#Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:

Երևանից դեպի Կապան կանոնավոր փոխադրումների նպատակ կա. Գնել Սանոսյան

Չի բացառվում, որ նորից անհրաժեշտություն լինի փորձնական թռիչք անցկացնել, սարքավորումները կփոխվեն, որպեսզի ամբողջ ընթացքում ինքնաթիռը տեսանելի լինի։

Այսօր նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք

Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։

Կառավարությունը 2 միլիարդ 279 միլիոն դրամ հատկացրեց տասը մարզի 8 համայնքի 42 ծրագրերի համար

Նախագծով առաջարկվում է 2021-22-23 թվականների սուբվենցիոն ծրագրերը համաֆինանասավորելու համար բյուջեից 2 միլիարդ 279 միլիոն դրամ հատկացնել՝ 10 մարզի 8 համայնքի 42 ծրագրերի համար:

Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման. Գնել Սանոսյան

Կամուրջի միակ խնդիրը այն է, որ նեղ է և ենթակա է միակողմանի երթևեկության:

«Դա բոլորիս «դժբախտությունն» է». Սանոսյանը՝ մրցույթներին քիչ ընկերություններ մասնակցելու մասին

Անդրադառնալով այն դեպքերին, երբ մեկ ընկերություն է մասնակցում մրցույթին, Սանոսյանը նկատեց, որ դա բոլորիս «դժբախտությունն» է:

Հայտնի է՝ երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը

Հարցին, թե ինչո՞ւ է շինարարությունն այդքան հետաձգվել, այն պետք է պատրաստ լիներ ապրիլի 1-ին, Սանոսյանը նկատեց, որ մի բան լավ չեն հասկացել:

Գնել Սանոսյանը հայտնեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան

Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է:

Միջմարզային տրանսպորտի հետ կապված որոշ մարզերում ունենք հաջողություն, որոշներում՝ անհաջողություն. նախարար

Նրա խոսքով՝ Կոտայքում ու Վաղարշապատում 228 նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են ներկրվել, դրանց մոտավոր արժեքը 5 միլիարդ դրամ է. «Կարծում ենք՝ այս ուղղությունը ճիշտ է, որ բոլոր մարզերում կիրառենք:

Ինչ փուլում է դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցումը. մանրամասներ

«Մենք արդեն մրցույթի մասնակիցներ ունենք, հաղթող ընկերությունը նշմարվում է, հիմա փաստաթղթերի ստուգման փուլում ենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, մեկ ամսից կավարտենք»,- նշեց Սանոսյանը:

Սանոսյանն ու Իմանբաևը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցությունը

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

11 մլրդ 184 մլն դրամ. Կառավարությունը ճանապարհների նորագման համար գումար հատկացրեց

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:

Կայացել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման հարցերով զբաղվող խմբի առաջին նիստը

Նիստի ընթացքում քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:

Հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում. Գնել Սանոսյան

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են

Սանոսյանը Վերին Լարսում հանդիպել է վարորդներին, քննարկել խնդիրներն ու ծանոթացել շինաշխատանքներին

Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։

Գնել Սանոսյանը ծանոթացել է Կազբեկի թունելի շինարարությանը, այցելել Վերին Լարսի անցակետ

Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

Իջևանն ու Ռուսթավին կհամագործակցեն. Վրաստանում ստորագրվել է հուշագիր

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։

Վրաստանում ՀՀ պատվիրակության մասնակցությամբ ճանապարհային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր են քննարկվել

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Վրաստանում։

Սանոսյանն ու Բելանին քննարկել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց խնդիրները

Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը:

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը։

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքաարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքաարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատուն:

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Քննարկվել են նաև տարածաշրջանային, ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Գնել Սանոսյանը Քիշնևի քաղաքապետի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։

Մշակույթը պետք է հասնի մարզեր, բովանդակություն պետք է լցնենք․ վարչապետ

«Ընդ որում, պրոֆեսիոնալ թատերական խմբերի, որպեսզի մշակույթը գնա, հասնի մարզային բնակավայրեր»։

Թաքցված հարկեր ու աշխատակիցներ․ ՊՎԾ-ն խոշոր չափի խախտումներ է հայտնաբերել ՏԿԵ նախարարության «Ջրառ» ընկերությունում

Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը

ՏԿԵ փոխնախարարը գործուղվում է Հնդկաստան. ծախսերը կհոգա հրավիրող կողմը

Նրա գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

ՏԿԵ նախարարությունը ստացել է սուբվենցիոն ծրագրի 250 փաթեթ, բյուջեն 80 մլրդ դրամ է կազմում (տեսանյութ)

447 նախնական հայտից ՏԿԵ նախարարությունն արդեն իսկ ստացել է 250 ամբողջական փաթեթ։

ՀՀ վարչապետին ներկայացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման գործընթացը

Վարչապետին զեկուցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022թ. կատարողականի մասին։

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում է. նա ծանոթացել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքին

Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։

Տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար 1 մլրդ 100 միլիոն դրամ գումար հատկացվեց

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մետրոյի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 48 ամսում, այսինքն՝ 4 տարում:

Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։

ՀԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, առաջիկայում կմեկնեն նաև Գեղարքունիքի մարզ. նրանց ընդունել է Վաչե Տերտերյանը

Նադյա Պիֆերատտին նշել է, որ այցելել են Սյունիքի մարզ և առաջիկայում կայցելեն նաև Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո:

«Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը հափշտակել է շուրջ 255 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

2017 թվականից մինչև 2022 թվականը ընկերությանը պատկանող հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ՝ այդ կերպ հափշտակելով 254 մլն 66 հազար 540 դրամը:

Սասուն Միրոյանը նշանակվել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար

Գնել Սանոսյանի որոշմամբ, Սասուն Միրոյանը նշանակվել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար:

Նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում․ Սանոսյան

Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է վթարային շենքերը քանդել և դրանց տեղը կառուցել նորերը:

Վաչապետը հանձնարարել է մշակել մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերի մասին տեղեկություն պարունակող հարթակ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը։

17 համայնքում 25 սուբվենցիոն ծրագրի համար Կառավարությունը կտրամադրի 1 մլրդ 412 մլն դրամ

ՀՀ կառավարության նիստը այսօր վարում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել համապարփակ ռազմավարություն․ ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. հաշվետվությունը

Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար:

Քննարկվել է արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգն արդյունավետ գործարկելու անհրաժեշտությունը

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։

Առգրավվել է Սևանա լճից ապօրինի դուրս բերված մոտ 2 տոննա սիգ և ձկնկիթ

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատրաստվել է 1 նյութ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածի՝ 20 նյութ, 1126-րդ հոդվածի՝ 1 նյութ։

5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին

Ո՞ւր է գնում Նազելի Բաղդասարյանը՝ հարցին Սանոսյանն ասաց՝ առանց աշխատանքի չի մնա։

«Ինչո՞ւ պետք է խաթարվի այլոց բարեկեցությունը». Արսեն Թորոսյանը կրկին բարձրացրել է մայրաքաղաքում լքված մեքենաների հարցը

Հետգրությամբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հավելել է, որ նմանատիպ մի խնդիր էլ վարձույթով տրվող ավտոմեքենաների հարցն է:

Գնել Սանոսյանը Երևան է հրավիրել մարզպետներին, անցկացրել խորհրդակցություն. 10 կարևոր հարց է քննարկվել

ՀՀ մարզպետների հետ խորհրդակցութուններն այսուհետ կրելու են պարբերական բնույթ։

Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա․ Մարտին Էռնեկյանը՝ Գնել Սանոսյանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այցելել է Սյունիքի մարզ

Իրանի դեսպանություն է փոխանցվել նաև ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն։

Իրանի հետ լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք, այս ճանապարհը գործը բավականին կհեշտացնի. Սանոսյան

Այս ճանապարհները, նախարարի խոսքով, հյուսիս-հարավի մաս չեն կազմում, միայն Շամբից դեպի Լծեն մի կարճ հատված համընկնում ունի Սիսիան-Քաջարան հյուսիս-հարավ ճանապարհի հետ։

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է (տեսանյութ)

Այսուհետ դուք կարող եք այն գնել մրցակցային շուկայից ձեզ հարմար պայմաններով։

Չկա մի կարևոր ցուցանիշ, որ 2021 թվականի համեմատ չի գերազանցվել. Գնել Սանոսյանն ամփոփել է անցնող տարին

Հանդիպման ավարտին նախարարության մի շարք աշխատակիցներ կատարված լավ աշխատանքի և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար խրախուսվել են շնորհակալագրերով։

Արմեն Սիմոնյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով

Մեդալը Արմեն Սիմոնյանին է հանձնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մի շարք անձինք պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար

Մեծածավալ շինաշխատանքներ են տարվել հատկապես Սյունիքի մարզում։

Կառավարությունը շուրջ ­­­­6 մլրդ դրամ է հատկացրել՝ Հայաստանի 9 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը եւ հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը։

Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն արված է․ Գնել Սանոսյան

Նախարարը հույս ունի, որ ճանապարհը հնարավոր կլինի շահագործել 2023-ի մայիսից։

34 տարվա սպասումից հետո 36 ընտանիք Գյումրիում բնակարանամուտ տոնեց․ Համահայկական հիմնադրամը 2 շենք հանձնեց շահագործման

Ծրագրի այս փուլում բնակարաններ են ստացել նաև 44-օրյա պատերազմում նահատակված գյումրեցիների ընտանիքները։

Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը․ ԱՀ ՏԿԵ նախարարությունը հորդորում է խնայել էլեկտրաէներգիան

44֊օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչնդոտում է գծի լիարժեք սպասարկմանը։

ՀՀ վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՏԿԵՆ 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումները

Զեկուցվել է նաև մեր երկրում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացի վերաբերյալ:

Գնել Սանոսյանն այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր

Նախարարը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերն ու խնդիրները»,- հայտնում են նախարարությունից։

Պետք է որակի լուրջ վերահսկողություն իրականացնենք. Կառավարությունը 8 մարզի 2 միլիարդ 188 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ճապոնիան 113 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը՝ Վարդաքարի ջրամբարի բարեկարգման համար

Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։

Գնել Սանոսյանը Սյունիքում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացն ու Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցը

Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։

1.2 մլրդ դրամ՝ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Աղետի գոտում 2008 թվականից իրականացվող բնակապահովման ծրագիրը ավարտական փուլում է

Առկա տնակային խնդիրները ևս ուսումնասիրվել են։ 2023 թվականին որոշակի փաստաթղթային, տեխնիկական, առկա տեղեկատվության ճշգրտման աշխատանքներ կիրականացվեն, իսկ 2024-2027 թթ. այդ տնակները կհանվեն։

ՀՀ վարչապետին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը:

Կառավարությունը 1 մլրդ 342 մլն դրամ հատկացրեց 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Վերանորոգվում են Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերը: Կատարված է աշխատանքների 90 տոկոսը՝ 117 մլն դրամ:

Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նիստին

Նիստի ավարտին մասնակիցները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 2023թ․ գարնանը գումարել խորհրդի 12-րդ նիստը։

Ի հակառակ առկա խնդիրների՝ կարող ենք արձանագրել տեսանելի և առարկայական առաջընթաց իրականացվող ծրագրերում. ՏԿԵ փոխնախարար

«Ի հակառակ առկա խնդիրներին՝ Covid-19, տնտեսական ճգնաժամ, եվրոյի փոխարժեքի անկում և այլն, մենք կարող ենք արձանագրել տեսանելի և առարկայական առաջընթաց իրականացվող ծրագրերում»։

ՀՀ-ում կստեղծվի ներքին գործերի նախարարություն. որ ծառայությունները կներառվեն դրանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին անդրադառնալով այս նախագծին, նշեց, որ այս փոփոխության ամենախորքային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։

Պատասխանատու հանքարդյունաբերությունը պետք է մեր բոլորի գերնպատակը լինի. Գնել Սանոսյան

Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

ԱՀ դատախազությունն իրականությանը չհամապատասխանող է որակել ՏԿԵ նախարարության քրգործի վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակումը

Հրապարակումն արվել էր նույն օրը, երբ քրեական գործը քննող քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին։

Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի․ Հայկ Խանումյան

Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին:

Խմելու ջուրը մինչև 2024 թվականը չի թանկանա, կառավարությունը կսուբսիդավորի. ՏԿԵՆ

Այսինքն՝ մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա։

Հայաստանում աշխատանք շատ կա և այստեղ ձեզ խանգարողներ չեն լինի․ Գնել Սանոսյաը հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ

Նախարար Սանոսյանը ողջունել է գործարարներին և ընդգծել, որ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու մեծ հնարավորություններ կան։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը կմեկնի Սոչի

Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կառավարությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ տրամադրեց ճանապարհային 3 ծրագրի իրականացման համար

595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը՝ Թալին-Լանջիկ ծրագրի:

Այս տարի ընդհանուր առմամբ 520 կիլոմետր ճանապարհ է նորոգվել. Գնել Սանոսյան

Նախարարը նաև ընդգծեց, որ նորոգել են ճանապարհներ, որտեղ շատ են վթարներ տեղի ունենում։

Բնակիչները միասնական որոշման չեն գալիս. Սանոսյանը՝ Գյումրու վթարային շենքերի հետագա ճակատագրի մասին

Սանոսյանն էլ նշեց, որ տեղյակ է խնդրից: Վերջինս նշեց ևս մեկ շենքի մասին՝ Տիգրան Մեծ փողոցում:

Կատարվել են Արթիկով անցնող ճանապարհի վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ

Վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքները կատարել է «Արհովշին» ընկերությունը։

500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. Գնել Սանոսյան

Վստահ եմ, որ այս ցուցանիշն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։

Գնել Սանոսյանը «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցեր

Հանդիպման ժամանակ քննարկվել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը 4 օրով կմեկնի Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը 4 օրով կմեկնի Ֆրանսիա:

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 8-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սարատակում «շփոթվել» և հիմնանորոգել են այն փողոցը, որտեղ պաշտոնյաներ են ապրում. Նիկոլ Փաշինյան

Պետրոսյանը հայտնեց, որ իրականացվել է ծառայողական քննություն. գործը դատախազությունում է:

Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը

Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։

Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՏԿԵ և ֆինանսների փոխնախարարներն աշխատանքային քննարկում են ունեցել. արվել են փոխադարձ հետաքրքրության առաջարկներ

Հանդիպման նպատակն է եղել քննարկել գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարալու վերաբերյալ նախարարության ձևավորած առաջարկությունները:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով որոշ աշխատանքներ դադարեցվել էին, այժմ բնականոն հունով շարունակվում են․ նախարար

Այս պահի դրությամբ Կառավարության բոլոր ծրագրերը բնականոն հունով ընթանում են։

Սյունիքում այս տարի կառուցվում, նորոգվում է մոտ 230 կմ ճանապարհ (տեսանյութ)

Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։

ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի և գազի շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքն են քննարկել Գնել Սանոսյանն ու Արզիբեկ Կոժոշևը

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում (լուսանկարներ)

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։

Հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի նիստում քննարկվել են բեռնափոխադրումների դյուրացման հարցերը

Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Կառավարությունը գումար հատկացրեց Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար

Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Գնել Սանոսյանն ընդգծել է 2022 թ. մարդահամարի անցկացման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը

Նախարարն ընդգծել է 2022 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։

ՏԿԵՆ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ճանապարհային ոլորտի խնդիրները

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Կառավարությունը 508 միլիոն դրամ հատկացրեց 7 մարզի

Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ 2022 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կայացած 7 նիստի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:

Գառնի Երևան երթուղայինի գինը թանկացել է. մրցույթը շահած «Մուլտի տրանսպորտի» տնօրենի խոսքով՝ 10 տարի արժեքը չի փոխվելու

Մենք 1000 դրամ պետք է հատկացնենք միայն Երեւան հասնելուն եւ հետ վերադառնալուն, 200 դրամ էլ՝ Երեւանից համալսարան, ապա այդտեղից՝ ավտոկայան. սա մեզ համար ահռելի մեծ թիվ է:

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում

Երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում միմյանցից, դա լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ թեկուզ տեղային բախումների։

ՏԿԵ փոխնախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասներին

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Կարևորվել է ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. հանդիպել են Գնել Սանոսյանն ու դեսպանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

1 մլրդ 325 մլն դրամ՝ մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար. Կառավարությունը հաստատեց ՏԿԵ նախարարության նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2022 թ. պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:

Կառավարությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում գերակա շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս

Քննարկվող հարցերից մեկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս գերակա շահ ճանաչելն էր:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը. ՏԿԵՆ փոխնախարարը Վրաստանում էր

Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագիրը։

Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը կանցկացվի Երևանում

Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Գնել Սանոսյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Նախարարը նախ շրջայց է կատարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարածքում, ապա խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։

Գնել Սանոսյանն երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։ Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։ Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։

Հարցվածների 53%-ը խիստ դրական և դրական կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի մասին. «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցում

Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:

ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ նոր չափանիշներ կսահմանվեն

Սանոսյանը նշեց, որ շուկայի տարածքի համար սահմանվել է 5 հեկտար:

693 մլն դրամ՝ 15 սուբվենցիոն ծրագրի համար. Կառավարությունը հաստատեց ՏԿԵ-ի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 693 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:

Գնել Սանոսյանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը կարևորել են Սյունիքի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

Հիշեցնենք, որ Սանոսյանը ՌԴ-ում էր օգոստոսի 28-31-ը։

Հայտնի են միասնական նոր երթուղային ցանցի սակագները. տեղի են ունեցել որոշ փոփոխություններ

Մերձքաղաքային ուղեգծերը սպասարկող երթուղիները կրճատվել են:

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ինչպես խորհրդաժողովի բացման նիստում, այնպես էլ բուն խորհրդաժողովի ընթացքում։

Միայն համատեղ աշխատանքն է թույլ տալիս երկաթուղուն հստակ կատարել իր խնդիրները. Մելնիկովը Սանոսյանին շքանշան է շնորհել

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և կարևորել ՀԿԵ-ի հետ փոխգործակցությունը։

ՀՀ կառավարությունը 8.5 մլրդ դրամ է հատկացնելու Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար

ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկությամբ հավանության է արժանացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը:

Կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով. ԱՀ ՏԿԵ նախարարը փաստեր է հրապարակել

Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

Աշխատակիցները նախարարին են ներկայացրել շենքային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներ, որոնց շուրջ քննարկում է ծավալվել։

Բենիամին բնակավայրում գտնվող մի շարք հողամասերի որոշ հատվածներ ընդգրկվել են օտարման գոտում

Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30-ը:

Գնել Սանոսյանը ծանոթացել է Տաթև-Լծեն և Լծեն-Շամբ ճանապարհահատվածների շինարարության ընթացքին

Նախարարը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ և շինարարներին հորդորել աշխատանքները կատարել բարձր որակով և դրանք ավարտել սահմանված ժամկետներում։

Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

ՏԿԵ և շրջակա միջավայրի նախարարներ Գնել Սանոսյանը և Հակոբ Սիմիդյանն ընդունել են «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին

Նախարարները պատրաստակամություն են հայտնել ընկերությանը փոխանցել Սևանա լճի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունների տվյալները, այց կազմակերպել և տեղում քննարկել Սևանը մաքրելու նշված տեխնոլոգի

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն. Գնել Սանոսյան

Ըստ Սանոսյանի՝ նույն ճանապարհահատված մուտք գործող մեքենաները կկշռվեն և արդեն պատրաստ է առաջին կշեռքը:

Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցումը մինչև գարուն կավարտվի. Գնել Սանոսյան

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերի պատճառով նոր որոշում է ընդունվել

Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։

Գնել Սանոսյանը հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ

Պայմանավորվել ենք հանդիպումները դարձնել պարբերական, որոնց ընթացքում կքննարկվեն ի հայտ եկած խնդիրները և դրանց կտրվեն օպերատիվ լուծումներ։

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվում է կառուցել սանիտարական աղբավայր. ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր

Ավարտված են Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքները. ՀՀ նախագահը ընդունել է Գնել Սանոսյանին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում ծանոթացել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին

Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն է եղել։

Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Լարսի բեռնաթափման և երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը

Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

Նիստի ընթացքում ներկայացվել է էլեկտրաէներգետիակական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառուցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Պետբյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս:

Մեքենան չի լիցքավորվի, եթե համարանիշը մուտքագրելուց պարզվի՝ գազաբալոնը վկայագրված չէ․ օրենքը խախտած կայանը կտուգանվի

Եթե գազալցակայանները կխախտեն օրենքը ու լիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն. առաջին անգամ՝ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Վարորդի համար տուգանք նախատեսված չէ:

Երկու օր դժվարություն ունեցող վարորդները ամբողջ կյանքում կհիշեն, որ փորձարկում անցնելով՝ ազատվել են մեծ վտանգից. նախարար

Միգուցե 23 կայանը բավարար չէ, բայց փետրվարի 1-ից ամսաթփիվը փոխել ենք նաեւ այդ պատճառով:

Օգոստոսի 1-ից մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը չի լիցքավորվի, եթե այն լիցենզավորված և վկայագրված չլինի

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 20 լիցենզավորված կազմակերպություն։

Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի հսկողություն սահմանել, որպեսզի ծրագրերն իրականացվեն սահմանված ժամկետներում և ձգձգումներ չլինեն։

ՏԿԵ փոխնախարարը կարևոր է համարում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապ ունենալը

ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը հիմնանորոգվում է. փոխնախարարը ծանոթացել է ընթացքին

Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի համար և ծննդյան 90-ամյակի առիթով շնորհակալագիր է հանձնվել Հրաչյա Չուբարյանին

Շնորհակալագիրը Հրաչյա Չուբարյանին է հանձնել ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Բացվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4 մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը

Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։

Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

Քննարկվել են մթերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև հորդոր է հնչել օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդիի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար. Արեն Մկրտչյան

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Ալավերդի:

Երևանում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։

«Մոսմետրոստրոյ»-ի տնօրենը ցանկություն ունի ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին

ՏԿԵ փոխնախարարն ու Սերգեյ Ժուկովը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը:

Գնել Սանոսյանը հետևել է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարությանը

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

Նախարարի տեղակալը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին,

Տաթև-Լծեն ճանապարհին հողային աշխատանքներ են տարվում. նախարարը Սյունիքի մարզում է

Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։

ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից

Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։

Կառավարությունը 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների՝ սուբվենցիոն մի շարք նախագծեր իրականացնելու համար:

Քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը

Լարսը փակ էր երեկվանից։

ՀԲ ներկայացուցիչները Գնել Սանոսյանին են ներկայացրել ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման իրենց հետազոտությունը

Որոշ հստակեցնումներից հետո արդեն հնարավոր կլինի անցնել գործնական քննարկման։

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Ամբողջությամբ ճանապարհից հեռացվում է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է ասֆալտբետոնե նոր երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։

Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար (լուսանկարներ)

Ջրի արդյունավետ կառավարման հետ կապված տրվել են համապատասխան հանձնարարականներ։

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի հիմնանորգման աշխատանքներին

Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 290 մլն դրամ է։

Գյուղացիները ծիրանն իրացնելու խնդիր ունեն, գինն էլ էժան է. նախարարությունը Լարսում առաջացած խնդիրը փորձում է լուծել

Այգեգործի խոսքով՝ արտահանողները ստիպում են, որ գյուղացիները արհեստական մեթոդներով ծիրանի չափսերը մեծացնեն. մեծ ծիրանն ավելի գրավիչ է:

Գազաբալոնի լիցենզիա չունեցող մեքենաները «չեն լիցքավորվի». վարորդները դժգոհում են, պետությունը՝ կարևորում օրենքը

Շատ նուրբ խնդիրներ առաջանում են հենց օրենքի կիրառման ընթացքում:

4 մլրդ 267 մլն դրամ հատկացվեց՝ 53 կմ ճանապարհի նորոգման աշխատանքների համար. վարչապետն անդրադարձավ վատ ճանապարհներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցը քննարկելիս անդրադարձավ մի շարք նոր կառուցված ճանապարհների, որոնց գործարկման ընթացքում խնդիրներ են առաջացել:

Պետբյուջեից մարզպետարաններին կտրամադրվի 268.5 միլիոն դրամ. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Գումարը հիմնականում օգտագործվել է ասֆալտապատման, համայնքներում այգիների, պուրակների, խաղահրապարակների, խմելու ջրի, կոյուղու և այլ խնդիրների լուծման համար:

Միլիարդներ տվողը մենք ենք, մենք չենք տվել. Սանոսյանը՝ Տաթև-Աղվան ճանապարհի ասֆալտապատման խնդիրների մասին

Նա նշեց, թե Տաթև-Աղվանի ճանապարհի հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, որոնցից մեկը բարդ ռելիեֆն է։

Ե՞րբ է համայնքներում լուծվելու խմելու ջրի խնդիրը. ՏԿԵ նախարարը պարզաբանում է

Սանոսյանն էլ նկատեց՝ չնայած Հայաստանը ջրային ռեսուրսներով ապահովված է, համայնքներում կան ենթակառուցվածքների խնդիր:

Որ կառույցները կլինեն նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում. փոխնախարարը մանրամասնում է

Ներքին գործերի նախարարն այնպես, ինչպես մյուս նախարարները, նշանակվելու է ընդհանուր կարգով:

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ում հանդիպման մասնակցելու համար կմեկնի Նյու Յորք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 4 օրով գործուղվել է Նյու Յորք:

Օգոստոսից մեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե այն չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպությունը

Հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբլոնների վկայագրում:

Կառավարությունն այսօր պետական գույք օտարեց. գույքի վաճառքի գինը կարող է վճարվել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում

2020 թվականի հուլիսի 30-ին գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

Նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռևս 2022 թվականի ապրիլի 13-ից։

Հունիսմեկյան Գյումրի. տոնական միջոցառումներից զատ՝ գյումրեցի փոքրիկները մեծ նվեր են ստացել (լուսանկարներ)

Պետությունն այս առումով իր հանձնառությունն ունի, որպեսզի մեր փոքրիկները կրթվեն և դաստիարակվեն շատ լավ պայմաններում։

ՀՀ ՏԿԵՆ աշխատակիցները Բրյուսելում աշխատաժողովի են մասնակցում

Ծրագիրն աջակցում է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին փորձի և գիտելիքների փոխանակմանը:

Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

ԵԽ-ն Հայաստանի տեղական ժողովորդավարության ակտիվ մասնակիցն ու տեխնիկական օժանդակություն տրամադրողն է։

Չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ՝ ավելի մասշտաբային

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ունենալ կոնկրետ ոլորտային հանդիպումներ՝ մասնավորապես ջրամբարաշինության և էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ:

Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գնել Սանոսյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայաստանի համագործակցելու պատրաստակամությունը։

Կառավարությունը 9 մարզի կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2022թ. բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790 մլն դրամ:

Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։

Դարիուշ Ամանը Գնել Սանոսյանին է ներկայացրել իրանական ճանապարհների տեսահսկման, սպասարկման, բեռնատարների կշռման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն։

Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր

Հանդիպումից հետո նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 16–ին նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

Գնել Սանոսյանը եռօրյա այցով մեկնել է Իրան

Նախատեսված են մի շարք կարևոր հանդիպումներ իրանցի գործընկերների հետ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի քննարկումներ։

Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին

Նախարարը շնորհավորել է Արկադի Փելեշյանին և հավելել, որ հարկավոր է արագորեն ներգրավվել աշխատանքային գործընթացին և ձեռնամուխ լինել համայնքային խնդիրների օր առաջ լուծմանը:

Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի ՀՀ-ի մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար

Տվյալ նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»

«Շարժական գրասենյակները» հագեցած են համապատասխան սարքավորումներով (դյուրակիր համակարգիչ, տպիչ, տեսածրիչ,նույնականացման քարտ ընթերցող սարք և այլն)՝ ապահովելու արագ և որակյալ ծառայությունների մատուցում:

Նիդերլանդների հետ փորձի փոխանակման հնարավորություն կա. Գնել Սանոսյանը և Հենկ Օվինկը համագործակցության հարցեր են քննարկել

Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ջրամբարաշինական աշխատանքներ են, կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել և բարելավել ոռոգման համակարգը։

Իրականում տեղի է ունենում առանց օրակարգի, մարդկանց էմոցիաների հետ խաղալու գործընթաց. Հովհաննես Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հավատարիմ ենք ձեր տված յուրաքանչյուր քվեին, և այլևս երբեք ձեր ընտրությունը ոչ մի խմբավորում չի կարողանալու ձեզանից խլել սեփական շահը սպասարկելու համար:

Գնել Սանոսյանը Կոտայքի մարզում ծանոթացել է հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներին

ՀՀ պետական բյուջեի միջոցներով առաջիկայում կմեկնարկի նաև Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի, Վանատուր և Հարավային թաղամասերի մոտ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի շարք փողոցների հիմնանորոգումը։

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը զգալիորեն կընդլայնի Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը

Քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։

Նախատեսվում է Աբովյանում, Արզնիում և Բալահովիտում կառուցել բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը

Վաչե Տերտերյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ներդրումային ծրագրերի առկայությունը, և հանդիպումը կօգնի ավելի հստակ պատկերացում կազմել հետագա անելիքների վերաբերյալ:

Կառավարությունը 875 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի 9 մարզերի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել:

Գնել Սանոսյանը 6 օրով արձակուրդ է մեկնում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 6 օրով արձակուրդ է տրամադրվել:

Կառավարությունը չի իրականացնի այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը կսահմանափակի քաղաքացու ազատ արտահայտման իրավունքը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երբեք չի իրականացնելու այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը կսահմանափակի ՀՀ քաղաքացու ազատ արտահայտման իրավունքը

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը