Բագրատյանը զիջել է Քոքոբելյանին. ովքեր կլինեն «Ազատ դեմոկրատների» ցուցակի առաջին տեղերում

Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքի կազմում՝ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով:

Ցուցակը կգլխավորի Քոքոբելյանը, երկրորդ տեղում կլինի Հրանտ Բագրատյանը: Այս մասին տեղեկացանք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանից:

«Ընտրություններին կմասնակցենք մեր համապետական ցուցակով, ուղղակի այն իրենից կներկայացնի յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերը կունենան եւ «Ազատություն» կուսակցության, եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները, անկուսակցականներ, որոնք կիսում են մեր գաղափարներն ու մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը: Ցուցակը գլխավորելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը կլինի երկրորդ համարը, բայց նաեւ նշեմ, որ նա մեր միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն է լինելու»,- ասաց կուսակցության խոսնակը՝ հավելելով, որ հաշվի առնելով «Ազատ դեմոկրատների» կազմակերպչական ռեսուրսները՝ Բագրատյանն է առաջարկել առաջին համարում նշել Քոքոբելյանի անունը:

Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին՝ Սոնա Մինասյանն ասաց, որ այս պահին հայտնի է նաեւ, որ առաջին կին թեկնածուն լինելու է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Երեւանի ավագանու ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Այս կուսակցության ցուցակում ընդգրկված կլինեն նաեւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Էլեկտրիկ Երեւան» ակցիաներից հայտնի շատ ակտիվիստներ:

«Ազատ դեմոկրատների» ցուցակը ԿԸՀ կներկայացվի փետրվարի 16-ին՝ առաջադրման համար նախատեսված վերջին օրը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունվարի 13-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է դաշինքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ մի քանի ուժերի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր:

Տպել
6087 դիտում

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է