Հայաստանում սկսելու է կիրառվել ամոքիչ բժշկություն, եթե հիվանդին այլեւս հնարավոր չէ բուժել

Այս տարվանից Հայաստանում աստիճանաբար սկսելու է կիրառվել պալիատիվ բժշկական օգնություն ծառայությունը: Այսինքն` հիվանդների որոշակի խմբի, որոնց այլեւս հնարավոր չէ բուժել, տրամադրվելու է ամոքիչ բուժօգնություն` թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի միջոցով մեղմելու նրանց տառապանքները: Ծրագրի ներդրման միջոցառումները նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականին:

Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: Բժշկական օգնության եւ սպասարկման այս տեսակն ուղղված է անբուժելի, արագ զարգացող եւ հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց համար հնարավորություն ստեղծելու բարելավել կյանքի որակը, մեղմացնել եւ կառավարել ցավն ու մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ ցուցաբերել հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն: Խոսքը վերաբերում է օրինակ քաղցկեղով, շաքարային դիաբետով, տուբերկուլոզով հիվանդներին, ՁԻԱՀ վարակակիրներին:  

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` պալիատիվ բուժումն անհրաժեշտ է հիվանդության վերջնական փուլում գտնվող բոլոր պացիենտներին: Եւ Հայաստանն էլ, փաստորեն, գնում է այդ ճանապարհով: Նույն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, մեր երկրում քաղցկեղից մահացության միտումները խիստ անբարենպաստ են:

Եթե օրինակ 2000 թվականին 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից մահացել է 153 մարդ, ապա 2015 թվականի դրությամբ այդ թիվը հասել է 202-ի: Մեկ այլ վիճակագրություն, որը վերաբերում է 2014 թվականին, փաստում է, որ այդ տարվա ընթացքում Հայաստանում մահացածների թվաքանակը կազմել է ավելի քան 27 հազար 700, եւ նրանց 60-70 տոկոսին կամ մոտ 20 հազարին անհրաժեշտ է եղել պալիատիվ բժշկական օգնություն եւ սպասարկում:

Վերլուծությունները ցույց են տվել, որ օրական շուրջ 3000 հիվանդ ունի ամոքիչ խնամքի կարիք, ու այս ամենը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության` եւս մեկ անգամ վկայում է Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ներդրման հրատապ անհրաժեշտության մասին: Որպես դրա հիմնավորում նշվում է նաեւ բնակչության ծերանալու հանգամանքը, ինչն, ի դեպ, հատուկ է ամբողջ աշխարհին:

Ծրագրի առաջին փուլում` ընթացիկ 2017-ին, ՀՀ կառավարության որոշման համաձայն, նախատեսվում է անդրադառնալ մի շարք առողջապահական հաստատությունների: Ըստ այդմ, համապատասխան բուժօգնություն տրամադրելու նպատակով մեծահասակների եւ երեխաների համար մահճակալներ կծավալվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ««Սուրբ Աստվածածին» ծննդատանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում: Կլինի նաեւ արտահիվանդանոցային ծառայություն: Այդ նպատակով շարժական թիմեր կձեւավորվեն Արարատի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերում:

Նշվում է, որ պալիատիվ բժշկական օգնություն իրականացնող անձնակազմի ուսուցման նպատակով մշակվելու եւ ներդրվելու են բարձրագույն ու հետբուհական մասնագիտական, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրեր:

Ի դեպ, պալիատիվ ծառայությունների կարիքն աստիճանաբար աճում է ամբողջ աշխարհում: Հաշվարկված է, որ աշխարհում տարեկան մահացող 58 միլիոն մարդուց առնվազն 45 տոկոսը կամ 35 միլիոնն ունի այս տեսակի օգնության կարիք, 600 միլիոն մարդ առնվազն 60 տարեկան է, քաղցկեղով ապրող մարդկանց 80 տոկոսի մոտ առկա է սաստիկ ցավ, ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, որոնցից 3.3 միլիոնը` մինչեւ 15 տարեկան երեխաներ են: 

Սպասվում է, որ մինչեւ 2025 թվականը 1 միլիարդ 200 միլիոն մարդ կունենա 60 կամ ավելի բարձր տարիք, իսկ մինչեւ 2050 թվականը նրանց թվաքանակը կհասնի մինչեւ 2 միլիարդի: 2050 թվականին քաղցկեղի տարեկան նոր դեպքերն ավելի քան կկրկնապատկվեն` կազմելով  24 միլիոն: Իսկ ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ին, ապա եթե կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը ցածր լինի, ապա տարեկան մահացությունը կաճի` 2017 թվականին հասնելով մինչեւ 5 միլիոնի, իսկ 2030-ին` մինչեւ 7 միլիոնի:

ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրի համար նախահաշվով որքա՞ն գումար է նախատեսված: Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ ֆինանսավորումը լինելու է փուլային, ինչը դեռեւս քննարկումների մակարդակում է: Նշեցին, որ յուրաքանչյուր փուլի մեկնարկից առաջ կտեղեկացվի նաեւ ներդրվող գումարների մասին: Ի դեպ, կառավարության որոշման համաձայն, միջոցներ պետք է ներդրվեն թե՛ ՀՀ պետական բյուջեն եւ թե՛ տարբեր կազմակերպություններ, այդ թվում` միջազգային:

Տպել
4434 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց