Ինչով է գրավիչ Վրաստանը. ռեկորդային թվով զբոսաշրջիկներ

10/01/2017 schedule13:50

Զբոսաշրջությունը երկրի բարեկեցությունը բարձրացնող կարեւոր գործոն է: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որն առաջարկում է բոլոր հնարավորությունները` ծանոթանալու տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին եւ այլն:

ՄԱԿ-ի սահմանման համաձայն՝ զբոսաշրջությունը մարդկանց գործունեություն է, ովքեր որոշակի նպատակներով ճանապարհորդում են եւ տեղափոխվում են իրենց սովորական միջավայրի սահմաններից դուրս որոշակի ժամանակահատվածում, որը համարվում է 1 օրից մինչեւ մեկ տարի: Վրաստանը զբոսաշրջիկների թվով առաջատարն է Այսրկովկասյան տարածաշրջանում:

2017 թվականի հունվարի 4-ին Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակեց Վրաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրություն, համաձայն որի, 2016 թվականի ընթացքում Վրաստան է այցելել 2 միլիոն 714 հազար 773 զբոսաշրջիկ, ինչը 19 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս թվում միայն այն զբոսաշրջիկներն են, ովքեր երկրի տարածքում գտնվել են 24 ժամից ոչ պակաս եւ օգտվել ծառայության ոլորտից (ռեստորաններ, հյուրանոցներ եւ այլն): Ընդհանուր այցելուների թիվը կազմել է ավելի քան  6.35 միլիոն օտարերկրացի, ինչը 7.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Այցելուների թվաքանակով աչքի են ընկնում հիմնականում տարածաշրջանի երկրները: Առաջին եռյակում են Ադրբեջանը (1.52մլն), Հայաստանը (1.49 մլն) եւ Թուրքիան (1.25 մլն):  Հատկանշական է, որ Ռուսաստանից այցելուների թիվը առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը: Որոշ փորձագետներ այցելուների թվի աճը կապում են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ (երբ ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացման հետեւանքով Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ):

Նախորդ տարի այցելուների աճ է գրանցվել հատկապես Իրանից: Փորձագետներն իրանցի զբոսաշրջիկների աճը կապում են Վրաստանի եւ Իրանի միջեւ վիզայի ազատականացման կանոնակարգերի հետ: Վրաստանը 2013  թվականին Իրանի քաղաքացիների համար վերացրեց վիզայի ռեժիմը 45 օրով, ինչը նշանակում է, որ Իրանի քաղաքացիները Վրաստան կարող են այցելել եւ երկրի տարածքում մնալ 45 օր, առանց մուտքի արտոնագրի: Այս ամենից հետո, սակայն Իրանից Վրաստան այցելուների թիվը կրճատվում էր: Եթե 2012 թվականին Վրաստան էր այցելել 89 000 իրանցի, ապա 2014 թվականին այդ թիվը կազմել էր 47,900 իսկ 2015-ին՝  25,200: 2016 թվականին Իրանից Վրաստան այցելուների թիվը կազմել է 147 հազար:

Դրական միտում է նկատվում նաեւ Եվրամիության անդամ երկրներից: Վրաստան այցելուների թվաքանակով աչքի են ընկնում Լատվիան՝ +24%, Լիտվան՝ +16%, Բուլղարիան՝ +12% եւ Գերմանիան՝ +11%:

Այցելուների թվով աչքի է ընկնում նաեւ Հնդկաստանը: Եթե նախորդ տարիներին այս երկրից այցելուների թիվը չնչին էր, ապա 2016 թվականին այն կազմել է 36 հազար, գրանցելով 198 % աճ:

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2016 թվականի առաջին 3 եռամսյակում, զբոսաշրջիկները Վրաստան են ներմուծել 1.68 միլիարդ ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ գրանցելով 11 տոկոսանոց աճ: 2016 թվականին զբոսաշրջության ոլորտից ստացած գումարները կազմել են Վրաստանի ՀՆԱ-ի 7.2%-ը:

Վրաստանի իշխանություններն ամեն կերպ աջակցում են զբոսաշրջության զարգացմանը, ինչի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Բոլորովին վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրում նոր ճոպանուղի բացվեց: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ կառավարության անդամներ: Շինարարության արժեքը կազմել է 20 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ դեկտեմբերի 29-ի կառավարության նիստի ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Կառավարության մշակած ծրագրի համաձայն՝ քաղաքների եւ գյուղերի զարգացումը քաոտիկ չի լինի, այն որոշակի օրինաչափություն կունենա: Նման մոտեցման արդյունքում շուտով Վրաստանը պատրաստ կլինի ընդունել զբոոսաշրջիկներ կլոր տարի»:

Կվիրիկաշվիլին նաեւ հիշեցրել է, որ ծրագրի շրջանակներում սկսվել է նոր օդանավակայանի՝ «Ամբրոլաուրի աէրո»-ի շինարարությունը: Նախատեսվում է, որ 2017 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կսկսվեն Թբիլիսիի եւ Ամբրոլաուրիի (Ռաճա-Լեչխումի շրջան) միջեւ: Թռիչքներն իրականացնելու են վրացական մասնավոր «Service Air» ավիաընկերությանը պատկանող 17 տեղանոց ինքնաթիռները: Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ ներքին այս թռիչքը կարեւոր խթան կհանդիսանա մայրաքաղաք Թբիլիսիից 257 կմ հեռավորության վրա գտնվող Ռաճա-Լեչխումի շրջանի տուրիզմի զարգացման համար:

2016 թ. Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «Check in Georgia» նախագիծը, որի շրջանակներում համերգային ծրագրով Վրաստան այցելեցին աշխարհահռչակ երգիչներ Էրոս Ռամազոտին եւ Ռոբի Վիլիամսը: Երկրի կառավարությունը վստահ էր, որ շարունակաբար նման միջոցառումներ կազմակերպելը կնպաստի այցելուների թվի աճին:

Այս ամենից բացի, նախորդ տարի «Վրաստանի Համաներդրումային հիմնադրամը» հիմնել է զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, որը Թբիլիսիում, Գուրիայում, Աջարիայում եւ Սամեգրելոյում 680 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 8 մասշտաբային նախագիծ կիրականացնի: Վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքերով, հիմնադրամն ուշադրություն կդարձնի հատկապես երկրի զբոսաշրջության առումով չզարգացած շրջաններին: Հիմնադրամի նպատակը տուրիզմի զարգացմանը նպաստելն ու կոնկրետ ծրագրերի իրականացումն է: Նրա նպատակների մեջ է մտնում նաեւ զբոսաշրջիկների համար գրավիչ նոր տարածքների ստեղծումը:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
4309 դիտում

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ