Իվետա Տոնոյանը չի հերքում «Ծառուկյան դաշինքի» ցուցակում լինելու հանգամանքը

Հակառակ մամուլի պնդումների, թե «Ծառուկյան դաշինքը» համամասնական ցուցակի հատկապես կին թեկնածուներ հայթայթելու խնդիր ունի, իրական պատկերն այլ է: Դաշինքը դժվարություններ չունի ոչ արական, ոչ էլ իգական սեռի պատգամավորության թեկնածուներ գտնելու հարցում:

«Մենք, ընդհանրապես որեւէ թեկնածուի հետ կապված խնդիր չունենք՝ լինի կին, թե՝ տղամարդ: Այս պահին էլ տարբեր ոլորտների առաջադեմ ներկայացուցիչների հետ հանդիպումները բազմաթիվ են: Ցուցակի կազմման աշխատանքներն այժմ էլ ընթացքի մեջ են եւ շուտով արդեն ավարտին կմոտենան»,- Armtimes.com-ի թղթակցին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե համամասնական ցուցակի կին երկրորդ թեկնածուն այդպես էլ չի գտնվում:

Հարցին՝ որքանո՞վ հավաստի են տեղեկությունները, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետո համամասնական ցուցակի 2-րդ կին թեկնածուն լինելու է ինքը՝ Իվետա Տոնոյանը, մեր զրուցակիցը հորդորեց սպասել եւս մի քանի օր, երբ ամեն ինչ ավելի քան պարզ կլինի:

«Ես այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով, իրականացնում եմ իմ գործառույթները, իսկ ապագայի մասին, երբ նպատակահարմար գտնեմ, կխոսեմ անձամբ: Այս պահին չէի ուզենա անդրադառնալ՝ որքանով եմ օրենսդիր աշխատանքն ինձ հարմար գտնում: Առաջիկայում կանդրադառնամ»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Ծառուկյան  դաշինքի» համամասնական ընտրական ցուցակի առաջին տասնյակը չի ամբողջանում նաեւ 2-րդ կին թեկնածուի բացակայության պատճառով: Ընտրական օրենսգրքի համաձայն` ամեն հնգյակում պետք է լինի կին թեկնածու: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ այդմ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է, իսկ երկրորդ հնգյակի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտրությունը կանգ կառնի հենց Իվետա Տոնոյանի վրա:

Տպել
6529 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց