Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

15/03/2017 schedule17:04

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը Ռիո 2016-ում ստացած արմունկի լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ մրցաշարի է մասնակցելու: Հայաստանի հավաքականի կազմում նա մեկնելու է ապրիլի 1-10 Խորվաթիայի Սպլիթ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Նա ուժերը չափելու է ոչ թե իր հիմնական 77, այլ 85 կգ քաշային կարգում: Քաշային կարգը փոխել է նոր վնասվածքից խուսափելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ սա փորձարկում է լինելու Անդրանիկի համար:

«Տանում ենք փորձենք տեսնենք՝ ինչպես կարող է մասնակցել, կարող է ծանրաձող բարձրացնել, թե՝ ոչ, պարզապես փորձում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք 85 կգ քաշային կարգն Անդրանիկի համար հիմնական է դառնալու:

Վնասվածքից հետո Անդրանիկը վիրահատվել էր Մոսկվայում, որից որոշ ժամանակ անց սկսել էր թեթեւ մարզումներ անցկացնել:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են նաեւ օլիմպիական 2 արծաթե մեդալակիրները՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ), Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության չեմպիոն Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ):

Այս շրջանում տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Նրանք այնտեղ են մնալու մինչեւ Խորվաթիա մեկնելը: Կանանց հավաքականն այս օրերին մարզվում է Ծաղկաձորում: Նրանց հավաքը մեկնարկել է մարտի 5-ին եւ ավարտվելու է 18-ին: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը հնարավոր է՝ եւս մեկ հավաք անցկացնեն Աբովյանում:

Կանանց պայքարում Հայաստանը ներկայացնելու են Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Տաթեւիկ Հակոբյանը (90 կգ): Առաջատարներ Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) բաց են թողնելու ստուգատեսը: Ավդալյանը դեռ որոշում չի կայացրել ապագա կարիերայի վերաբերյալ, իսկ Խուրշուդյանը որակազրկված է Լոնդոն 2012-ում դոպինգ ընդունելու համար: Նա զրկվել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, եւ դեռ չգիտի՝ երբ կարող է կրկին մրցահարթակ դուրս գալ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Տպել
1297 դիտում

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը