Երգիչ Վարդան Նահապետյանի մորը Հայաստանում սխալ բուժում են նշանակած եղել

01/02/2017 schedule20:03

RazBoy բեմական անվամբ հայտնի երգիչ, ֆոտոմոդել Վարդան Նահապետյանն օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում խնդրանքով դիմել էր իր հետեւորդներին: Նա նշել է, որ գումար չունի Գերմանիա մեկնելու եւ քաղցկեղով ծանր հիվանդ մոր կողքին լինելու համար (բժիշկները կնոջը թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել, եւ նա չի կարող Հայաստան վերադառնալ): Նա նաեւ հաշվեհամարներ էր հրապարակել, որոնց ցանկացողները կարող են գումար փոխանցել: Armtimes.com-ի հետ զրույցում Վարդանը նշեց, որ անհրաժեշտ գումարը դեռ չի հավաքվել:

«Երբ հայտարարությունից հետո մոտեցա բանկ, մի քանի օր էր անցել, գումարը շատ չնչին էր: Մտքովս անցավ դիմել Գերմանիայի դեսպանատուն, բայց ես մտածեցի, որ այդպես ինձ մի քանի օր կտրամադրեն եւ կասեն՝ շուտ վերադարձիր, իսկ ինձ անհրաժեշտ է գնալ եւ մնալ այնքան, ինչքան հարկավոր է: Հիմա ես, ցավոք սրտի, չունեմ գումար, իսկ հաշվեհամարներին փոխանցված գումարները շատ չնչին էին: Կարծում եմ՝ իմ էջում դա տեղադրելը միգուցե սխալ էր, մտածում եմ՝ գուցե մարդիկ սխալ հասկանան, բայց, քանի որ խոսքը ծնողիս էր վերաբերում, գնացի այդ քայլին, որպեսզի հետագայում ամբողջ կյանքում ինձ չմեղադրեմ չարածիս համար»,- ասաց նա:

Մինչեւ Գերմանիա մեկնելը Վարդան Նահապետյանի մայրը բուժում է ստացել Հայաստանում՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այնտեղ նրան սխալ բուժում են նշանակել, ինչը հայտնաբերվել է Գերմանիայում:

«Դա եւս մեկ անգամ հաստատում եմ եւ շատ երկար կհաստատեմ, կփորձեմ մարդկանց ճիշտ ուղղորդել, որպեսզի նրանց աշխատած գումարների վրա ուրիշները բիզնեսներ չանեն: Ես դա թույլ չեմ տա, բոլորը պիտի պատժվեն: Վերջապես այստեղ էլ պետք է գործի նորմալ բժշկություն: Հայաստանում լավ PR է արվում, բայց հիմնականում ցածր մակարդակ է տիրում: Աստղաբաշխական թվեր են պահանջում, բայց բուժում ինչպես հարկն է չի իրականացվում: Խոսքը Ֆանարջյան կենտրոնի մասին է: Չեմ կարող բոլորի մասին ասել, բայց կան մի քանի բաժիններ, որտեղ սպասարկումն այնպես չէ, ինչպես հարկն է, նաեւ որոշ աշխատողներ, որոնք պետք է հնարավորինս արագ տեղեկանան էթիկայի կանոնների ամենագլխավոր կետերին»,- ասաց նա:

Վարդան Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ հաշվեհամարները.

SWIFT Code: ASHBAM22 / Acc.name NAHAPETYAN VARDAN

2472401631930000 AMD

2472401631930010 USD

2472401631930020 EUR

2472401631930030 RUR

Տպել
22451 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց