Հայաստան-Ղազախստան՝ 2:0. Հայաստանը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում

26/03/2017 schedule22:17

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում: Այսօր՝ մարտի 26-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Հայաստանին հաղթանակ պարգեւեցին Հենրիխ Մխիթարյանի եւ Արաս Օզբիլիսի՝ 2-րդ խաղակեսում խփած գոլերը:

Խաղն ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը եւ հենց սկզբում էլ լուրջ կորուստ ունեցավ: Առաջին րոպեներին գրոհի ընթացքում մրցակցի դարպասապահի հետ բախվեց եւ վնասվածք ստացավ Գեւորգ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ստիպված եղավ նրան փոխարինել Տիգրան Բարսեղյանով:

 1-ին կեսի ամբողջ ընթացքում հայ ֆուտբոլիստներն ուղիներ էին փնտրում դեպի մրցակցի դարպասը, սակայն ամեն անգամ մի բան խանգարում էր. 30-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հարվածից հետո Ղազախստանի ֆուտբոլիստները գնդակը հանեցին անկյունային, 37-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից, իսկ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հարվածից հետո գնդակը ետ մղեց դարպասապահը:  

2-րդ կեսում նույնպիսի ֆուտբոլ էր, ինչպիսին 1-ինում էր, սակայն մինչեւ 22-րդ րոպեն: Այդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ կանոնները խախտելու համար այս խաղում 2-րդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց Սերգեյ Մալիյը: 8 րոպե անց տանտերերի կազմում աչքի ընկավ թիմի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց էլ 2-րդ կեսում Արթուր Սարկիսովին փոխարինած Արազ Օզբիլիսը կրկնապատկեց առավելությունը: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով, եւ Հայաստանը միավորների քանակը հասցրեց 6-ի:

Սա Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր այս ընտրական փուլում: Նախորդ խաղում Արթուր Պետրոսյանի թիմը 3:2 հաշվով հաղթել էր Մոնտենեգրոյին:

Տպել
2759 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է