Լարսը բաց է, բայց 2 հատված կա, որտեղ բեռնատարները «բուքսավատ» են անում

Երեկվանից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է նաեւ բեռնատար ավտոմեքենաների համար (անվաշղթաների կիրառման դեպքում). 16 օրվա դադարից հետո վերջապես այնտեղ կուտակված հազարավոր ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել առաջ շարժվելու: Չնայած դրան, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վլադիկավկազում «Թամարա» ընկերության ներկայացուցիչ Էրիկ Հովհաննիսյանը, որոշակի խոչընդոտներ դեռ կան.

«Առավոտյան եմ խոսել վարորդների հետ, արդեն վրացական սահմանին էին հասնում: Ասացին, որ մինչեւ սահման հասնելը մի թունել կա, այնտեղ դժվարանցանելի է, մեքենաների անիվները հետ ու առաջ են անում (բուքսավատ), չեն կարողանում անցնել: Ինչ-որ քաշող մեքենաներ կան, 1500 դոլար վճարում են, քաշում, այդ հատվածն անցկացնում են»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եւս մեկ դժվարանցանելի հատված կա Վրաստանի անցակետից հետո. խոսքն այն հատվածի մասին, է, որտեղ ամռանը գետի վարարման հետեւանքով փլուզումներ էին եղել. «Վրացիները չեն մաքրում այդ հատվածը, սառցադաշտ է առաջանում: Միշտ խնդիր է լինում, մեքենաները հասնում են այդտեղ ու սկսում սղալ: Բայց կանցնեն, եթե տեղումներ չլինեն, կարեւորը ճանապարհը բացվել է: Վլադիկավկազում դեռ հարյուրավոր մեքենաներ կան, բոլորը չէ, որ անցել են»,- ասաց «Թամարա» ընկերության ներկայացուցիչը:

Հայաստանի ճանապարհներին մերկասառույց է

Հայաստանում փակ ճանապարհներ չկան, սակայն կան ճանապարհներ, որոնք պատված են մերկասառույցով: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սեւանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին,  ինչպես նաեւ Քեթիի եւ Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Իջեւան-Երեւան երթուղայինի վարորդներից մեկն, օրինակ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր ամբողջ երթուղու մեջ ամենավատը Դիլիջան-Հովք ճանապարհահատվածն է: «Առավոտյան եմ եկել, մաքրած չէր ընդհանրապես, ամբողջովին սառույցներ են, բեռնատարները չեն կարողանում անցնել, մյուսներին են խանգարում...Դիլիջանի ճանապարհաշինարարներն ընդհանրապես չեն աշխատում, ոնց որ քնած լինեն: Նույնիսկ Դիլիջանի կենտրոնում է ճանապարհը սառած: Ոլորաններն ավելի մաքուր են, որովհետեւ այդ հատվածի աշխատանքները Ծովագյուղի ճանապարհաշինական ընկերությունն է իրականացնում, այդտեղի տղերքը լավ են աշխատում: Ասֆալտը բաց է»,- տեղեկացրեց երթուղայինի վարորդը:

Տպել
3209 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում