Պերմյակովի կոշիկները նայեցինք, պարզվեց` հագած չեն. սպանդից 2 տարի անց. տեսանյութ

Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցը: Ռուս զինծառայող Վալերի Պերմիակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների տանն այսօր հավաքվել էին նրանց մի քանի հարազատներ եւ լրագրողներ միայն:

Միասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդից հետո այդ տանը որեւէ մեկը չի բնակվում: 2016 թվականի ավարտին՝ մինչ դատավարության ավարտը, տան ներսում ոչ մի բան չէր փոխվում: Այնտեղ շարունակում էին մնալ արյունոտ անկողինները, հագուստները:

Տան բնակիչների մահվան 2-րդ տարելիցին հարազատները փորձել էին փոքր-ինչ կարգի բերել տունը: Ներկել էին դարպասները, հանգուցյալների նկարները հերթով փակցրել պատին, հեռացրել արյունաշաղախ եւ ավտոմատի գնդակի հետքերով անկողինները:

Ամեն դեպքում, Ավետիսյանների տունը փլուզման եզրին է: Հատակի մի մասը  ամբողջությամբ ջարդվել է, նույնիսկ նկարահանման պահին փլուզում տեղի ունեցավ:

Ավետիսյանների հարազատները armtimes.com-ի այն հարցին, թե տունը ինչ է լինելու, պատասխան չունեին: Նրանց հիմնական նպատակը դեպքից երկու տարի անց մնում է սպանության դրդապատճառի բացահայտումը:

«Իրանք դատեցին, իրանք փակեցին: Իրական մարդասպաներին չբացահայտեցին: Գործը փակեցին, էս ընտանիքի դուռն էլ սեւ քարով փակվավ, պրծավ: Մենք գիտենք` ովքեր են կանգնած այս գործի հետեւներում, բայց ոչ մեկը չներկայացավ դատին»,- ասում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների հարազատները հանցագործության չբացահայտման մեջ մեղադրում են նաեւ ՀՀ իշխանություններին եւ իրավապահ մարմիններին: «Մենք պրեզիդենտ չունինք, մեր պրեզիդենտը Պուտինի տուզիկն է: Իշխանություն որ ունենայինք, էս գործը բացահայտված կեղներ»,- ասում է Ռիտա Պետրոսյանը:

Հասմիկ Ավետիսյանի քույրերն ասում են, որ հեռացել են Հայաստանից, մշտական բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այնտեղ իրենց համար ապահով է: «Էս երկիր է, որ ես ստեղ ապրիմ, ես հրաժարվում եմ էս երկրից»:

«Ես Ռուսաստան կապրիմ, ռուսը կխնդա, կըսե՝ էդ ինչ տունտունիկ դատավարություն է: Էս սպանությունը մենակ Պերմյակովի ձեռքի գործը չէ: Սա քաղաքական պատվեր էր, բայց թե ընչի՞ քրոջս ընտանիքը վարի գնաց»,- ասում է Ռիտա Պետրոսյանը:

Ջուլիետտա Պետրոսյանը՝ Հասմիկի մյուս քույրը, հիմնավորելով, որ Պերմյակովը միայնակ չի կատարել հանցագործությունը, առաջ  է քաշում այն հանգամանքը, որ հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք չեն եղել ոչ Պերմյակովինը, ոչ ընտանիքի անդամներինը: «Պերմյակովի թողած կոշիկները նայեցինք, պարզվեց, որ ընդհանրապես հագած չէ: Ասում են՝ բոլոր դռները փակ է եղել, միայն Ավետիսյաններին է բաց եղել, բայց չէ՞ որ նա ապակին կոտրել է` տան դուռը բացելու համար, այդ դեպքում թող ուրիշինը կոտրեր, եթե պատահականություն է»:

Ռուս զինծառայող Վալերի Պերմիակովը 2016 թվականին կատարած հանցագործության համար դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանգուցյալների հարազատներն ասում են, որ չգիտեն, թե նա որտեղ է պատիժը կրում:

Ավետիսյանների փաստաբաններն առաջիկայում դիմելու են Եվրոպական դատարան՝սպանության դրդապատճառները իմանալու հույսով:

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդները նաեւ հայց են ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ 450 հազար եվրո նյութական վնաս ստանալու պահանջով: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների հայցը: Նրանք դիմել են վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ի առավոտյան իրենց առանձնատանը սպանված են գտել Սերյոժա, Հասմիկ, Արմեն, Արաքս, Աիդա, Սերյոժա եւ Հասմիկ (ընտանիքի երեխաները) Ավետիսյաններին:

Տպել
23873 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)