Սեւակ Խանաղյանն 1-ին անգամ ելույթ կունենա Երեւանում. նա պատմել է ծրագրի մասին

13/01/2017 schedule14:46

Ուկրաինական X Factor նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանը հաղթանակից հետո 1-ին անգամ ժամանել է հայրենիք եւ 1-ին անգամ ելույթ կունենա այստեղ: Համերգը տեղի կունենա այսօր՝ հունվարի 13-ին, «Հավանա» ռեստորանային համալիրում: Մոտ 1 ամիս հետո՝ փետրվարի 19-ին, նա իր լսարանի հետ կհանդիպի արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց այդ 2 միջոցառումների ծրագրի մասին:

«Ծրագրի մի մասը կներառի երգերի քավրներ, մի մասն էլ հեղինակային երգեր: Ցավոք չեմ կարող ողջ համերգի ընթացքում երգել միայն հեղինակային երգեր, քանի որ հասկանում եմ, որ մարդիկ կգան եւ կցանկանան լսել այն երգերը, որոնք ես կատարել եմ X Factor նախագծի ժամանակ: Սա կտարբերվի փետրվարի 19-ի ծրագրից: Փետրվարի 19-ին մենք կներկայանանք կենդանի նվագակցությամբ, եւ կլինի լրիվ այլ բան, իհարկե, կլինեն երգեր, որոնք կկրկնվեն»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում Սեւակը նաեւ համառոտ ներկայացրեց իր անցած ուղին: Նա նշեց, որ իրեն երբեք ոչինչ հեշտությամբ չի տրվել: Մինչեւ X Factor-ին մասնակցելն ուժերը փորձել է Ռուսաստանի 1-ին ալիքի «Գլխավոր բեմ» եւ «Ռուսաստանի ձայնը» նախագծերում, սակայն հաջողություն չի ունեցել:  

«Երբեք ոչ ոքի չեմ մեղադրում իմ անհաջողություններում: Միշտ առաջին հերթին ինձ եմ մեղադրում: Չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկն ինձ խանգարեց ինչ-որ բան անել, քանի որ, եթե մինչեւ վերջ ներդնես ողջ ուժերդ, ապա կստացվի: Հետեւաբար, ես շնորհակալ եմ Ռուսաստանի ձայնը նախագծին, չէ՞ որ նրանք կարող էին ընդհանրապես ինձ այնտեղ չվերցնել: X Factor-ում ավելի լավ ստացվեց: Այնտեղ ինձ թույլ էին տալիս անել այն, ինչ ես եմ ուզում: Մեծ հաջողություն էր, որ այնտեղ կարող էի կատարել իմ հեղինակային երգերը, դա արտիստին բացահայտում է որպես անհատականություն»,- ասաց նա:

X Factor նախագծի ողջ ընթացքում երգիչը զգացել է հայրենակիցների աջակցությունը: Նա շնորհակալ է այդ վերաբերմունքի համար: Նշում է, որ թեեւ սպասում էր դրական վերաբերմունքի, սակայն չէր ակնկալում, որ իրեն այդքան շատ կսիրեն:

«Ես հույս ունեի եւ սպասում էի, որ հայրենակիցներս ինձ կաջակցեն, բայց որ այսքան շատ կլինի այդ աջակցությունը, չէի սպասում: Աջակցությունը մեծ էր, դա զգում էի, եւ դա մեծացնում էր պատասխանատվությունը, քանի որ, երբ այդքան մարդ քեզ հետեւում է քեզ, պետք է արդարացնես նրանց հույսերը»,- ասաց նա:

Ապագայի հետ կապված Սեւակ Խանաղյանը շատ ծրագրեր ունի: Նշում է, որ X Factor-ից հետո պետք է ավելի շատ աշխատի, քանի որ իր լսարանը մեծացել է, եւ բացի այդ՝ այժմ մարդիկ նրանից ավելի շատ բան են պահանջելու:

«Շատ ծրագրեր ունեմ: X Factor-ն ավարտվել է, իսկ մեզ մոտ ամեն ինչ նոր է սկսվում: Բնականաբար, կշարունակենք անել այն, ինչ անում էինք մինչեւ X Factor-ը, հիմա ավելի շատ մարդիկ կան, որոնց համար մենք աշխատում ենք: Գրում ենք երգեր, պատրաստում ենք ալբոմ, բազմաթիվ համերգներ կունենանք, տեսահոլովակներ կնկարահանենք, շատ հետաքրքիր բաներ կլինեն: Հուսով եմ՝ կզարմացնենք»,- ասաց նա:

Սպասվում են նաեւ համագործակցություններ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այդ առումով Սեւակը չցանկացավ բացել փակագծերը անակնկալը չփչացնելու համար:

Տպել
1088 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին