Մենք մերոնց չենք դավաճանում. Ռուսաստանը չի ստանա վրաց սպային

31/01/2017 schedule13:15

2017 թվականի հունվարի 15-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից Գիա Ցերցվաձեն:

48-ամյա Գիա Ցերցվաձեի նկատմամբ Ռուսաստանի խնդրանքով Ինտերպոլի կողմից հետախուզում է հայտարարվել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին: Ռուսական կողմի պնդմամբ` Գիա Ցերցվաձեն 2003 թվականին Սոչի քաղաքում կանխամտածված սպանություն եւ սպանության փորձ է իրականացրել:

Վրաստանի ընդդիմադիր գործիչները եւ հատկապես Միխեիլ Սահակաշվիլիի համախոհները Վրաստանի իշխանություններին մեղադրեցին դավաճանության մեջ: Հունվարի 24-ին ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում ցույց կազմակերպվեց: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Ցերցվաձեին, իսկ ՆԳՆ-ից բացատրություններ էին պահանջում առ այն, թե ինչպես է Վրաստանի սահմանը հատել Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող անձը եւ ինչու նա չի զգուշացվել, որ ինքը թշնամական պետության պահանջով հետախուզման մեջ է:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր հերթին կոչ էր արել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին՝ վրաց սպային չփոխանցել Ռուսաստանին: Սահակաշվիլիի խոսքերով, ձերբակալված սպան մասնակցել է բազում գաղտնի գործողությունների:

«Վրաստանի հատուկ ծառայությունները Գիա Ցերցվաձեի անձնական տվյալները տրամադրել են Ռուսաստանին, ինչը հնարավորություն է տվել Ռուսաստանին շինծու մեղադրանք ներկայացնել եւ հետախուզում հայտարարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակաշվիլին: Վերջինս նաեւ Գիա Ցերցվաձեի կնոջ համար տոմս է գնել, որպեսզի նա ուղեւորվի Կիեւ եւ հանդիպի իր ամուսնուն:

Ընդդիմության մեղադրանքներին զուգահեռ, Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Ցերցվաձեի ձերբակալման մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը եւ հյուպատոսությունը տեղյակ են եղել առաջին իսկ օրվանից, իսկ երկրի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքերով, նախարարությունում քաղաքացիների անձնական տվյալները խիստ գաղտնի են, ինչը, բնականաբար, դրանց հասանելիությունն օկուպանտ երկրի համար անհնարին է դարձնում:

Թեմային անդրադարձել է նաեւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին. «Զինվորին չհարգելու մեջ մեզ մեղադրում են նրանք, ովքեր 2008 թվականի (ռուս-վրացական) պատերազմի մասնակիցների գրեթե կեսին բանտերում են պահել»:

Հունվարի 24-ին Ուկրաինայում գտվող «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլին հայտարարել է, որ եթե Ցերցվաձեին հանձնեն Ռուսաստանին, «Վրացական լեգիոնը», ի նշան բողոքի, կլքի Ուկրաինան:

«Վրացական լեգիոնը» մասնակցել է Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցած մարտական գործողություններին: Նրա ղեկավար Մամուկա Մամուլաշվիլիի պնդմամբ` իրենք ուղղակի կռվում են Ռուսաստանի դեմ եւ դրա դիմաց գումար չեն ստանում: Իր հարցազրույցներից մեկում նա նաեւ հայտարարել է, որ Չեչենական պատերազմի տարիներին օգնել է չեչեններին, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել պատերազմին եւ «պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:  Գիա Ցերցվաձեն նույնպես վերոնշյալ լեգիոնի անդամ է:

Ավելի ուշ, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիվի Թարգամաձեն հրապարակեց իր եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի նամակագրությունը, որտեղ ասվում է, որ Ցերցվաձեն ազատության մեջ կլինի, երբ Ուկրաինայում գտնվող «Վրացական լեգիոնից» պաշտոնական նամակ կստանան, որը կհաստատի Ցերցվաձեի` Ուկրաինայի կողմից երկրի արեւելքում տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցությունը: 

Արդեն հունվարի 26-ի երեկոյան Ցերցվաձեն ազատ է արձակվում: «Ուկրաինան իր մարդկանց չի դավաճանում, այդ թվում` վրացիներին: Մեր խոստման համաձայն, Գիա Ցերցվաձեն այժմ ազատության մեջ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն` հրապարակելով Ցերցվաձեի լուսանկարը: Ժամեր անց Գիա Ցերցվաձեն հարցազրույց է տվել Միխեիլ Սահակաշվիլիին սատարող վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքին: Նրա համար անհասկանալի է, որ վրացական կողմը տեղյակ չի եղել Ռուսաստանի կողմից Ինտերպոլի միջոցով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

«Իշխանությունները փոխվում են, բայց պետությունը նույնն է, իսկ ես էլ շարունակում եմ մնալ Վրաստանի զինված ուժերի սպա»,- ասել է Ցերցվաձեն` նշելով, որ լինի Ուկրաինայում, թե Աֆրիկայում, մշտապես պայքարելու է Ռուսաստանի դեմ:

Վերլուծաբան Գիա Խուխաշվիլիի կարծիքով` Վրաստանի իշխանությունները որոշակի սխալներ են թույլ տվել, սակայն քանի որ փորձել են շտկել դրանք, պետք է զերծ մնալ տարբեր տեսակի կտրուկ հայտարարություններից, «քանի որ դա կարող է վնաս պատճառել Ցերցվաձեին»:

«Վստահ եմ, որ շատ մարդիկ, ովքեր խոսում են Ցերցվաձեի մասին, նույնիսկ չեն հիշում, թե ով է նա: Ուղղակի քաղաքական թեմա է, եւ ընդդիմության համար եւս մեկ հնարավորություն` դատապարտելու իշխանություններին»,- հայտարարել է վերլուծաբանը:

Իշխող «Վրացական երազանքում» եւս գտնում են, որ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղված:

«Միացյալ ազգային շարժումը եւ նրանից անջատված հատվածները միայն պատրվակ են փնտրում, որպեսզի կուլ տան մեր ժողովրդին, ինչը նրանց չի հաջողվում: Օրեր առաջ Գազպրոմի թեման էր, հիմա` այս թեման»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկռի Քանթարիան:

Միեւնույն ժամանակ, կարելի է ասել, որ  ընդդիմությունը տեղեկացրեց հանրությանը Գիա Ցերցվաձեի ձերբակալման մասին եւ խնդիրն օրակարգային դարձրեց:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
5384 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց