Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

13/03/2017 schedule19:14

Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը չեն մասնակցում Ծաղկաձորում ընթացող Հայաստանի կանանց ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների ուսումնամարզական հավաքին: Նրանք նաեւ չեն մասնակցելու առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Armtimes.com-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեց, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իրենց դեռ ոչ մի հստակ բան չի ասել +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին:

«Հռիփսիմեն հավաքին չի մասնակցում, որովհետեւ անորոշ վիճակ է, տանը մարզվում է: Նրա հարցը դեռ օդի մեջ կախված է: Ցավալի է, որովհետեւ նա կարող էր Եվրոպայի չեմպիոն դառնալ նոր՝ 90 կգ քաշային կարգում: Հայաստանի ֆեդերացիան նամակ էլ է գրել, պատասխանը հստակ չի եկել՝ թե որքան ժամանակով է Հռիփսիմեն զրկված մրցաշարերի մասնակցելու իրավունքից, եթե զրկված է: Ոչինչ չեն ասում: Մի օր կարող է պարզվել, որ նա զրկված չէր մասնակցելու իրավունքից, բայց մրցումներն արդեն ավարտված լինեն»,- ասաց Ներսիսյանը:

Հռիփսիմեն մրցաշարերի չի մասնակցում 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ չեմպիոն դարձավ: Դրանից հետո նա որակազրկվեց Լոնդոն 2012-ում դոպինգ ընդունելու համար եւ զրկվեց օլիմպիական բրոնզից: Այն, թե երբ նա նորից կարող է մրցահարթակ դուրս գալ, պետք է որոշի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Ինչ վերաբերում է 69 կգ քաշային կարգում հանդես եկող Նազիկ Ավդալյանին, ապա նա դեռ որոշում չի կայացրել հետագա կարիերայի վերաբերյալ: Ավելի վաղ Արտաշես Ներսիսյանը նշել էր, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, որտեղ նա չեմպիոն դարձավ, եւ Ռիո 2016-ին, որտեղ զբաղեցրեց 5-րդ տեղը, Նազիկը մասնակցել է ցավերով եւ հաջողության հասել միայն կամային հատկանիշների շնորհիվ: Այժմ նա դեռ մտորում է ապագայի շուրջ:

«Հավաքին չի մասնակցում, տանն է: Դեռ նորություն չկա, թե ինչ է նա ուզում»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Օլիմպիական խաղերից հետո Նազիկ Ավդալյանը նշել էր, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ցանկություն ունի, սակայն այս տարի նա չի մասնակցի: Ապրիլի 1-ից 9 Խորվաթիայի Սպլիթ քաղաքում կայանալիք մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը կներկայացնեն 3 այլ մարզուհիներ:

«Գնալու են Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Տաթեւիկ Հակոբյանը (90 կգ): Հավաքին մասնակցող մնացած մարզիկները նույնպես մրցաշարերի են պատրաստվում. այս տարի դեռ երիտասարդների աշխարհի առաջնություն կա, պատանիների, երիտասարդների Եվրոպա առաջնություն, Ունիվերսիադա, աշխարհի առաջնություն.... մրցաշրջանը դեռ նոր է սկսվում»,- ասաց Ներսիսյանը:

Հավաքը մեկնարկել է մարտի 5-ին եւ ավարտվելու է 18-ին: Մասնակցում են կանանց տարբեր տարիքային հավաքականների ընդհանուր 19 մարզուհիներ: Բացի նրանից, որ ծանրորդները պատրաստվում են մրցաշարերի՝ Արտաշես Ներսիսյանը նաեւ ընտրում է այն ծանրորդներին, որոնք հետագայում կարող են համալրեր տարբեր տարիքային հավաքականները, քանի որ շուտով սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Ինչպես Ներսիսյանը տեղեկացրեց, մինչեւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հավաքականը հնարավոր է՝ եւս մեկ ուսումնամարզական հավաք անցկացնի Աբովյանում:

Տպել
2802 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել