Հ1-ի լրատվականը կանվանափոխվի, Արտակ Հերիքյանը կրկին եթերում կլինի

19/12/2016 schedule19:32

Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվական»-ի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը:

Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդումը, Հարություն Հարությունյանը նկատեց, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոխվելու է նաեւ լրատվական հաղորդման տաղավարը: Ստեղծվելու է նաեւ «Օրակարգից դուրս» հաղորդում, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով: «Նոր դեմք է լինելու, Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով նոր իմիջով կլինի»,- ասաց Հարությունյանը:

Բացի անվան փոփոխությունից լրատվական հաղորդումը նոր վարողներ ունի: Հանրային է հրավիրվել լրագրող Լարա Առաքելյանը, իսկ մեկ այլ բաժնից լրատվական բաժին է տեղափոխվել Տարոն Կոխլիկյանը: «Նախ ասեմ, որ Տարոնը Հ1-ում սպորտ էր մեկնաբանում, նկատեցինք, հրավիրեցինք եւ փորձեցինք լրատվականի տաղավարում: Տեսանք, որ լուրերում ինքն ավելի լավ է նայվում, մի քիչ խոսքի հետ կապված շտկումների հարց կար, դա ուղղեցինք նաեւ հատուկ մասնագետի հետ, բայց այսպես ասած՝ ռիսկի դիմեցինք եւ եթեր դուրս եկավ: Ուղիղի եթերում աշխատելը բարդ պրոցես է եւ ինքը պատվով դուրս եկավ: Նույնը կարող եմ ասել Լարա Առաքելյանի մասին, իրեն նկատել էի «1in.am» կայքից, հրավիրեցի սուրճ խմելու, առաջարկեցի փորձենք: Այսինքն՝ մինչեւ իրեն տեսնելը համացանցում փնտրել ենք: Ուղղակի տեսա, որ հնարավոր է ստացվի: Այսօր առաջին անգամ եթեր մտավ, մի փոքր լարված էր, բայց առաջին անգամվա համար բավականին համարձակ էր»,- ասաց Հարություն Հարությունյանը՝ նշելով, որ երկու հաղորդավարների հետ էլ ահռելի աշխատանք է կատարել Հ1 վերադարձած Արտակ Հերիքյանը:

Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն:

Տպել
14280 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել