Հրաչյա Հարությունյանի թեւի տակ ինչ-որ ուռուցք են հայտնաբերել. նա ՔԿՀ-ի հիվանդանոցում է

ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն ամիսներ շարունակ ահազանգում էր, որ Հարությունյանին առողջական ծանր վիճակում պատժախցում են պահում: Այսօր ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:

Հրաչյա Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հարությունյանին նախ՝ պատժախցից տեղափոխել են «բժշկական հսկողության ներքո», ապա միայն ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների այցելություն կազմակերպել:

Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանն, այսօր մեր զրույցում ասաց, որ Հրաչյա Հարությունյանին իրոք հետազոտել են եւ նրա մոտ ի թիվս այլ խնդիրների, հայտնաբերել նաեւ ինչ-որ ուռուցք:

- Հրաչյա Հարությունյանը հիմա քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում է, այնտեղ հետազոտել են, թեւի տակ ինչ-որ ուռուցք են գտել, որը սրտին վնաս է տալիս, ասել են, որ փետրվարի սկզբին կտանեն քաղաքացիական հիվանդանոց՝ վիրահատելու: Հիմա ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի օմբուդսմենները հետեւում են նրա առողջական վիճակին: Երբ ես ասում էի՝ չէին հավատում, մինչեւ աղմուկ չբարձրացվեց, չսկսեցին աշխատել: Զգացին, որ իմ ասածները ճիշտ են, նրա մոտ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած սրտից ու ողնաշարից:

- Միայն հանձնակատարի այցից հետո՞ են տարել հիվանդանոց, թե՞ առաջ:

- Մեր բարձրացրած աղմուկից հետո են տարել:

- Թեւի տակի ուռուցքի մասին խոսք չկա պաշտոնական հաղորդագրությունում: Դա նո՞ր է հայտնաբերվել:

- Երեկ են իրեն ասել: Միգուցե դա չեն հասցրել գրել:

- Դա շոշափելի՞ է, թե՞ ներսից է միայն:

- Դրսից էլ է շոշափելի, դեպի ներս էլ է աճում: Իրեն ասել են, որ ճարպագունդ է, չգիտենք: Միգուցե վտանգավոր բան կա, նրան չե՞ն ասում, չգիտեմ:

- Կարողացե՞լ եք կապվել Հարությունյանի հետ:

- Աղջիկս է կապվել, ինձ ասաց, որ խոսել է ամուսնու հետ:

- Հայաստան տեղափոխելու մասին խոսք կա՞:

- Դրա մասին խոսակցություն չկա, որովհետեւ Ռուսաստանը դեռ որեւէ բան չի ասում:

- Այսպիսի տեսակետ կար, որ Հրաչյա Հարությունյանին թույլ չեն տալիս տեղափոխել՝ դրանով Պերմյակովին Հայաստանում պահելու «վրեժը լուծելով»:

- Գիտե՞ք ինչ, հնարավոր է եւ այդպես է: Բայց պետք է հաշվի առնել, որ այս մարդը 6 տարի 9 ամսով է բանտարկված, Պերմյակովը՝ ցմահ: Չպիտի իրար հետ համեմատեն: Ճիշտ է երկուսն էլ հանցագործություն են արել, մարդ են սպանել, բայց նույնը չէ իրավիճակը: Իմ իմանալով Հայաստանը Ռուսաստանից 450 հազար եվրո է ուզել, որ վճարի այդ ընտանիքին (Ավետիսյանների հարազատներին-խմբ.), նրանք էլ այնտեղից են Հարությունյանից գումար ուզում, որ զոհվածների հարազատներին տան: Այդպիսի խոսակցություններ են, բայց դեռ պաշտոնական ոչինչ չկա:

- Նրա դեմ 18 հայց էր ներկայացվել՝ գումարի պահանջով: Այդ հայցերն ի՞նչ փուլում են:

- Դեռ ընթացքի մեջ է: Պետք է փակ դատ լինի, որ վճիռ կայացնեն: Երեւի չեն էլ կայացնելու: 2 տարի է մնացել պատիժը կրի, եթե ողջ մնաց, ինքը կգա: Ես համոզված եմ, որ ռուսական կողմն իրեն բաց չի թողնելու, չեն ուղարկելու Հայաստան: Ստից ասում են, որ ուժի մեջ է, զբաղվում են, բայց իմ կարծիքով բաց չեն թողնի:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Մեկ տարի առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով 2016 թվականին առաջընթաց կունենանք: 2016-ի տարեվերջյան, սակայն նա հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել: Խոսքն ավտովթարի զոհերի հարազատների կողմից նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի մասին է:

Տպել
7793 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով