Ռուսաստանյան բուհերը հրավիրում են սովորելու. վերադառնում է գնացողների միայն 70 տոկոսը  

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: 

Ռուսաստանի ուսումնական հաստատության ընտրությունը եւ գրանցումը դիմորդը  պետք է իրականացնի համապատասխանաբար www.russia-edu.ru եւ http://russia.study կայքէջերի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվելու են սույն թվականի փետրվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենան փետրվարի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր մրցույթները հաջողությամբ անցած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։  

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը մեր զրույցում մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի բոլոր պետական բուհերին, իսկ առաջարկվող մասնագիտությունները հիմնականում բնագիտական են:

Վերջիններիս ընտրությունը տեղի է ունեցել կողմերի բանավոր համաձայնությամբ: «Հայաստանի պետական շահը ենթադրում էր, որ նախապատվությունը պետք է տալ բնագիտական մասնագիտություններին»,- ասաց վարչության պետը: Հայաստանցի դիմորդների համար ռուսաստանյան բուհերն այս տարի հատկացրել են, ընդհանուր առմամբ, 187 տեղ: Նախորդ տարի այդ թիվը եղել է փոքր-ինչ ավելի` մոտ 200:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն եւ չի գործելու ընդունելության` ՌԴ-ում ընդունված սկզբունքներն ու չափանիշները: Այժմ այս կամ այն մասնագիտության համար դիմորդները քննություն կհանձնեն այն առարկաներից, որոնք սահմանված են մեր երկրում գործող կարգով` հայաստանյան բուհերի ընդունելության քննությունների պարագայում, իսկ մրցույթը կկազմակերպվի Հայաստանի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ)-ի միջոցով:

Բացի տվյալ առարկաները, դիմորդները, որպես պարտադիր օտար լեզու, լրացուցիչ քննություն կհանձնեն նաեւ ռուսերենից:

Հարցին, թե Ռուսաստանում սովորելու մեկնողների որ մասն է ուսումնառության ավարտից հետո վերադառնում Հայաստան, Արթուր Ղազարյանը պատասխանեց, որ հստակ վիճակագրություն չկա, սակայն որոշ գնահատականներով խոսքը 70 տոկոսի մասին է: 

Արտերկրում ուսանելու մրցույթում հաղթած դիմորդների հետ կնքվող պայմանագրում, իհարկե, նշում կա վերադառնալու պարտավորության մասին, բայց գործնականում հարցը թողնված է սովորողների բարոյականությանը, որովհետեւ եթե նրանք որոշեն բուհն ավարտելուց հետո մնալ Ռուսաստանում կամ տեղափոխվել մեկ ուրիշ երկիր, նրանց դա արգելող մեխանիզմ չկա: Չկա նաեւ պատասխանատվության միջոց:

Տպել
2362 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը