#Քրիստինե Գրիգորյան

ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ նոր ՄԻՊ-ի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը երեկ ստանձնած Անահիտ Մանասյանին խոսք է ուղղել ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

ԱԺ-ն ՄԻՊ-ի հրաժարականի դիմումների մասին որոշում է կայացրել․ Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով:

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Մեր տեղեկություններով՝ նա առաջիկայում այլ պաշտոնում կնշանակվի:

Ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել Արցախ տեղափոխված երեխաների հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքը․ ՄԻՊ

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկն ուշաթափվել է։

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել

Պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։

Թարմացված զեկույց ենք ուղարկել ՄԻԵԴ՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է իրականում իրավիճակը գետնի վրա. օմբուդսմեն

Գրիգորյանի դիտարկմամբ՝ «միջազգային հանրություն» ասվածը մեծ հասկացություն է, որի կարևոր դերակատարներն ուղիղ և հասցեական հայտարարություններ են հնչեցրել Լաչինի միջանցքի բացման մասով:

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք. ՀՀ ՄԻՊ

Սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։

Ադրբեջանական ղեկավարությունը դեռ նոյեմբերից ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի միջանցքի արգելափակման համար

Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման արդյունքում ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակվել

Տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։

Պաշտպանը միջազգային դերակատարներին դիմել է կոչով՝ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու քայլեր ձեռնարկել

Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

«Այդ պետության նկատմամբ ճնշում ավելացնելու ներդրում է». ինչի մասին են ահազանգել ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ զեկույցում

Ըստ պաշտպանի՝ զեկույցում նշված է նաև, թե ճանապարհի փակ լինելը ինչ ազդեցություն է թողել անձանց ազատ տեղաշարժի, կյանքի իրավունքի, կրթության և արժանապատիվ ապրելու իրավունքների վրա։

ՄԻՊ-ի թիմն իր աշխատանքը կատարելիս օգտագործում է միջազգային լավագույն փորձը․ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Լին Թրեյսիին

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին Հայաստանում իրականացրած իր առաքելության համար։

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին

Քրիստիննե Գրիգորյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ ցավոք նման թշնամական խոսույթներն արձագանք են գտնում հայկական հանրության շրջանում։միպ

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։

Լաչինում տեղի ունեցողի իմաստը Արցախի հայաթափումն է, սա ցեղասպանության վաղ ազդանշան է. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ-ի խոսքով՝ պատահական չէ արգելափակումը. սա ցեղասպանության վաղ ազդանշան է:

ՄԻՊ-ը Ֆեդերիկո Վիլեգասին ներկայացրել է ՀՀ-ի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը

Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։

Աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը պարզ է՝ ստիպել մարդկանց լքել իրենց տները. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախում երեկվանից ստեղծված իրավիճակի հետ կապված:

Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել

Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Կարա ՄըքԴոնալդի հետ

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

Ջանին Ուինը հետաքրքրվել է այն կարիքներով, որոնց հասցեագրման համար ՄԻՊ-ն առաջարկում է դիտարկել Բյուրոյի աջակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ։

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և այլ կառույցներում

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

Ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունները և նվաստացումները պետք է հանգեն համարժեք պատժի

Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում։

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է․ ՄԻՊ-ը հանդես է եկել տեսաուղերձով (տեսանյութ)

Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց ամենատարբեր բնագավառներում բախվում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։

Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գործում:

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և դրանից հետո կատարած աշխատանքն ու դժվարությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային։

Հանդիպել են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները և պաշտոնյաները

Խորհրդի անդամները հետաքրքրվել են՝ ինչ աշխատանքներ է արվում Ոստիկանության ու ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներում բուլինգի դեմ պայքարում։

Քրիստիննե Գրիգորյանը ԵԱՀԿ երիտասարդ պատվիրակների հետ խոսել է ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների մասին

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:

Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:

Այս պահին Ադրբեջանում կան գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են՝ Գյումրիից․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց կհրապարակի

Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստերը:

Համադասարանցիները փորձել են երեխային մեկուսացնել շրջապատից և կանխամտածված կերպով անտեսել․ ծնողը դիմել է ՄԻՊ-ի օգնությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ

2023 թվականին ՄԻՊ աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 70 միլիոնով ավելի գումար

Եկող տարի Լոռու մարզում կբացվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կթվայնացվի թեժ գիծը:

ԼՂ դեմ պատերազմը, հարձակումը ՀՀ-ի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՄԻՊ

«Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ադրբեջանի հանցագործություններին հստակ գնահատական տալը

Պաշտպանի խոսքով՝ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն և ունի հանրային վստահության բարձր մակարդակ։

Պաշտպանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի անդամներին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին՝ շեշտադրում անելով անվտանգային հարցերի վրա։

2018-ից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՀՀ ՄԻՊ

Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:

Բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են. ՄԻՊ

Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական կամ որոշումների կայացման պաշտոններում կանանց նշանակման, առաջմղման հարցում էական որակական փոփոխություն է տեղի ունեցել։

Պաշտպանը շվեյցարական պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Գիշերվա ժամերին ադրբեջանցիները դիրքերից ուժեղ լույսեր են գցում բնակելի տների պատուհաններից ներս, ահաբեկում մարդկանց. ՄԻՊ

Գողանում են մարդկանց ընտանի կենդանիներին կամ բարձրախոսներով հնչեցնում են սպառնալիքներ իրենց դաշտերում աշխատող հայ խաղաղ բնակիչների նկատմամբ:

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ

Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է:

Բոլորն էլ խոշտանգվել են, նվաստացումների ենթարկվել. ՄԻՊ-ը՝ վերադարձած հայ ռազմագերիների մասին

Վերջինիս փոխանցմամբ՝ հայ զինծառայողներն անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը նոր է՝ սեպտեմբերի 13-ի

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

ՀՀ ՄԻՊ-ը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել այս օրերին տեղահանված 7600 անձի կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը

Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի հետ։

ՄԻՊ-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Վենետիկի հանձնաժողովի նախագահին են ներկայացվել նաև սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 1400 երեխայի հիմնարար իրավունք է խախտվել․ ՄԻՊ-ը՝ ԵԽ ներկայացուցիչներին

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 1400 երեխայի հիմնարար իրավունք է խախտվել

ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ:

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին

Տիկին Գրիգորյանը նշել է նաև միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենին և թիմին։

ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին։

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում, որի շրջանակում նախատեսված են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ:

ԿԽՄԿ տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհետ կորած․ ՄԻՊ-ի տեսաուղերձը

Ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։

Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու և մարդասիրական իրավունքի խախտումների փաստեր

Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պատշպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները:

Ադրբեջանական զինված հարձակման հետևանքները սեպտեմբերի 15-ի ժամը 14։00-ի դրությամբ

Փաստերը ներկայացված են հայերենով և անգլերենով։

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։

Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից հայտնում է, որ ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ ՄԻՊ-ը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին

Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:

Մարդու իրավունքները համընդհանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից

Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն։

ՀՀ գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնում ՄԻՊ-ի մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ

ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները:

ՀՀ ՄԻՊ-ը մահապատժի վերականգնման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկին։

Կրթությունը փայլուն ապագայի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ-ը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին. շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։

44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհետ կորած է համարվում․ ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Դիմումով Պաշտպանը վիճարկում է վկայակոչված նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին:

Կձևավորվի Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ը:

Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։

ՀՀ ՄԻՊ-ն ամփոփել է Տավուշի մարզի մի շարք գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը:

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունք ի իրական ապահովման ուղղությամբ։

Քրիստիննե Գրիգորյանն փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ

Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով՝ միջոցներ են ձեռնարկվելու խնդիրների լուծման ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

Հանդիպումից հետո Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր:

Կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված. ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Դրանում ասված է.

ՄԻՊ-ը Տավուշի մարզում հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին

Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել կոնկրետ են գործողություններ:

ՄԻՊ-ը Տավուշում է. վերջինս հանդիպել է մարզպետի հետ, շրջել մի շարք համայքներում

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի երրորդ օրը ՄԻՊ աշխատակազմին է միացել նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար

ՄԻՊ-ը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետը խոսել են ՀՀ-ի դատական բարեփոխումների վերաբերյալ

Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի ընթացքին

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն կարևոր խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

Պաշտպանը նշել է, որ բարձրացված հարցերի համապարփակ ու ինստիտուցիոնալ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ապահովել բավարար ֆինանսական ռեսուրսներ։

Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Սահմանադրությունը արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միակ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։

ՄԻՊ գրասենյակում տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում

Քննարկմանը մասնակցում էին Պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:

Ադրբեջանական ԶՈՒ կողմից ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը:

Ընդհանուր առմամբ հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են, և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել՝ ներառյալ ընթացիկ ու նոր մեկնարկող ծրագրերի շրջանակներում։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամներն ու ՀՀ ՄԻՊ-ը խոսել են ռազմագերիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի մասին

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին:

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է դատաիրավական բարեփոխումների իրականացման մասին ծրագրի թեմայով համաժողովին

Պանելային քննարկումը ամփոփվել է բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։

Իմ երեխային օգտագործեին՝ դատի կտայի. պատգամավորն ու ՄԻՊ-ը՝ երեխաներին քաղաքական նպատակով շահագործելու մասին

Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ:

Երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար. ՄԻՊ

Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպանները, անշուշտ, մեծահասակներն են։

Այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Հանրապետության տոնի առթիվ հանդես է եկել ուղերձով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սիրով ընդունել է հրավերը։

ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու այլ հարցեր

Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը:

Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցել է Ընտանիքի օրվան նվիրված միջոցառումներին

Պաշտպանը ծանոթացել է կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները

Այսօր Ընտանիքի օրն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել՝ շնորհավորելով բոլորին

Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն ամրագրված են մեր Սահմանադրությամբ։ Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը։

Թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը որևէ կերպ համատեղելի չէ մանկավարժի վարքագծի հետ. ՄԻՊ

Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Պատվիրակության անդամներն իրենց խոսքում անդրադարձել և քննադատել են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության շարունակվող դրսևորումները։

Մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ. ՄԻՊ

Սակայն հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։

Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Արմեն Մարտիրոսյանի և Ռոման Բաղդասարյանի բռնության ենթարկվելու դեպքերը

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժի կիրառման միջադեպերը և կատարում է իր մանդատից բխող գործուղություններ։

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները:

Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում մասնակցել է անվտանգային ոլորտին առնչվող քննարկմանը

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական մանդատն ու գործիքակազմը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։

Ազատության հրապարակից տուն գնալ չպատրաստվող Թագուհի Թովմասյանը Աղվերանո՞ւմ է

Նկատենք, սակայն, որ Բաքոյանի հրապարակած լուսանկարում Թագուհի Թովմասյանը ևս կա:

Դատապարտումը, մեղավորների պատիժը և արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձը է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ՄԻՊ-ը պատրաստակամ է իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին

Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը:

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է:

Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։

ՀՀ ՄԻՊ -ի աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է

Քրիստիննե Գրիգորյանի աշխատանքային այցը Սյունիքում շարունակվել է Գորիսում՝ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ հանդիպմամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք, հանդիպել Արցախից տեղահանված շահառուներին

«Մենք այստեղ ենք ձեզ լսելու համար, հասկանալու համար ձեր դրությունը և թե ինչ կարող ենք անել ավելի լավ համագործակցելու համար»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն  աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի համար սա առաջին այցն է Հայաստանի մարզեր։

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան

ՄԻՊ-ը շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:

ՄԻՊ-ը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցության ուղղություններ է քննարկել

Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նոր ուղղություններով համագործակցել:

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:

Շիրակի մարզպետը ՄԻՊ-ի հետ զրույցում անդրադարձել է ռազմագերիների մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետն այնուհետ եղել են «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։

ՄԻՊ-ն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները

Քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր:

Միջազգային հանրության «անհարմար» լռությունը դեռ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով. ՄԻՊ

միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում Արցախում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով. ՀՀ ՄԻՊ

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Զինծառայողների խնդիրները՝ մշտական ուշադրության կենտրոնում. ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը:

Այսօր Արևների օրն է. ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով մարդկանց օրվա առթիվ

«Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։

Արցախի վերաբերյալ կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին:

Վերանորոգման հրատապ կարիք, տարրական պայմանների բացակայություն, տասնյակ խախտումներ. Պաշտպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:

ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

ՄԻՊ-ն ուսումնասիրել է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի շահառուների՝ բաց դեմքերով տեսագրությունը

Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ:

ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը

Երկուստեք մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ։

Մեր երկրում կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է. ՀՀ ՄԻՊ

Հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար գործնականում հավասար հնարավորությունները երաշխավորելու են առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը:

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն առաջին աշխատանքային այցն է կատարել ՀՀ սահմաններից դուրս

Քրիստինե Գրիգորյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին աշխատանքային այցն է կատարել ՀՀ սահմաններից դուրս:

ՄԻՊ-ի մի շարք աշխատակիցներ դիմում են գրել Թաթոյանի պաշտոնավարման օրերին. ո՞ր հաստիքներն են թափուր մնացել կառույցում

«Կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»,- ասաց պաշտպանը:

Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ

Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Ակնկալում ենք, որ Հայաստանում ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա. Նիկոլ Փաշինյան

Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ-ի պարտականությունները ստանձնել է սույն թվականի փետրվարի 24-ին:

Քրիստինե Գրիգորյանն իրազեկում է, որ նոր աշխատակազմին չի փոխանցվել ՄԻՊ-ի պաշտոնական էջի կառավարման թույլտվությունը

Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ

Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը:

Արման Թաթոյանը հեռացավ. Քրիստինե Գրիգորյանը այսօրվանից ստանձնում է ՄԻՊ-ի պաշտոնը

Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Նշենք, որ Գրիգորյանն արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատվել է հունվարի 21-ին:

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով