Պետեկամուտների կոմիտեն էլի միացրել է պոմպը. ջրհորը չորացնելու արվեստը

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 24.3 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Սա, իհարկե, շատ լավ է: Լավ է, եթե նայում ենք զուտ պետբյուջեի հավաքագրման տեսանկյունից եւ անտեսում ենք այլ շատ ավելի կարեւոր հանգամանքներ ու ցուցանիշներ: Նախ՝ մի քանի թվային տվյալներ: Այս տարվա հարկերի հավաքագրման այսպիսի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նույն երեք ամիսներին պետական բյուջեն թերակատարվում էր: Այսինքն,  այս տարվա բարձր ցուցանիշը մասամբ ստացվել է այն պատճառով, որ անցած տարի դրանք շատ ցածր էին: Այսպես. անցած տարվա հունվարին բյուջեն ստացել էր 2.7 տոկոսով ավելի քիչ գումար, քան նախորդ տարվա նույն ամսին, փետրվարին` 2 տոկոս, մարտին` 0.6 տոկոս: Դե հիշում եք այդ ժամանակահատվածը` Գագիկ Խաչատրյանը ֆինանսների նախարարն էր, իսկ ՊԵԿ-ը գտնվում է նախարարության կազմում: Ու հենց անցած տարվա մարտին էլ ՊԵԿ-ը առանձնացվեց ֆիննախարարությունից, իսկ ՊԵԿ ղեկավար նշանակվեց Հովիկ Հովսեփյանը:

Բայց սա չէ ամենակարեւորը: Կարեւորն այն է, թե ինչի հաշվին են ավելացել հարկերը: «Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման եւ կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Որտեղ է այդ ստվերը եղել, որ վեր է հանվել, բնականաբար՝ չի նշվում:

Այլ կերպ ձեւակերպենք` ով է պետական բյուջե վճարել այդ 24.3 միլիարդ դրամի լրացուցիչ հարկերը: Հարցը կարող է միամիտ թվալ. իհարկե տնտեսվարողները` կարող է հնչել պատասխանը: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Օրինակ, եթե բիզնեսի ստվերային մեծ հատված ունեցող տնտեսվարողը 100 դրամով վաճառում է, ասենք, հաց եւ դրանից 10 տոկոս հարկ է վճարում, ապա կստացվի, որ նա վճարեց 10 դրամ: Եթե նա հացը թանկացնում՝ դարձնում է 110 դրամ եւ դրանից վճարում է արդեն 12 դրամ հարկ, ապա կստացվի, որ նա վճարեց լրացուցիչ 2 դրամ հարկ: Բայց արդյունքում այդ երկու դրամը վճարել է ոչ թե տնտեսվարողը, այլ գնորդը, որը 10 դրամ ավելի է վճարել հացի դիմաց: Այսպիսի կոմբինացիայի արդյունքում պետական բյուջեն կհարստանա լրացուցիչ վճարված 2 դրամով, տնտեսվարողը կստանա լրացուցիչ 8 դրամ եկամուտ, իսկ գնորդը կտուժի 10 դրամով: Արդյո՞ք սա տեղի չի ունեցել:

Սա պարզելու համար պետք է նայենք այլ ցուցանիշներ եւս: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակում գնաճի մասին նախնական տեղեկանքը: Ըստ այդ տեղեկանքի՝ մարտ ամսին 12-ամսյա կտրվածքով Հայաստանում գրեթե ամեն ինչ էժանացել է: Իսկ ահա սննդամթերքը թանկացել է 3.4 տոկոսով: Եվ այստեղ մի բնական հարց կառաջանա: Ինչո՞ւ է ասենք հագուստեղենը էժանացել 6 տոկոսով, տնային գործածության ապրանքները էժանացել են մոտ 7 տոկոսով, նույնիսկ առողջապահությունն է էժանացել, բայց սննդամթերքը թանկացել է 3.4 տոկոսով: Մեծ` շատ մեծ է հավանականությունը, որ դրա պատճառը լինի հետեւյալը: Հայաստանում լայն սպառման սննդամթերքի մի զգալի մասի ներմուծումն ու արտադրությունը կենտրոնացված է մի քանի «տնտեսվարողների» ձեռքին, իսկ որոշ դեպքերում էլ դա լիակատար մոնոպոլիա է: Սննդամթերքի բազմաթիվ տեսակներ Հայաստանում շատ ավելի թանկ են, քան, օրինակ ԵՏՄ-ում եւ մասնավորապես Ռուսաստանում: Ու ինչպես փաստում է ԱՎԾ-ն, սննդամթերքը ավելի է թանկացել: Դրա պատճառն այն է, որ բնակչության գնողունակությունը նվազում է, մարդիկ ավելի քիչ են շորուկոշիկ, տնային գործածության ապրանքներ գնում, ինչի հետեւանքով դրանց գները նվազում են: Փոխարենը մարդիկ ավելի շատ են փող ծախսում թանկ ու գնալով ավելի թանկացող սննդամթերքի վրա: Իսկ այդ սննդամթերքի շուկան վերահսկող  եւ սեփական ախորժակով գներ սահմանող օլիգարխները մի քիչ ավելի շատ հարկ են վճարում: Ստացվում է վերը բերված պատկերավոր օրինակը` սպառողը վճարում է լրացուցիչ 10 դրամ, որից 2 դրամը լրացուցիչ մուտք է դառնում պետբյուջեի համար, 8 դրամն  էլ՝ օլիգարխի ստացած լրացուցիչ եկամուտը:

Հավանականությունը, որ տեղի է ունեցել հենց այս երեւույթը, չափազանց մեծ է: Ու դա վատ, շատ վատ երեւույթ է, որը պարբերաբար տեղի է ունենում: Պետական եկամուտների պլանի կատարումը դառնում է գերնպատակ եւ արդյունքում չորանում է այն ջրհորը, որից սնվում է տնտեսությունը: ՊԵԿ-ը ամբողջ հզորությամբ միացնում է իր «պոմպը», ու շատ կարճ ժամանակում ջրհորը չորանում է:

Ի դեպ, պետբյուջեի եկամուտների ավելացումը ոգեւորել է կառավարությանը, եւ երեկվա նիստում որոշվել է, թե ինչպես պետք է օգտագործվեն լրացուցիչ եկամուտները: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ասել է, որ եթե հավաքագրումների ավելացման տեմպը շարունակվի, ապա տարեվերջի հաշվարկներով կգոյանա լրացուցիչ 50 միլիարդ դրամի եկամուտ: Այդ գումարը կառավարությունը որոշել է ուղղել կապիտալ ծախսերին: Դա, իհարկե, վատ չէ, մանավանդ որ կառավարությունը մտադիր է այդ գումարը ուղղել այն ծախսերին, որոնք պետք է ֆինանսավորվեին արտաքին վարկերով: Այս դեպքում վարկեր ներգրավելու անհրաժեշտությունը փոքր- ինչ կնվազի:

Բայց սա կարող է դրական արդյունքներ ապահովել միայն կարճաժամկետ հատվածում: Ի վերջո հարկերի հավաքագրումը  հետեւանք է, ոչ թե նպատակ: Երբ տնտեսությունը առողջանում է, բիզնեսը ակտիվանում է, դա ինքնաբերաբար հանգեցնում է հարկերի ավելացման: Բայց եթե տնտեսության մեջ որակական փոփոխություններ չեն լինում, տնտեսության զարգացման իրական խոչընդոտները չեն «հայտնաբերվում» ու չեն վերացվում, հարկերի ավելացումը բերելու է միայն բացասական հետեւանքների:

Տպել
10008 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է