Մեր դպրոցներում կաղում է քաղաքացիական կրթությունը. Սերոբ Խաչատրյան

Խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզչության փուլում քաղաքական ուժերը խոսեցին կամ չխոսեցին իրենց ծրագրերի մասին: Այդուհանդերձ, դրանք կային, ու հիմա Ազգային ժողով անցած չորս կուսակցություններն ու դաշինքները պետք է փորձեն կյանքի կոչել ծրագրային այդ դրույթները: Եվ ուրեմն, ինչ սպասել նրանցից:

Մեծամասնություն ձեւավորած Հանրապետականն ու կառավարության մաս կազմող Դաշնակցությունը (եթե վերջինս պահպանի իր այդ կարգավիճակը), ծրագրերն իրագործելու համար բնականաբար ստացել են շատ ավելի մեծ հնարավորություն, ի տարբերություն «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների, որոնց մնում է այդ խնդիրները օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լուծել փորձելու տարբերակը: 

Անդրադառնալով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերի մասնավորապես կրթական մասին` նկատենք, որ այսօր կրթության եւ գիտության նախարարի պորտֆել ունեցող Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում կրթությանն ու գիտությանը, կարելի է ասել, անդրադարձ չկա: Այդ բառերը ՀՅԴ ծրագրում հանդիպում են ընդամենը հետեւալ համատեքստում. «Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ», կամ` «Օգնել ֆիզիկական եւ մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց` դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը», կամ էլ` «Աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը...»:

«Ծառուկյան» դաշինքի ծրագրում, որը ներկայացվել է որպես 15 առաջնահերթ քայլերի ամբողջություն, կրթությանն անդրադարձ գրեթե չկա:

Բավական ընդգրկուն է «Ելք» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության ծրագրերի կրթական մասը: Մեծամասնություն ձեւավորած եւ ավելի շատ պարտավորություններ ստանձնած ՀՀԿ-ն թվարկել է թե՛ անելիքները, եւ թե՛ ախտորոշել խնդիրները, որոնք, ի դեպ, բավական մեծաթիվ են:

ՀՀԿ-ի ծրագրից տեղեկանում ենք, որ այս կուսակցության երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է, հետեւաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար, որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված եւ զգան պետության աջակցությունը: Հանրապետական կուսակցությունն իր խնդիրն է համարում ապահովել զարգացող աշխարհի պահանջներին ներդաշնակ կրթական ծրագրեր ու միջազգային չափանիշներին համապատասխան դասագրքեր, ձգտելու է հասնել նրան, որ մեր երկրի համալսարանները ճանաչված լինեն աշխարհի հեղինակավոր համալսարանների շարքում: Իշխող հանրապետական կուսակցությունը պարտավորվում է հոգ տանել, որպեսզի գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունն ուղղվի նաեւ դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մասնավորապես, ըստ այդմ, մեծ կարեւորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ՀՀԿ-ն այդպիսիք համարում է նախադպրոցական կրթության ընդգրկվածության ցածր մակարդակը, հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության պակասը, կրթության բովանդակության ու ֆինանսավորման համակարգի հետ կապված խնդիրները եւ այլն:

«Ամենամեծ անակնկալն այն էր, որ Դաշնակցության կրթական ծրագիրը շատ աղքատիկ էր, մինչդեռ հենց Դաշնակցությունն է կրթության համակարգի ղեկավարը եւ ամենայն հավանականությամբ կշարունակի ղեկավարել: Նաեւ հետաքրքիր էր, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որը մի քանի ամիս առաջ ներկայացրել էր կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, մեծ մասամբ հայտնվել է որպես ՀՀԿ-ի նախընտրական ծրագիր: Ու երբ համեմատում ենք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի կրթական մասը եւ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, շատ կետերով դրանք համընկնում են: Այսինքն` ինձ համար պարզ չդարձավ, սա արդյո՞ք Դաշնակցության ծրագիրն էլ է, թե՞ ոչ»,- մեր զրույցում ասաց կրթության մասնագետ-փորձագետ Սերոբ Խաչատրյանը: 

Նա դրական է համարում, որ Հանրապետականն ինքնաքննադատորեն խոսում է կրթության համակարգում առկա թերությունների մասին: Հարցին, թե որքանով է նորմալ, որ սրանից առաջ տարիներ շարունակ կրթության համակարգի ղեկավարումն իրականացրած քաղաքական ուժն իր ծրագրի բավական մեծ մասը նվիրել է խնդիրների թվարկմանը, այնքան դրանք շատ են, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Աշխարհում չկա եւ չի լինելու մի երկիր, որը կրթության ոլորտում խնդիրներ չունենա: Հարցը հետեւյալն է` ինչ որակի խնդիրների մասին են խոսում: Երկրներն իրարից տարբերվում են ոչ թե խնդիրների թվով, այլ որակով: Այսինքն` այն երկրները, որտեղ ավելի բարդ խնդիրներ են փորձում լուծել, համարվում են ավելի լավ երկրներ, ի տարբերություն այն երկրների, որոնք փորձում են լուծել պրիմիտիվ խնդիրներ: Օրինակ, մանկապարտեզների ընդգրկվածության հարցը պրիմիտիվ խնդիր է: Եթե Հայաստանը մինչեւ հիմա այդ խնդիրը չի լուծել, ուրեմն իր կրթական համակարգը վատ վիճակում է: Եթե այս 25 տարվա ռեֆորմների արդյունքում դեռ նոր ուզում է ազգային կրթություն ունենալ, դա վատ է, որովհետեւ այդ դեպքում ինչ ենք արել մենք 25 տարի»: 

Սերոբ Խաչատրյանին տխրեցնում է, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ մեկը որեւէ պարտավորություն չի ստանձնել քաղաքացիական կրթության առումով: «Բայց արդյո՞ք դա կարեւոր չէ, արդյո՞ք այս վերջին ընտրություններն էլ ցույց չտվեցին, որ մեր դպրոցներում կաղում է քաղաքացիական կրթությունը, արդյո՞ք դպրոցների բակերում հավաքվող այդ երիտասարդները կարիք չունեն քաղաքացիական կրթության կամ մեր ընդհանուր հասարակությունը արդյո՞ք հասունացման կարիք չունի: Եթե առաջիկա հինգ տարում այս ուժերը ոչինչ չանեն քաղաքացիական կրթության ոլորտում, հանգիստ կարող են ասել` բայց մենք ոչ մի բան էլ չենք խոստացել ձեզ: Թիվ մեկ խնդիրը` մաթեմատիկայից, ազգային կրթությունից ավելի կարեւոր, ինձ համար քաղաքացիական կրթությունն է, որովհետեւ վատ քաղաքացիական կրթությամբ նորմալ ազգ չենք կարող դառնալ»,- արձանագրեց կրթության մասնագետը:

Տպել
28672 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին