Երևան
17 °C
Երեւանի բուսաբանական այգում նախատեսվում են արմատական փոփոխություններ: Այնտեղ կստեղծվեն հանգստի, ժամանցի ու զվարճանքի գոտիներ:
Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ դրանից այգու գիտականությունը չի տուժելու: Ավելին, իրականացվելիք ծրագրերը միտված են տարածքի, այդ թվում` կոլեկցիոն հատվածի պահպանմանն ու զարգացմանը:
Բուսաբանական այգին ընդգրկված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական ինստիտուտի կազմում: Ինստիտուտի ղեկավարության ջանքերով մեկ ամիս առաջ ստեղծվել է հիմնադրամ` այգում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Տարածքը` մոտ 80 հա մակերեսով, կառավարման-զարգացման է հանձնվել այդ հիմնադրամին: Հոգաբարձուների խորհուրդը նաեւ հիմնադրամի տնօրեն է ընտրել:
«Ինստիտուտը պետական հիմնարկ է` պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը նույնիսկ իրավունք չունի բիզնեսով զբաղվել, ծառայություններ մատուցել եւ այլն, եւ այլն: Դրա համար ինստիտուտն այգու հետ կապված իր լիազորությունները պայմանագրով հանձնել է հիմնադրամին` բնական է` միաժամանակ առաջադրելով իր պայմանները: Հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի բուսաբանական այգում կատարվեն բարեփոխումներ հիմնադրամի միջոցով: Ինձ հրավիրել են լինելու հիմնադրամի տնօրեն, այն հանգամանքից ելնելով, որ ունեմ համապատասխան փորձ, երկար տարիներ ղեկավարում եմ հասարակական կազմակերպություն` Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան, ու կազմակերպությունն ունի հաջողություններ: Ես ներկայացրեցի բուսաբանական այգու զարգացման հայեցակարգ, այն հավանության արժանացավ եւ միաձայն որոշվեց, որ ես դառնամ տնօրեն»,- մեր զրույցում ասաց Սարգիս Աղայանը:
Նա մանրամասնեց, որ բուսաբանական այգին կունենա գիտական նշանակության գոտի, զբոսանքի ու հանգստի վայրեր` հնարավոր է սպորտային հրապարակով, հեծանվային ուղիներ, մանկական խաղահրապարակ, սննդի օբյեկտ: Նախատեսվում է բարեկարգել ու զարգացնել ինստիտուտի նորաստեղծ թանգարանը: «Այնտեղ կան բավականին շենք-շինություններ, որոնք չեն օգտագործվում: Ինչպես գիտեք, չօգտագործվող գույքը փչանում, փտում, ոչնչանում է: Որպեսզի այդ շինությունները մենք չվերածենք աղբակույտերի, դրանք ինչ-որ բանի ծառայելու են»,- նշեց հիմնադրամի տնօրենը:
Բուսաբանական այգու զարգացման համար կան միջոցառումների կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր: Առաջին փուլում նպատակ է հետապնդվում հանրության համար ճանաչելի դարձնել այգին, որն այսօր բավական քիչ այցելուներ ունի: Նախատեսվում է ստեղծել վեբ-կայք ու նաեւ էջեր` սոցիալական ցանցերում: Որպես գաղտնիք Աղայանը նշեց նաեւ այն դոմեինը, որի վրա կառուցվում է կայքը` botanicalgarden.am:
«Այսօր որեւէ տեղ դուք չեք գտնի այգու հետ կապված ինֆորմացիոն նյութ: Չկա որեւէ վեբ-կայք, չկա որեւէ սոցիալական ցանցում էջ, չկա որեւէ բրոշյուր: Ընդամենը կարող է համացանցում ինֆորմացիայի կտորներ գտնեք»,- արձանագրեց նորաստեղծ հիմնադրամի տնօրենը:
Բուսաբանական այգու զարգացման ծրագրի հաջորդ փուլում ձեռնամուխ կլինեն վերոնշյալ գոտիների ձեւավորմանը: Հարցին, թե հիմնադրամն արդեն ֆինանսական մուտքեր ունի՞, տնօրենը պատասխանեց, որ իրենք նպատակ չունեն որեւէ մեկից գումար խնդրել:
«Մենք դոնորներից այս պահին ակնկալում ենք, որ նրանք նպաստեն այգու զարգացմանը: Բայց եթե կան բարերարներ, որոնք ուզում են գումարով օգնել, մենք դեմ չենք, վստահեցնում եմ, որ այդ գումարները դրամ առ դրամ ծախսվելու են այգու զարգացման խնդիրները լուծելու վրա: Իսկ գումարը մենք կարող ենք վաստակել, եթե ունենք խելացի բիզնես ծրագիր: Ես դա նաեւ համարում եմ բիզնես ծրագիր: Մենք ստեղծելու ենք այնպիսի մի զարգացման ուղի, որ ստացվող նախնական ֆինանսները կարողանանք վերարտադրել: Մեր հարգելի քաղաքական գործիչները սիրում են ասել` մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենան: Ստացվող գումարները նպաստելու են կայունության ապահովմանը, որ զարգացումը լինի անընդհատ, ստեղծվի հարթակ, որ ինքնաֆինանսավորում ապահովվի, որովհետեւ շատ դոնորներ այսօր կան, վաղը չկան: Սա պետք է դառնա նաեւ բիզնես ծրագիր` չանտեսելով բուն նպատակը` այգու գոյությունը: Այգին գիտական հիմնարկի մի մաս է, որտեղ գիտաշխատողները զբաղվում են գիտությամբ: Եթե մենք անտեսենք գիտական հատվածը, վաղը կկորցնենք նաեւ այգին: Բոլոր շահառուները պետք է բավարարված լինեն: Այդպես լինում է»,- արձանագրեց Սարգիս Աղայանը:
Ի դեպ, նա հաստատեց, որ քննարկվում է այգու առանձին գոտիներ տարբեր գործարարների հետ համատեղ ձեւավորելու եւ զարգացնելու հնարավորությունը: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում արդյո՞ք ռիսկ չկա, որ այդ հատվածներն աստիճանաբար կձուլվեն տվյալ գործարարների բիզնեսներին` դադարելով բուսաբանական այգու մաս կազմել:
«Այստեղ հստակ պայմանավորվածության խնդիր է: Իրականում պետք է չէ վախենալ մարդկանց հետ աշխատելուց: Դա ամենամեծ սխալն է, որ ընդհանրապես մեր կառավարիչները, մենեջերները թույլ են տալիս: Ընդամենը պետք է ճիշտ, հստակ պայմանավորվել, այդ պայմանավորվածությունը հանձնել թղթին, որից, եթե մեկ սանտիմետր շեղվեն, ուրեմն մենք այլեւս իրար հետ անելու բան չունենք»,- պատասխանեց հիմնադրամի տնօրենը:
Հ.Գ. Առաջիկայում կհայտարարվի բուսաբանական այգու լոգոյի մրցույթ: Առաջին երեք տեղերը զբաղեցնողները խրախուսական նվերներից բացի կստանան դրամական պարգեւ: Թե որքան, հիմնադրամի տնօրենը չմանրամասնեց:
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
© 2024 Հայկական ժամանակ