Լեռնանիստը «շոկից» դուրս չի գալիս. դպրոցում դաս չկա, մասնագետները գետնի տակ գազ են փնտրում

03/03/2017 schedule17:41

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արդեն երկու օր է դասապրոցեսը դադարեցված է: Պատճառը գյուղում վերջերս փլուզված խանութի տակ հայտնաբերված գազի արտահոսքն է: Գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը վստահեցնում է՝ մինչեւ երկուշաբթի հնարավոր կլինի գտնել գազի արտահոսքի աղբյուրը եւ վերացնելով այն դասերը վերսկսել: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում:

- Իրավիճակը այսպիսինն է Լեռնանիստ համայնքում: Հայտնաբերվել է գազի արտահոսք փլուզված կամ պայթած խանութի միջից եւ համապատասխան ուսումնասիրություններ են անում այդ գազի արտահոսքի աղբյուրը գտնելու համար: Հաշվի առնելով, որ վտանգավորություն կա, դասերը մենք արգելել ենք եւ երկրորդ օրն է դպրոցում որեւէ մարդ չկա:

- Խնդիրը միայն դպրոցո՞ւմ է, բացառվո՞ւմ է, որ տների տակ կամ այլ տարածքներում եւս լինի գազի արտահոսք:

- Կարող է տների տակ էլ լինել, բայց ամբողջ գյուղում գազաֆիկացումը անջատված է, այսինքն՝ վտանգը կորել է: Հաշվի առնելով, որ տները կարող են ուրիշ ձեւով ջեռուցվել՝ բնակիչներին իրենց տներից չենք տարհանել: Դպրոցը ուրիշ ձեւով չէինք կարող ջեռուցել, դրա համար դասերը հետաձգել ենք, կլրացնենք այլ օրերի: Իմ կարծիքով շուտով պարզ կլինի՝ արտահոսքի աղբյուրը, կկանխվի եւ երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն:

- Քանի՞ աշակերտ կա դպրոցում:

- Շուրջ 370:

- Դա գյուղի միա՞կ դպրոցն է:

- Միակ եւ անկրկնելի:

- Եթե մինչեւ երկուշաբթի չպարզվի գազի արտահոսքի աղբյուրը՝ դասերը չե՞ն սկսվի:

- Ես անձամբ դեմ եմ լինելու դրան:

- Հնարավոր չէ՞ այլ տարբերակով ջեռուցում ապահովել:

- Դե չենք ուզում մեկ-երկու օրվա համար այլ տարբերակներ գտնել:

- Այս պահին ձեզ համար պա՞րզ է, թե գազի խողովակները ինչու են գետնի տակով անցնում:

- Փաստն այն է, որ գազի խողովակը գետնի տակով անցնում է: Համապատասխան կառույցներն ուսումնասիրում են եւ փորձում են գտնել արտահոսքի պատճառը:

- Նկատի ունեմ նորմա՞լ է, որ գազի խողովակները գետնի տակով են անցնում, սովորաբար դրանք վերգետնյա են լինում:

- Գետնի տակով մոտ 200 մետրի չափ խողովակներ կան այդ տարածքում:

- Դրանք օրենքով թույլատրվա՞ծ են, թե՞ ապօրինի:

- Նայած թե ապօրինի ասելով ինչ եք հասկանում. դա ոչ թե անհատ մարդիկ են տեղադրել...Միջին եւ ցածր ճնշման խողովակներ են, որոնք գազի հիմնարկինն են, իրենց թույլտվությամբ երեւի, ասում են մենք թույլատրելի տարել ենք:

- Պարոն Հայրապետյան, մինչ այդ խանութի պայթյունը որեւէ այլ ժամանակ գազի հոտ չի՞ զգացվել թե խանութի տարածքում, թե այլ վայրում:

- ճիշտն ասած, այս պահը հստակ չեմ կարող պատասխանել, որովհետեւ պահի տակ մարդ կա կարող է ասել գազի հոտ է գալիս, բայց հոտ չգա: Հստակ որեւէ բան չենք կարող ասել:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Կոտայքի ԳԳՄ մասնաճյուղից ուսումասիրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալ չհաջողվեց: Հերթապահն ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել, իսկ թե ով է իրավասու՝ չգիտեր:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  էին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող առեւտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետեւանքով գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանն ու Անուշ Սարգսյանը մնացել էին փլատակների տակ եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում Լեռնանիստ գյուղում փլուզված շինության հարակից տարածքում մարտի 1-ին «Գազպրոմ» ՀԲԸ  «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ եւ համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել էր տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել էր, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

Հաշվի առնելով, որ նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարությամբ` գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել էին։ Հնարավոր վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար գրություն էր ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու եւ տեղում վերացնելու նպատակով:

Տպել
12534 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել