Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ռուս-վրացական գազային «կասանդրայից»

Ռուս-վրացական գազային «կասանդրան» ավարտվեց: Վրաստանը տեւական բանակցություններից հետո վերջապես համաձայնեց ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ «Գազպրոմի» առաջարկներին:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն վերջին ամսվա մեջ ռուսական կողմի արած երրորդ առաջարկը որակեց «հետաքրքիր», ինչից հետո Թբիլիսին համաձայնության ազդանշան տվեց: Այսպիսով, առաջիկա երկու տարվա համար կնքվելիք գործարքում փոխվում է գազի տարանցման դիմաց Վրաստանին վճարելու սխեման: Տարեկան տարանցվող ծավալի 10 տոկոսի փոխարեն, Ռուսաստանը Վրաստանին կվճարի փողով:

Նոր գործարքը որոշակի բոնուսներ է պարունակում Վրաստանի համար: Հարկ եղած դեպքում Վրաստանը կկարողանա Ռուսաստանից գազ ստանալ՝ 1000 խմ դիմաց վճարելով 185 դոլար, մինչդեռ շուկայական արժեքը կազմում է 215 դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանին Ռուսաստանը սահմանին գազի 1000 խմ-ն վաճառում է այժմ 150 դոլարով, սակայն այստեղ գործում է փողը մի գրպանից մյուսը դնելու սխեման: «Գազպրոմը» այդ գինը սահմանել է իր հայաստանյան դուստր «Գազպրոմ Արմենիա» ձեռնարկության համար, որն էլ շուրջ երկու անգամ բարձր գնով «կապույտ վառելիքը» հասցնում է Հայաստանի բնակիչներին: Սա՝ համեմատության համար, սակայն Վրաստանի պարագայում 185 դոլար գինը, կարելի է ասել, գազի տարանցման հարցում վճարելու սխեմայի փոփոխության դիմաց Մոսկվայից Թբիլիսիին արված ժեստ է: Բացի դրանից, ըստ Քալաձեի, ռուսական ընկերությունը գազի տրանզիտի դիմաց եվրոպական սակագներից ամենաբարձրը կվճարի Վրաստանին:

«Վրաստանը, մեծ հաշվով, այլ տարբերակ չուներ, քան համաձայնել գազի տրանզիտի սակագնի մոնետարիզացիային, ինչը Գազպրոմը պնդում էր արդեն երկու տարի շարունակ: Թբիլիսին դժկամությամբ էր ընդունում այս առաջարկը, քանի որ 200 մլն խորանարդ մետր գազը, որը նա ստանում էր տարեկան կտրվածքով Հայաստան տարանցվող գազից, Վրաստանին անհրաժեշտ է: Գազի տարանցման դիմաց միջազգային պրակտիկայում փողով վճարելու հստակ սխեմաներ են գործում: Ինչպես նշում են ոլորտի փորձագետները, այդ սխեմաներով հաշվարկելիս, Վրաստանի համար տարանցման դիմաց տարեկան կտրվածքով ստացվող գումարն ավելի քիչ է ստացվելու, քան 200 մլն խմ գազի իրական շուկայական արժեքը եւ դրա սոցիալ-տնտեսական էֆեկտը: Ուստի, համաձայնելով վճարման սխեմայի փոփոխությանը, Թբիլիսին փորձեց իր համար լավ պայմաններ կորզել»,- մեզ հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Սույն գործարքում նա դրական է համարում Վրաստանի համար 185 դոլարով ռուսական գազ ձեռք բերելու շուրջ համաձայնությունը: Ստացվում է՝ Վրաստանը երկու տարվա կտրվածքով հնարավորություն է ստանում ռուսական գազ գնել միջազգային էականորեն ցածր գներով: «Սա անգամ ավելի ցածր է, քան Ադրբեջանն է առաջարկում Վրաստանին: Բացի այդ, Ադրբեջանը գազի ավելցուկ չունի, որպեսզի կարողանա եւս 200 մլն խմ գազ ավելի տրամադրել Վրաստանին: Սա Վրաստանի համար հնարավորություն է ինչ-որ կերպ համալրել պակասորդը»,- նշեց Մելիքյանը:  

էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ գազի տարանցման հարցում Վրաստանը մինչ օրս առաջնորդվում էր ոչ թե կապիտալիստական, այլ ֆեոդալական սկզբունքներով: «Տարածքովս ապրանք ես անցկացնում, դրա 10 տոկոսը պետք է տաս ինձ: Սա էր այդ տրամաբանության իմաստը: Ժամանակակից մարդկությունը գնում է այդ հարաբերությունների մոնետարիզացիայի, այն է՝ փողով վճարելուն: Ուստի, Հայաստանի համար եւս դրական է, որ այս հարցը լուծվեց»,- նշեց Մարջանյանը մեզ հետ զրույցում: 

Այստեղ նուրբ իրավիճակ է ստեղծվում նաեւ Հայաստանի համար: Եթե Գազպրոմը Վրաստանին իսկապես վճարելու է գազի տրանզիտի համար ամենաբարձր եվրոպական սակագինը, ապա արդյոք այն չի՞ ազդի Հայաստանում գազի արժեքի վրա: Չէ՞ որ անցած տարեվերջին, երբ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նվազեցվեց, այն հիմնավորվեց նաեւ նրանով, որ ՀՀ սահմանի վրա ռուսական գազի գինը նվազելու է: Իսկ այդ նվազեցումը պայմանավորված պետք է լիներ Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի նվազմամբ: Արդյոք Վրաստանին գազի փոխարեն եվրոպական ամենաբարձր սակագնով չոր վալյուտայով վճարելու սխեման ենթադրո՞ւմ է տրանզիտի գնի նվազեցում:

Կարեւորելով տրանզիտի դիմաց վճարվող սակագինը՝ Արա Մարջանյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ շեշտը պետք է դնել երկրի ներսում գազի գնագոյացման հասկանալի եւ թափանցիկ մեխանիզմների ներդրման վրա:

«ՀՀ-ում գազի գնագոյացման մեխանիզմն ամբողջությամբ աղճատված է, այն գործում է ծայրաստիճան ոչ թափանցիկ: Վերջերս տեղի ունեցած գազի գնի նվազեցումը վերստին անհասկանալի է: Հարց է առաջանում՝ դրանից առաջ ինչո՞ւ էր բարձր: Դինամիկան թափանցիկ չէ, ինչը վատ է անդրադառնում երկրում տնտեսության եւ ներդրումների վրա: Պոտենցիալ ներդրողները էներգետիկայի ոլորտում առաջիկա հինգ կամ տասը տարվա կայունության պատկերացում պետք է ունենան: ՀՀ-ում սա շատ անկանխատեսելի է: Ուստի, իմ կարծիքով, կարեւոր է, թե Վրաստանում ինչ սակագին կսահմանվի տրանզիտի համար, բայց ներքին գնագոյացման խնդիրների հետ համեմատած՝ դա խիստ երկրորդական է: Էականն այն է, որ երկրի ներսում գնագոյացման եւ սակագնային քաղաքականությունը լինի հասկանալի եւ կանխատեսելի բոլոր շահառու կողմերի համար»,- եզրափակեց Արա Մարջանյանը:

Տպել
4242 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց