Երկու նախկին ԲՀԿ-ականներ իրար դեմ են դուրս գալու

ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բացարձակապես դեմ չէ գործընկերոջ՝ Արագած Ախոյանի հետ նախընտրական մրցակցությանը եւ չի սրտնեղի, եթե Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվեն երկուսով՝ միաժամանակ:

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Առաքելյանը կարծես խաղից դուրս է մնում եւ հազիվ թե ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվի, չեն հուզում նրան: Չեն հուզում նաեւ այն տեղեկությունները, թե ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։

«Պատվերով գրող լրագրողներին պրոֆեսիոնալ չեմ համարում, նրանք ճշգրիտ տեղեկատվությանը, իսկությանը չեն տիրապետում: Ես հեռու եմ պատվերներ տալուց, հեռու եմ պատվերներ տվողներից: Երբ ես որոշել էի առաջադրվել, դեռ ոչ ոք այդ մասին չգիտեր, իսկ ես գիտեի շատ վաղուց: Ես Արագածոտնի մարզում հաստատապես առաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով»,- ասաց Բազամասեր Առաքելյանը:

Հարցին՝ ինչպիսի հարաբերությունների մեջ է Արագած Ախոյանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Իսկ ի՞նչ կանի, եթե Ախոյանը որոշի առաջադրվել նույն ընտրատարածքում, ինչ որ ինքը: Իհարկե՝ կողջունի, մրցակցությանը նորմալ կվերաբերվի:

«Մենք Արագած Ախոյանի հետ ճանապարհ ենք անցել, նորմալ շփվում ենք, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Որեւէ սադրանքի չեմ տրվում: Ես սպորտաշխարհի մարդ եմ, սադրանքներից ինձ շատ հեռու եմ պահում»,- ասաց խորհրդարանականը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ սպորտը տուժում է՝ այդ ասպարեզում ամբողջ ծավալով իր ներկայացված չլինելու պատճառով, Բազմասեր Առաքելյանը պատասխանեց՝ ըմբշամարտում եղել է եւ միշտ էլ կմնա: «Ես այնտեղ եմ: Ես միաժամանակ ե՛ւ սպորտում եմ, ե՛ւ քաղաքականության մեջ: Տարվա 10 լավագույն մարզիկներից 3-ն իմ ղեկավարության ներքո եղած կազմակերպությունից են: Համ էլ՝ սպորտն ինչո՞ւ պետք է տուժի: Հայկական սպորտում այնքան լավ մարդիկ կան: Ես էլ ինչքան կարողանում եմ, օգնում եմ»,- ամփոփեց խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե, մնում է խաղից դուրս եւ հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Ըստ տեղեկությունների՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով, եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։

Հետեւաբար, հենց նա էլ կառաջադրվի Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով։ Բազմասեր Առաքելյանը, սակայն չի հանձնվում:

Տպել
4616 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը