Էրդողանը խորացնում է Ամստերդամի հետ ճգնաժամը` վերջինիս մեղադրելով ցեղասպանության մեջ

14/03/2017 schedule19:20

Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ սկանդալը շարունակում է թափ հավաքել: Այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ամստերդամին մեղադրել է ցեղասպանության մեջ` մատնանշելով 1995 թվականի Սրեբրենիցայի ջարդերը (հաճախ անվանում են նաեւ Սրեբրենիցայի ցեղասպանություն-խմբ):

«Նիդերլանդները մեզ չեն զարմացրել, մենք վաղուց գիտեինք, որ նրանք խնդիրներ ունեն բարոյականության, քաղաքակրթության մակարդակի եւ վարքի հետ: Մենք դա պարզել ենք այն մասնակցության միջոցով, որը նրանք ունեցել են Սրեբրենիցայի ցեղասպանության մեջ», - Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական «Սաբահ» թերթը:

Թուրք առաջնորդն այս կերպ ակնարկել է նիդերլանդական խաղաղապահ գումարտակի գործողությունները, երբ վերջինիս հրամանատարությունը Սրեբրենիցայի «անվտանգության գոտի» հայտարարված բազայի տարածքից դուրս էին հանել բազմաթիվ մուսուլման բոսնիացիների, որոնք սպանվել էին սերբերի կողմից:

«Որեւէ մեկը չպետք է փորձի մեզ բարոյականության խրատներ տալ, եւ հատկապես նրանք, որոնց ձեռքերն արյունոտ են: Պետական ահաբեկչություն գործելով մեր քաղաքական գործիչների նկատմամբ` Նիդերլանդները մեծ վնաս են հասցրել ԵՄ-ին եւ նրա արժեքներին»,- եզրափակել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի եւ Նիդերլանդների հարաբերություններում ճգնաժամը սկսվել է մարտի 11-ին, երբ Նիդերլանդներն արգելել էին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարել Ռոտերդամում. այստեղ նա պատրաստվում էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շուրջ հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի մասնակցությամբ: Բացի այդ, Նիդերլանդներ ժամանած Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Քայայի մեքենան կանգնեցրել էին ՆԳՆ-ի աշխատակիցները: Այնուհետեւ Նիդերլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» էին հայտարարել ու արտաքսել երկրից:

Հավելենք, որ Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ Սրեբրենիցայի ջարդերի ժամանակ սպանվել է 7-8 հազար մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ: Սպանություններն իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ:

Տպել
2519 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց