Վերսկսվում է Հայաստանի բարձրագույն խմբի 2016-17 մրցաշրջանը

03/03/2017 schedule21:51

Արտասահմանյան հավաքներ անկացնող հայկական բոլոր ֆուտբոլային թիմերն արդեն վերադարձել են Հայաստան, եւ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության բոլոր 6 մասնակիցները պատրատ են 2016-17 մրցաշրջանի գարնանային հատվածին: Այն մեկնարկում է մարտի 4-ից:

Առաջնության միանձնյա առաջատար «Շիրակը» բավական հագեցած նախապատրաստական փուլ անցկացրեց: Թիմը մարզումները վերսկսել է հունվարի 7-ից: Հայաստանյան հավաքի ընթացքում առաջին ստուգողական խաղում 0:1 հաշվով պարտվել է «Բանանցին», ապա 2 ոչ-ոքի խաղացել նախ «Գանձասար-Կապանի» (2:2), ապա «Փյունիկի» (1:1) հետ:

Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացրած հավաքի ընթացքում գյումրեցիները 5 հանդիպում են անցկացրել: Ուզբեկական «Նեֆչիի» դեմ 1-ին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հաջորդ խաղում թիմը պարտվել է ուկրաինական «Ալեքսանդրիային» (0:1): 3-րդ խաղում «Շիրակը» 3 անգամ գրավել է Բելառուսի մինչեւ 19 տարեկանների հավաքականի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ, այնուհետեւ 2:0 հաշվով հաղթել է Թուրքմենստանի գործող չեմպիոն «Ալտին Ասիրին»: Հավաքի վերջին խաղում «Շիրակը» 1:0 հաշվով հաղթել է «Զարյային»:

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» նույնպես հագեցած ծրագրով  է պատրաստվել մրցաշրջանի 2-րդ հատվածին: Թիմը մարզումները վերսկսել է հունվարի 8-ին: Երեւանյան հավաքի ընթացքում չեմպիոնը ոչ-ոքի է խաղացել «Գանձասար-Կապանի» հետ (1:1): Այնուհետեւ 2 արտասահմանյան հավաք է անցկացրել նախ Թուրքիայում, ապա ԱՄՆ-ում: Թուրիքայում Արամ Ոսկանյանի ֆուտբոլիստները 1-ին խաղում պարտվել են ռուսական «Տոսնոյին», 2-րդ խաղում ոչ-ոքի են խաղացել սերբական «Նապրեդակի» հետ, 3-րդ խաղում թիմը պարտվել են ղազախական «Իրտիշին» (0:1), ապա 2:0 հաշվով հաղթել են Ուզբեկստանի հավաքականին: Թուրքիայի հավաքի վերջին խաղում թիմը պարտվել է ղազախական «Ակժայիկին» (0:3):

Հետո թիմը մեկնել է ԱՄՆ, որտեղ նախ պարտվել է «Լոս Անջելես Գելեքսիին» (0:2), ապա «Վենթուրա Քաունթի Ֆյուժնին» (0:1), իսկ վերջին խաղում ՀՀ հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» (1:2): «ՌՍԼ»-ի կազմում գոլերից մեկը խփել է հենց Մովսիսյանը:

«Փյունիկը» սկսել է մարզվել հունվարին 9-ին: Երեւանյան հավաքի ընթացքում Արտակ Օսեյանի թիմը հաղթել է «Արարատին» (2:1), հետո ոչ-ոքի խաղացել «Շիրակի» հետ (1:1): Այնուհետեւ թիմը մեկնել է Կիպրոս: 1-ին խաղում ոչ-ոքի է խաղացել «Կրասնոդարի» երիտասարդական թիմի հետ (2:2), 2-րդ խաղում՝ «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ (3:3): Վերջին խաղում «Փյունկը» պարտվել է լատվիական «ՌՖՍ»-ին:

«Գանձասար-Կապանը» նույնպես մարզումները սկսել է հունվարի 9-ից: Հայաստանյան հավաքի ընթացքում թիմը ոչ-ոքի է խաղացել «Ալաշկերտի» (1:1) եւ «Շիրակի» (2:2) հետ, այնուհետեւ մեկնել է Կիպրոս: Այնտեղ 0:0 է խաղացել լատվիական «Վենտսպիլսի» հետ, պարտվել է լիտվական «Ատլանտասին» (1:3) եւ լեհական «Վիգրին» (0:4): Վերջին խաղում ոչ-ոքի է  խաղացել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ (1:1):

«Բանանցը» բոլորից շուտ է սկսել նախապատրաստվել մրցաշրջանի 2-րդ հատվածին՝ հունվարի 4-ից: Երեւանյան հավաքի ընթացքում թիմը հաղթել է «Շիրակին» (1:0), ապա մեկնել Ռուսաստան: Այնտեղ 1:3 հաշվով նախ պարտվել է «Չերնոմորեցի», ապա նույն հաշվով՝ «Տամբովին»: 2-րդ արտասահմանյան հավաքը թիմն անցկացրել է Թուրքիայում: Այնտեղ  պարտվել է ղազախական «Կայսարին» (0:2), «Ալթին Սարին» (1:2), ոչ-ոքի է խաղացել մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի» հետ (1:1), հաղթել է Յուրմալայի «Սպարտակին» (2:0) եւ Տուլայի «Արսենալի» երիտասարդական թիմին (1:0):

«Արարատը» միակ թիմն էր, որ արտասահմանյան հավաք չանցկացրեց: 1-ին սուգողական խաղում թիմը հաղթեց «Ալաշկերտ 2»-ին (4:0), հետո պարտվեց «Փյունիկին» (2:1), այնուհետեւ 0:1 հաշվով զիջեց ռուսական «Արմավիրին»:

17 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Շիրակը» (34 միավոր): Նրան հաջորդում է «Ալաշկերտը» (30): «Փյունիկը» 3-րդն է (27): 27 միավոր ունի նաեւ «Գանձասարը», սակայն «Փյունիկին» զիջում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 4-րդն է: 5-րդ տեղում «Բանանցն» է (16), իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատը» (6):

18-րդ տուրում տեղի են ունենալու հետեւյալ հանդիպումները.

«Արարատ»-«Շիրակ»

«Գանձասար-Կապան»-«Փյունիկ»

«Բանանց»-«Ալաշկերտ»

Եղանակային պայմանների պատճառով «Արարատն» իր առաջիկա տնային հանդիպումն անցկացնելու է «Բանանց-3» մարզադաշտում, իսկ «Արարատը»՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, սակայն մրցաշրջանի ընթացքում «Գանձասարի» տնային մարզադաշտը լինելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, իսկ «Արարատինը Ֆինանսների նախարարության մարզադաշտը (նախկին «Միկա»):

Տպել
1758 դիտում

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է