ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան կրկին արգելվել է. տեղապտույտ

Նկատեցի՞ք՝ անցած երկու օրերին Հայաստանում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Հետընտրական շոկի մեջ հայտնված ու Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի եւ մեկնաբանների համար գուցե այդքան էլ հետաքրքիր թեմա չէ, սակայն իր կարեւորությամբ այն գերազանցում է մի քանի ընտրություններ միասին վերցրած: Վրաստանով են անցնում Հայաստանի տրանսպորտային-կոմունիկացիոն հիմնական ուղիները, այդ երկրով է Հայաստան գազ, նավթամթերք ու ռազմամթերք մատակարարվում: Սա ինչ-որ առումով Հայաստանի կյանքի ճանապարհն է:

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում թեպետ շատ խնդրահարույց կետեր կան, սակայն ապրիլի 11-ին Երեւանում Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց. «Հայ-վրացական հարաբերություններում չկան խնդիրներ, այլ կան հարցեր, որոնք կարելի է լուծել համատեղ ջանքերով»: Սա թերեւս արտգործնախարարի՝ նախկինում արվող «հայ-վրացական հարաբերություններում չկան խնդիրներ, որ չլուծվեն բանակցությունների միջոցով» հերթապահ հայտարարության նոր տարբերակն է: Ստացվում է, այժմ արդեն այդ հարաբերություններն այնքան են զարգացել, որ խնդիրներ չկան, այլ համատեղ ջանքերով լուծելի հարցերն են մնացել:

Միեւնույն ժամանակ, երբ նայում ենք իրականության աչքերին ու առանց դիվանագիտական ձեւակերպումների մոտենում հայ-վրացական հարաբերությունների օրակարգին, ապա խնդիրների ծավալները գրեթե չեն նվազել: Օրինակ՝ Հայաստանից դասագրքեր չեն հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Դրանք կամ տարիներով մնում են այդ երկրի մաքսայինի պահեստներում, կամ ընդհանրապես չեն հասնում տեղ: Բացի դրանից, Ջավախքում կա հայերենի դասավանդման խնդիր ու հայոց լեզվի կարգավիճակի հարցը: Մյուս կողմից, Վրաստանում գոյություն ունի հայաստանցիների «սեւ ցուցակ», որոնց թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան: Հիշեցնենք, որ այդ ցուցակում են հայտնվել հայտնի հանրային եւ քաղաքական դեմքեր: Նրանցից են՝ ՀՀ ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը, փորձագետներ Վահե Սարգսյանը եւ Իգոր Մուրադյանը:

Ինչպես նշում է Շիրակ Թորոսյանը, հայ-վրացական հարաբերությունների ջերմացման մասին հայտարարությունների ֆոնին տարեցտարի այդ ցուցակը միայն ընդլայնվում է: «Սա երկու բարեկամ պետությունների հարաբերություններում ուղղակի ավելորդ է: Մյուսը հայոց լեզվի դասաժամերի քանակի նվազեցումն է Ջավախքի հայկական դպրոցներում: Իհարկե, այնտեղի հայությունն իսկապես պետք է տիրապետի վրացերենին, բայց դա պետք է լինի ըստ անհրաժեշտության եւ կամավորության սկզբունքով, ոչ պարտադրաբար: Այս համատեքստում չպետք է մատնացույց արվի, որ մարդիկ վրացերեն չգիտեն, դրա համար էլ պաշտոններ չեն զբաղեցնում: Դա շատ թույլ փաստարկ է, քանի որ բազմաթիվ ջավախքցիներ փայլուն տիրապետում են վրացերենին, Վրաստանի այլ հատվածներում ապրող հայեր լավ տիրապետում են վրացերենին, սակայն մենք Վրաստանի պետական համակարգում հայերի չենք տեսնում»,- նշում է Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան մի պահ բացվեց այն բանից հետո, երբ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ երկրի քաղաքական ղեկը ստանձնեց «Վրացական երազանք» կուսակցությունը: Թորոսյանն այդ ժամանակ մի քանի անգամ այցելեց Վրաստան, սակայն հետո անհասկանալի պատճառներով նրա նկատմամբ վերականգնվեց նախկին արգելքը:

Թեպետ վերոնշյալ խնդիրների լուծումը վերածվում է խճճված «գորդյան հանգույցի», սակայն կողմերը կարծես որոշել են մի աստիճան վերեւ բարձրանալ եւ խոսել այլ խնդիրների, կամ, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում՝ հարցերի մասին: Դրանք են՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ-տրասնպորտային միջանցքի ձեւավորումը, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտի վրացական ներդրումներ ներգրավումը: Եթե առաջին ծրագիրը շանսեր ունի իրականություն դառնալու, թեեւ դրա տնտեսական էֆեկտը դեռ պետք է հաշվարկել, ապա երկրորդի հաջողությանը փորձագետները խիստ կասկածում են: Առաջինի հաջողությունն էլ հիմնականում կախված է ոչ այնքան Հայաստանից, որքան Իրանից ու Ռուսաստանից: Սակայն այն գոնե ապրանքների փոխադրման տեսանկյունից արդեն դրական իմաստով իրեն զգացնել է տվել:

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային եւ լաստանավային փոխադրման սակագների 30-50 տոկոս նվազման մասին վերջերս տարածված լուրը հիմնականում պատժամիջոցներից ձերբազատված Իրանի նկատմամբ Վրաստանի հետաքրքրությամբ է պայմանավորված: «Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ու այստեղ մեծ դերակատարություն ունի Իրանի գործոնը: Հայաստանը, կարելի է ասել, տարանցիկ երկիր է դարձել դեպի Իրան ապրանքափոխադրումների համար: Արդյունքում անցյալ տարի Հայաստանում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով»,- նշեց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով, սակայն, որ ինքը մեծ սպասումներ չունի Մեղրիի Ազատ տնտեսական գոտում վրացական նեդրումների հնարավոր հոսքի մասով:

Հիշեցնենք, այս հարցի վրա իրենց քննարկումներում հատուկ կանգ առան Վրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ վարչապետը: Նրանք համաձայնել են, որ նման նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու եւ դրանք ավելի հասանելի դարձնելու առումով: «Իհարկե, Մեղրու ազատ տնտեսական գոտին գրավիչ նախաձեռնություն է, սակայն կասկածելի է, որ Վրաստանն այնտեղ գումար ներդնի»,- նշում է «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի, եւ մեծ գումարներ չունի, որ կարողանա ներդնել Հայաստանում: «Իհարկե, Իրանը Վրաստանի համար մեծ կարեւորություն է ներկայացնում, սակայն նման փողեր Վրաստանում չկան: Վրաստանն ինքն է ներդրողներ ներգրավում, քանի որ եթե մենք փող ունենայինք, ապա մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք», - ասաց փորձագետը:

Տպել
3695 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց