«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը մեկնարկում է մարզային դպրոցներից

Երեկ ազդարարվեց «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի մեկնարկը: 

Նախաձեռնության մասին խոսվում է արդեն մի քանի տարի: «Արարատյան բակալավրիատն» այն ծրագիրն է, որը կիրառվում է «Այբ» մասնավոր կրթահամալիրում, եւ նպատակ կա փորձը տարածել նաեւ պետական ավագ դպրոցներում: «Արարատյան բակալավրիատը» մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում եւ նախ կներդրվի մարզային դպրոցներում:

Նշվում է, որ կրթական սույն ծրագիրը հայալեզու է, բայց եւ միջազգայնորեն ճանաչված: Սկզբում ընտրվելու են «Արարատյան բակալավրիատի» մաս կազմել ցանկացող թեկնածու դպրոցները, որոնց հայտերն արդեն իսկ ընդունվում են, ապա նաեւ լինելու է ուսուցիչների վերապատրաստում: Ի դեպ, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, որակական նոր մակարդակի այս ուսուցիչները վարձատրվելու են շատ ավելի բարձր` ամսական ստանալով 400 հազար դրամ աշխատավարձ:

«Դպրոցների վերջնական ընտրությունը կլինի մոտավորապես մեկ տարի հետո: Մեզ համար առաջնային է այդ դպրոցների թիմի` տնօրենի, ուսուցիչների եւ հիմնական անձնակազմի մոտիվացիան` որքանով իրենք պատրաստ են ճանապարհ անցնելու, փոփոխությունների, վերապատրաստումների: Եթե իրենք պատրաստ են դրան, մնացածը ձեռքբերովի է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար, «Այբ» կրթական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նա նաեւ հավելեց, որ երբ երեխաներն ընդունվեն տվյալ ավագ դպրոց` 10-րդ դասարան հաճախելու, ունենալու են ընտրության հնարավորություն` կամ սովորել պետական ծրագրով, կամ ընդունվել «Արարատյան բակալավրիատի» հոսքը, որի դեպքում պահանջներն ավելի խիստ են լինելու:

«Այդ խստապահանջությունը սկսվելու է ընդունելության գործընթացից, շարունակվելու է ողջ երեք տարվա կրթության ընթացքում եւ վերջում արտահայտվելու է քննություններով: Ու նաեւ փորձարարական մաս է լինելու, որովհետեւ ստուգվելու են խորքային հմտություններ: Ուսուցումը լինելու է հատուկ զարգացման ծրագրով, որովհետեւ կա ե՛ւ բովանդակային, ե՛ւ մեթոդաբանության տարբերություն: Ամեն ինչ արվելու է, որպեսզի մեկուսացում տեղի չունենա: Ուսուցիչը, որը դասավանդելու է «Արարատյան բակալավրիատի» հոսքում, միեւնույն ժամանակ դասավանդելու է նաեւ այլ դասարաններում: Դա նշանակում է, որ այն հմտությունները, որոնք նա ստացել է զարգացման ծրագրով, կկարողանա կիրառել նաեւ այնտեղ: Լաբորատորիաները, որոնք հիմնվելու են այդ դպրոցներում, բաց են եւ օգտագործվելու են բոլոր երեխաների համար: Այսինքն` սահմանափակում չկա: Եվ դա արվում է, որպեսզի «Արարատյան բակալավրիատն» իր հետեւից տանի ամբողջ համակարգը»,- ասաց փոխնախարարը:

Այդ անկարեւոր փողը

Պետական բյուջեից որքան գումար է հատկացվել «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս հարցին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ծրագիրն իրականացնողների կողմից հստակ պատասխան չի հնչում: «Այդ բոլոր գումարները ֆինանսների նախարարության կայքի վրա կախված են: Ես այս պահին չեմ կարող թվերը գումարել եւ ձեզ ասել: Անգիր չեմ հիշում եւ չեմ ուզում անստույգ թվեր արտասանել: Դրանք բոլորը հրապարակված են, կարող եք նայել, գումարել»,- պատասխանեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, ՀՀ նախագահի՝ կրթության գծով խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Հետաքրքրվեցինք` իսկ որքան է ծրագրի ընդհանուր արժեքը: «Նախ ծրագրի ընդհանուր արժեքի մասին այսօր խոսելը վաղաժամ է, որովհետեւ դա շատ կախված է լինելու, թե քանի դպրոցում եւ ինչ չափով ծրագիրը կներդրվի: Այսինքն` լինելու են դպրոցներ, որոնք ամբողջովին առաջարկելու են «Արարատյան բակալավրիատ», եթե համապատասխանեն ներկայացվող չափանիշներին, դպրոցներ էլ լինելու են, որ մեկական հոսքային դասարաններ են առաջարկելու: Քանի դեռ հստակեցված չէ դպրոցների քանակը, շատ դժվար կլինի բյուջետային կանխատեսումներ անել, բայց մենք արդեն առաջիկա ամիսների հայտերի ուսումնասիրության հիման վրա կառավարությանը կտանք որոշակի բյուջետային կանխատեսում, որովհետեւ դա նաեւ կախված է լինելու ընդգրկված դպրոցների ուսուցիչների քանակից»,- ասաց տեր Մեսրոպը:

Իսկ քանի որ ստացվում է՝ պատկերացում չկա, թե որքան գումար է հարկավոր լինելու վերջնական նպատակին հասնելու համար, հնարավո՞ր է մի օր էլ պարզվի, որ պետությունը չունի բավարար միջոցներ ու ծրագիրն ինչ-որ պահի ընդհատվի: Մեր այս դիտարկմանն էլ նա պատասխանեց. «Հարգելի ժուռնալիստներ, ես խնդրում եմ այդքան փողի մասին չմտածենք, եթե ծրագիրը իսկապես լավը լինի, փողը կգա ծրագրի հետեւից: Պետությունը չունենա, մասնավորից կգա այդ փողը, որովհետեւ սա ի վերջո մեր արժանապատվության խնդիրն է: Հավատացեք, որ մենք մեր կյանքում ունեցել ենք դրա փորձը` սկսել ենք գործ, ու փող չենք ունեցել, եւ այն գործի հետեւից եկել է: Եկեք Էքզյուպերիի խոսքերը հիշենք` միանգամից տան արժեքից չխոսենք, խոսենք տան գեղեցկության մասին»:

Երբ հարկատուների վճարած գումարների հաշվին ինչ-որ ծրագիր է մեկնարկում եւ այն իրականացնողները «չեն հիշում» ներդրվող գումարի չափը ու նաեւ հարկ չի համարվում հաշվետու լինել, թե որքան ու ինչի վրա է ծախսվել, դա, անկասկած, փողը քիչ կարեւորելուց է: Այդուհանդերձ, փորձեցինք հետաքրքրվել այդ նսեմ արժեքներով ու պարզել, թե «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից որքան գումար է հատկացվել: Ֆինանսների նախարարության կայքէջից, ինչպես հասկացանք, այդ տեղեկությունը գտնելը կարող էր մեզնից մի քանի օր պահանջել:

Իսկ հարցման արդյունքում գերատեսչությունից տեղեկացանք, որ 2015 թվականին հատկացվել է 587.8 միլիոն դրամ: Նույնքան գումար տրամադրվել է ընթացիկ 2016 թվականին: Հաջորդ տարվա բյուջեով էլ նախատեսված է 666.3 միլիոն դրամ: Դատելով վերը նկարագրվածից, առաջիկայում պահանջվող գումարները շատ ավելի մեծ են լինելու, երբ սկսվեն ուսուցիչների վերապատրաստումները, լաբորատորիաների հիմնումը եւ այլն:

ԿԳ փոխնախարարն, ի դեպ, վստահեցրեց, որ ծախսվող գումարները շատ փոքր են այն արդյունքի համեմատ. որը ստացվում է:

Տպել
7132 դիտում

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան