Հայկ Դեմոյանը լռեց եւ հեռացավ, «Հայոց պատմության» համար հատկացված գումարի հարցն էլ մութ է

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների  բաժանմունքի այսօր` մարտի 16-ին, կայացած տարեկան ընդհանուր ժողովը շրջադարձային ու չնախատեսված ընթացք չունեցավ: Այն անցավ խաղաղ ու մի քիչ էլ ձանձրալի:

Մինչդեռ, սպասվում էր, որ ԳԱԱ համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է գալու ելույթով կամ հարակից զեկույցով եւ բաժանմունքի մասնագետների ներկայությամբ բարձրաձայնելու է այն ամենի մասին, ինչ մտածում է վերջին տարիներին պետական միջոցներով տպագրվող «Հայոց պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ: Դեմոյանի ղեկավարած ինստիտուտը արդեն գրախոսական է հրատարակել իր իսկ խմբագրմամբ եւ բավականին քննադատության ենթարկել բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերը:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մինչեւ ժողովն ասում էր, որ թեպետ բաժանմունքի ղեկավարությունը չի պատրաստվում իրեն խոսելու հնարավորություն ընձեռել, բայց ինքն, այնուամենայնիվ փորձելու է ձայնի իրավունք ստանալ: Իսկ արդեն ժողովի օրը Հայկ Դեմոյանը նույնիսկ չփորձեց ելույթ ունենալ ու կարճ ժամանակ անց հեռացավ դահլիճից: Նշված գրքերն ավելի վաղ նա համարել էր խոտանվելու ենթակա, քանի որ պարունակում են հակագիտական թեզեր, ունեն նաեւ տեխնիկական բազմաթիվ թերություններ:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով բազմահատորյակին առնչվող մեղադրանքներին, նախ ներկայացրեց իրենց պատասխանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կոթողային խայտառակություն» գրախոսությանը: Իրենք էլ այդ պատասխանը վերնագրել են «Խայտառակության կոթողը»: 

«Բոլոր խնդիրներին անդրադարձել ենք հատ-հատ: Այս հատորները Աշոտ Մելքոնյանը չի գրել, գրել են մոտավորապես 60 հայագետներ: Երբ որ ստացվեց այդ գրախոսությունը, մենք հրավիրեցինք մեր բոլոր մասնագետ-հեղինակներին, խնդրեցինք իրենց բաժնի կապակցությամբ տալ պարզաբանումներ, եւ դա նրանք արեցին: Անհատապես ամեն մեկը ներկայացրեց իր կարծիքը, որից հետո դրանք ընդհանրացրինք եւ առանձին գրքույկով տպագրեցինք»,- ասաց նա:

Դեմոյանի ու նրա ղեկավարած թանգարանի մասնագետների բովանդակային դիտողությունները չեն ընդունվել, իսկ ահա տեխնիկական բնույթի խնդիրները չեն հերքվում: «Գիտամեթոդական բովանդակային բնույթի ոչ մի դիտողություն իրական հիմք չունի, մեկ առ մեկ դրան անդրադարձել ենք: Մասնագետները ուղիղ մեկ տարի աշխատել են, որպեսզի գտնեն գոնե լեզվաոճական բնույթի սխալներ: Տեխնիկական բնույթի սխալներ կան: Օրինակ` ասենք տեքստում ռուսերն կամ անգլերեն բառ կա, վերջին պահին, տպագրելուց առաջ, երբ որ տպարանը փոխել է տառատեսակը, չի նկատել, որ դրանք վերածել է հիերոգլիֆների: Այդ դիտողությունները միանգամայն ընդունելի են, շնորհակալությամբ ընդունում ենք»,- նշեց Մելքոնյանը:

Այս երկու պատմաբանների հակասություններն, ի դեպ, տարիների պատմություն ունեն: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հասցրել է մեղադրել ընդհուպ մինչեւ թուրքական լրտես լինելու մեջ: Ինքը` Դեմոյանը, Ակադեմիայում իրեն մերժված ու չընդունված է համարում սկզբունքային կեցվածքի, մասնավորապես` թանգարանի  հարակից կանաչ տարածքն օտարելու նախաձեռնություններին ընդդիմանալու պատճառով:

Խոսելով Դեմոյանի հետ իրենց անհաշտության ակունքների մասին` Աշոտ Մելքոնյանն ասաց. «2012 թվականի փետրվարի 28-ին նա այստեղ պաշտպանեց ատենախոսություն: Ես իրեն բարեկամաբար խնդրեցի` լեզուն փոխիր, հայագիտական ինստիտուտի տնօրենին վայել չէ ռուսերենով պաշտպանել, որի կապակցությամբ Ալբերտ Մուշեղյանը գրեց մի ահռելի գրախոսություն «Սադախլոյի ռուսերենով գրած ատենախոսությունը»: Եվ երկրորդը` ես խնդրեցի հանել ատենախոսության ամենասարսափելի եզրահանգումը, որ Արցախյան խնդրում Թուրքիան հանդիսանում է կոնֆլիկտի կողմ: Թուրքիան կոնֆլիկտի կողմ եթե լիներ, կնշանակեր Արաքսի եւ Ախուրյանի երկայնքով հայ-թուրքական պատերազմ է ընթանում: Կոնֆլիկտի կողմ միայն Արցախն ու Ադրբեջանն են: Ինքը պատասխանեց` ես որպես գիտնական իրավունք ունեմ ունենալու իմ կարծիքը: Ես ասացի` որպես խորհրդի նախագահ նման փաստաթղթի տակ ստորագրություն չեմ դնի: Եվ չմասնակեցի այդ պաշտպանությանը: 2 անգամ ԲՈՀ-ը մերժեց նրա աշխատանքը, ԲՈՀ-ի դեմ սկսվեց արշավ, որից հետո ԲՈՀ-ի նախագահին` Արտյուշա Ղուկասյանին պաշտոնանկ արեցին, եւ նա դարձավ դոկտոր»:

Ինչ վերաբերում է բազմահատորյակի համար այս տարիների ընթացքում հատկացված գումարին, շրջանառվող թիվը Աշոտ Մելքոնյանը ֆանտաստիկ համարեց: Ուշագրավ է, որ նրա ներկայացրած թիվը եւ ավելի վաղ Գիտության պետական կոմիտեից մեզ տրամադրվածը ահռելի տարբերություն ունեն: Մելքոնայնն ասաց, որ բազմահատորյակի համար դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին հատկացվել է 19 միլիոն դրամ:

Բայց նույնիսկ 2 միլիոնը հետո գիտության պետական կոմիտեն կրճատել է, ինչը պարտք են մնացել «Զանգակ» հրատարակչությանը եւ պարտավորվել են վճարել գրքերի վաճառքից գոյացած գումարից: «Այդ գումարը հաշվապահության միջոցով փոխանցել ենք հրատարակչությանը եւ մենք աշխատել ենք գրոշներով»,- հավաստիացրեց նա:

Հիշեցնենք, որ գիտության պետական կոմիտեից մեր հարցին ի պատասխան տեղեկացրել էին, որ բազմահատորյակի տպագրության համար տարբեր տարիների հատկացված գումարն, ընդհանուր առմամբ, կազմել է գրեթե 215 միլիոն դրամ: Մելքոնյանը ենթադրեց, որ այստեղ թերեւս շփոթել են` սխալմամբ կարծելով, որ 19 միլիոն դրամ նախատեսվել է ամեն մի գրքի համար, որոնց թիվն, ի վերջո, 8-ն է լինելու:

Բայց նույնիսկ այդ դեպքում չի ստացվում նշված 215 միլիոն դրամը, որովհետեւ 19 միլիոնը 8-ով բազմապատկելիս կազմում է 152 միլիոն: Ընդ որում, գիտության պետական կոմիտեից նաեւ հայտնել էին, թե վերոնշյալ 215 միլիոնի մեջ տպագրական ծախսերը ներառված չեն եւ դրա համար հատկացվել է առանձին գումար:

Տպել
10462 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց