6 թիմով ձանձրալի է. «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյան

15/12/2016 schedule20:32

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը գոհ է 2016-2017 մրցաշրջանի աշնանային հատվածից: Իր թիմը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 27 միավորով 4-րդն է եւ շարունակում է պայքարել մրցանակային տեղերի համար: Գավաթի խաղարկությունում էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ որոշ խաղերում կարող էին միավորներ չկորցնել, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է:

«Բավարար կգնահատեմ առաջնության այս հատվածում թիմի ելույթները: Ունեինք հնարավորություններ, որոշ խաղերում կարող էինք միավորներ չկորցնել: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ, լավ կգնահատեմ: Երեւի մեր հիմնական ուժերը կկենտրոնացնենք առաջնության 2-րդ հատվածի վրա, որովհետեւ ամենակարեւորը 2-րդ հատվածն է»,- ասաց նա:

«Գանձասարի-Կապանի» պես 27 միավոր է վաստակել նաեւ «Փյունիկը», սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել եւ 3-րդ տեղում է: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» 30 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը «Շիրակն» է (34 միավոր): Բարսեղյանը կարծում է, որ թեեւ գյումրեցիները հաջող մրցաշրջան են անցկացնում եւ իրենցից առաջ են 7 միավորով՝ նրանց շրջանցել հնարավոր է:

«Պատմության մեջ տեսել ենք, որ անգամ առաջնության ավարտից 4-5 տուր առաջ 11 միավորի առավելություն ունեցող թիմը ձեռքից բաց է թողել չեմպիոնությունը: Մի քանի տարի առաջ «Բանանցը» 11 միավորով առաջ էր «Փյունիկից», բայց չեմպիոն դարձավ «Փյունիկը»: Այնպես էր 7 միավորն այդքան էլ մեծ պաշար չէ: Եթե ամեն խաղում դուրս գանք հաղթանակի ձգտումով, եւ տղաները կարողանան լավ դրսեւորել իրենց, իրատեսական է շրջանցելը»,- ասաց նա:

Գավաթի խաղարկությունում մարզիչը եւս հաջողության հասնելու մեծ շանսեր է տեսնում: Կիսաեզրափակչում «Գանձասար-Կապանի» մրցակիցը լինելու է առաջնության առաջատար «Շիրակը»: Բարսեղյանը կարծում է, որ իրենք եզրափակիչ դուրս գալու նույնքան հնարավորություններ ունեն, որքան գյումրեցիները:

«Բոլոր թիմերն էլ գրեթե հավասար են: Նույնիսկ հետնապահ «Արարատի» ու մյուս թիմերի տարբերությունը մեծ չէ: Այնպես որ մեր շանսերը հավասար եմ գնահատում»,- ասաց նա:

Միակ բանը, որ այս առաջնությունում Աշոտ Բարսեղյանին դուր չի գալիս, թիմերի քիչ քանակն է: 2015-2016 մրցաշրջանի ընթացքում լուծարվեց «Ուլիսը», ապա մրցաշրջանի ավարտից հետո՝ «Միկան»: Այժմ առաջնությանը մասնակցում է 6 թիմ:

«Երբ խաղում էինք 8 թիմով, առաջնության մեկնարկից կարճ ժամանակ անց հստակ առանձնանում էր առաջին քառյակը, երեւում էր՝ ովքեր էին պայքարում Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի ուղեգրերի համար: 6 թիմով ճիշտ է՝ «Արարատը» եւ «Բանանցը» մի քիչ ետ են մնում, բայց, կարծես թե, չեն տարբերվում մնացած թիմերից: Ամեն վայրկյան կարող է անակնկալ լինել: Նաեւ պետք է ասեմ, որ 6 թիմով ձանձրալի է. 6 անգամ նույն թիմի հետ խաղում ենք: Ինչքան շատ թիմ լինի, այդքան հետաքրքիր կլինի: Աստված տա, մեր թիմերը շատանան»,- ասաց նա:

Առաջնության դեռ աշնանային հատվածի ընթացքում թիմը լքեց Արտակ Ալեքսանյանը: Ձմեռային դադարի ընթացքում արդեն հեռացել է Գոգիտա Գոգիտաշվիլին: Արմեն Պետրոսյանն ավարտել է մարզական կարիերան: Նա ընդգրկվել է թիմի մարզչական շտաբում եւ փորձելու է մարզչական հմտություններ զարգացնել: Եւս 2 ֆուտբոլիստ, որոնց անունները Բարսեղյանը դեռ չի նշում, կարող են պայմանագրեր կնքեն արտասահմանյան թիմերի հետ: Հետեւաբար, «Գանձասար-Կապանը» համալրման կարիք է ունենալու:

«Բնական է՝ պետք է մտածենք թիմը համալրելու ուղղությամբ, եւ այդ ուղղությամբ աշխատում ենք: Կենտրոնն ուժեղացնելու կարիք կա. մեզ պետք է 2 հենակետային եւ 1 ենթահարձակվող»,- ասաց մարզիչը:

Դեկտեմբերի 10-ից «Գանձասար-Կապանն» արձակուրդի մեջ է: Մարզումները վերսկսվելու են 2017 թ. հունվարի 7-ից: Որոշ ժամանակ Երեւանում՝ «Միկա» մարզահամալիրում, մարզվելուց հետո թիմը հավաք է անցկացնելու Կապանում, որտեղ հարմարավետ մարզաբազա կա: Դրանից հետո 1 շաբաթ կրկին ֆուտբոլիստները մարզվելու են Երեւանում եւ 2-րդ հավաքն անցկացնելու են Անթալիայում: Այնտեղ են իրենց հավաքներն անցկացնելու նաեւ մի քանի այլ հայկական թիմեր: Թուրքիայում մարզվող բոլոր հայկական թիմերի հայ խաղացողները մասնակցելու են Ուզբեկստանի ընտրանու դեմ ՀՀ հավաքականի ընկերական խաղին:

Տպել
1894 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ