Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ իր բազմաթիվ զոհերի մասին հաղորդելու համար

10/02/2017 schedule21:14

ՀՀ զինված ուժերը միշտ էլ ադրբեջանական կողմի նկատմամբ պատժիչ գործողությունների դիմում են, սակայն միայն պատժիչ գործողություններով հարցը չի կարող լուծվել: Զինվորականներն իրենց հասանելիք գործն անում են, սակայն անհրաժեշտ է, որ քաղաքական ուժեղ կամքի դրսեւորում եւս լինի: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության թեմային:

«Հակառակորդի սադրիչ գործողությունները պետք է արժանանան ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային հանրության գնահատականին: Սակայն ես տեսնում եմ, որ մենք քաղաքական կամք չենք դրսեւորում, որպեսզի մեր զինվորների թիկունքին կանգնենք այնպես, ինչպես պետք է: Թե չէ զինվորականներն իրենց գործն անում են, եւ պետք չէ ամեն բան բարձրաձայնել: Ես նույնիսկ իմ հաղորդումներում սկսել եմ շատ ավելի զգուշավոր լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկություններին, թե իրենք օրերս հայկական զինվորական մեքենա են խոցել եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ազատ տեղ չկա, Արշակ Զաքարյանը նշեց, որ ապատեղեկատվությունը տարածվում է հատուկ նպատակով:

«Նրանք նախօրոք այսպիսի սուտ տեղեկություններ են տարածում՝ հող նախապատրաստելով նաեւ իրենց կողմի բազմաթիվ զոհերի մասին հաղորդելու համար: Իբրեւ հայտարարելու, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների  ժամանակ իրենք էլ են զոհեր ունեցել: Այնինչ, ինչպես ասում են, իրենց սառնարաններից դիեր հանելու համար են այսպես վարվում: ես գիտեմ, որ մի քանի օր առաջ մենք ադրբեջանցի մի փոխգնդապետի ենք խոցել, որի մահը եւս ինչ-որ կերպ պետք է արդարացվի: Չէ՞ որ երկար ժամանակ չեն կարող պարտակել իրենց զոհերին: Դրա համար էլ մեկին «ձյան տակից են հանում», մյուսին հայտարարում են միջանձնային հարաբերությունների զոհ, իսկ իրականությունն այն է, որ իրենց զինվորները ոչնչացվում են հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ տեղեկությունների տիրապետո՞ւմ է, թե ինչ հանգամանքներում է զոհվել Մարտակերտի արծիվ անունով հայտնի պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը, Արշակ Զաքարյանն ասաց, որ տիրապետում է, սակայն չի կարող մանրամասներ հայտնել:

«Ես միայն գիտեմ, որ մեր տղաների զգալի մասը զոհվում է անզգուշության, ավելորդ ռիսկերի հետեւանքով: Ես Գեղամի լուսանկարը հրապարակել եմ իր զոհվելուց 1-2 օր առաջ: Նա այդ նկարում կիսով չափ դուրս է եկել այնտեղ, որտեղ ցուցանակն հուշում է հակառակորդի դիտարկման մասին: Իսկ դիպուկահարին մի փոքր հատված է պետք՝ ոչնչացնելու թիրախին: Ես իսկապես ցավում եմ Գեղամի համար, նա շատ քաջ տղա էր»,- ամփոփեց կինոռեժիսորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, ժամը՝ 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Նույն օրը, հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ, ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Տպել
18174 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը