«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գնում է իշխանափոխության

«Հերիք է, որ մեր քաղաքացիներն ապրեն անարժանապատիվ, հերիք է, որ անարդարությունը բախի նրանց դռները, հերիք է, որ քաղաքացին աղքատության ճիրաններում ապրի, հերիք է, որ մենք իշխանություններին հնարավորություն տանք գրպանահատությամբ զբաղվել»,- «Մոսկվա» կինոթատրոնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ գալիս են իշխանափոխություն իրականացնելու եւ արժանապատվությունը վերականգնելու համար։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացրեց «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը։ Նրա խոսքով՝ այն առաջարկում է լուծումներ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրներին, ընդգրկում է երկրի զարգացման մեկ տարվա ծրագիր՝ «365 օր» անվանումով։

Ներկայացնելով ծրագրի առանցքային կետերը Մարգարյանը նշեց, որ պատրաստվում են բարձրացնել բանակի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համատեքստում առաջարկում են մայրական կապիտալի գաղափարը, արմատական լուծումներ են առաջարկում փոքր բիզնեսի համար։

«Պետք է վերացնել կարմիր գծերի եւ արագաչափերի հետ կապված արհեստական տույժ տուգանքները: Տաքսի ծառայություններն ու ինտերնետային տաքսի ծառայությունները պետք է ունենան նույն կարգավիճակը եւ գործեն նույն իրավական դաշտում, մինչեւ 60 մլն դրամ տարեկան շրջանառությունը պետք է ազատվի հարկերից: Գյուղերի զարգացումը դարձնելու ենք համազգային նշանակության խնդիր»,-ասաց Մարգարյանը։

Ծրագիրն անդրադառնում է նաեւ բուժաշխատողների, ուսուցիչների պետական աշխատավարձերին, փոքր բիզնեսին եւ այլ խնդիրների։

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ այս կետերն իրատեսական են եւ մասնագիտական փորձաքննություն անցած։

ՕՐՕ դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց շարքերում կանգնած են փորձառու, տարբեր պաշտոններ զբաղեցրած գործիչներ, իրենց կողքին են հազարավոր ազատամարտիկներ, բազմաթիվ կրթված երիտասարդներ, որոնց հետ միասին գնալու են դեպի հաղթանակ:

«Մեր ամենաուժեղ զենքը մեր բոլոր հայրենակիցների մոտ վաղվա նկատմամբ հավատ արթնացնելն է: Իսկ նրանք, ովքեր կփորձեն հասնել իրենց նպատակին կաշառքի, սպառնալիքի եւ կեղծիքի միջոցով, միայն կթեժացնեն հոռետեսության, անհուսության մթնոլորտը բազմապատկելով հասարակության արհամարհանքը, ատելությունն իրենց նկատմամբ»,-ասաց Օհանյանը՝ նույնպես հավելելով, որ գնում են իշխանափոխության։

Տպել
3472 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել