պետք է կատարվի, իսկ դա է հենց ենթադրում նշվածը, ապա այն պետք է կատարվի: Չնայած նրան, թե կլինեն գոռգոռոցներ, կլինեն ծանր հոգեկան եւ հոգեբանական իրավիճակներ, այն պետք է կատարվի»:

Տպել
2221 դիտում

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը