Ձնաբքի պատճառով M1 միջպետական ավտոճանապարհին երթեւեկությունը կաթվածահար է. լուսանկարներ

Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհին մի քանի ժամ է` կաթվածահար է եղել երթեւեկությունը: Ձնաբքի պատճառով անանցանելի դարձած մայրուղու ամբողջ երկարությամբ մեքենաների կուտակումներ են Գյումրի-Թալին հատվածում:

Ձնաբքի մեջ թաղված մեքենաների թվում առկա են նաեւ ոստիկանության ծառայողական մեքենաներ:

Վարորդները բարձրաձայնում են ձյան թերի մաքրման աշխատանքների եւ ավազային խառնուրդով ճանապարհները չմշակելու մասին:

«Ժամը 2-ից ստեղ եմ, երկու ժամ է` հնարավոր չէ առաջ գնալ: Տեխնիկա չի աշխատել ստեղ: Էնքան, որ մի թեթեւ անցել է: Ձյան տակը լրիվ սառույց է, մի ժամից էլ ավելի կսառի`ընդհանրապես անցնել չի լինի»,- Armtimes.com-ի հետ զրույցում բողոքեց վարորդներից մեկը:

Շիրակի մարզպետարանից Armtimes.com-ին փոխանցեցին, որ անցած գիշերվանից տեղացած առատ ձյան եւ շարունակվող բքի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի բոլոր ճանապարհները: Մի շարք ճանապարհահատվածներում առկա է նաեւ ցածր տեսանելիություն: Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ճանապարհներն անցանելի դարձնելու նպատակով ոտքի են հանել ողջ տեխնիկան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին եւ Չայնիի ոլորաններին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տպել
8116 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը