Հակոբ Սերոբյանը՝ մարմնամարզության ԵԱ-ի մասին. նա ասում է՝ ով է գնալու աշխարհի առաջնություն

25/04/2017 schedule15:08

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Եվրոպայի 2017 թ. առաջնությունում իր սաների ելույթներից: Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի ունեցած մրցաշարից ՀՀ հավաքականը վերադարձավ միայն Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալով, սակայն ընդհանուր առմամբ, ըստ Սերոբյանի, նրանք հնարավորինս լավ են հանդես եկել: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետն ամփոփեց ապրիլի 19-23-ը կայացած մրցաշարը:

«Ելույթներից, եզրափակչի մասնակիցների քանակից գոհ եմ: Անցած տարի շատ մեդալներ եղան (խմբ. 1 ոսկի, 3 արծաթ), բայց եզրափակչի այսքան մասնակից չունեինք. Արթուր Թովմասյանը չէր մտել եզրափակիչ, իսկ այստեղ գումարած դրան նաեւ բազմամարտում եզրափակիչ դուրս եկանք»,- ասաց նա:

Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) բրոնզե մեդալ նվաճեց եզրափակչում վաստակելով 14.833 միավոր: Նախադաստակի վնասվածքը, որի պատճառով Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում նա չէր հաղթահարել որակավորման փուլը, չխանգարեց:

«Որակավորման փուլում վարժությունը կատարեց լավ, իսկ եզրափակչում՝ ավելի լավ, նաեւ նկատի ունենանք, որ սրան հասավ իր վնասվածքից հետո: Անցած տարվա վարժությունն ավելի վատ էր կատարել, քան այս տարի, բայց սա մարմնամարզություն է: Մենք գոհ կամ դժգոհ ենք լինում՝ հաշվի առնելով, թե որքանով է մարզիկը ցույց տալիս այն, ինչի ընդունակ է»,- ասաց նա:

Սերոբյանին գոհացրել է նաեւ հենացատկում 2016 թ. Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի ելույթը: Նա եզրափակիչ դուրս եկավ բազմամարտում եւ իր հիմնական գործիքի՝ հենացատկի վրա վարժությունում: Բազմամարտում զբաղեցրեց 6, իսկ հենացատկում՝ 5-րդ տեղը: Մեդալ նվաճել չստացվեց հիմնականում, որովհետեւ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում, որտեղ մարզվում է, նոր ցատկ մշակելու պայմաններ չկան. եթե բարդ ցատկը Հայաստանում փորձի, կարող է վնասվածք ստանալ, իսկ առանց նոր ցատկի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելն այնքան էլ իրատեսական չէր:

«Չենք հասցրել նոր ցատկ մշակել, ի վիճակի էլ չէինք, որովհետեւ պայմաններ չկան: Նրանից էլ շատ գոհ ենք: Բազմամարտում նա իր լավագույնն արեց, ավելին չէինք կարող անել»,- ասաց նա:

Մարզիչը չի դժգոհում նաեւ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանից (օղակներ): Նա նոր, բարդ վարժություն էր պատրաստել, որը, սակայն չկարողացավ անսխալ կատարել եւ կրկին մեդալ նվաճել: Եզրափակչում զբաղեցրեց 4-րդ տեղը:

«Ընդհանուր առմամբ, լավ էր, բայց սխալներ ուներ, թեեւ այնպես չէ, որ չէր կարող ավելին անել: Տեսանք մեր թերությունները, կաշխատենք»,- ասաց նա:

Իսկ ահա Արթուր Թովմասյանից Սերոբյանը (օղակներ) դժգոհ է: Որակավորման փուլում նա 2-րդն էր: Ըստ Սերոբյանի՝ նույն կերպ լավ կարող էր հանդես գալ նաեւ եզրափակչում: Նա ընդգծում է, որ Ռիո 2016-ի չեմպիոն հույն Էլեֆթերիոս Փեթրունիասին հաղթել հնարավոր չէր լինի, սակայն արծաթը պարտավոր էր նվաճել: Եզրափակչում վարժության վերջում թույլ տված սխալը որոշիչ եղավ, եւ Արթուրը զբաղեցրեց 7-րդ տեղը:

«Նրանը 2-րդ տեղն էր: Չէինք կարող օլիմպիական չեմպիոնին հաղթել, պարզապես պետք է աներ այն, ինչ արել էր որակավորման փուլում: Նրանից դժգոհ ենք: Այնպես չէ, որ ինչ-որ բան խանգարեց: 2 օր առաջ վարժությունը կատարեց, տեսանք, որ կարող է: 2-րդ օրը նույնն արեց, բայց վերջում անհասկանալիորեն շատ լուրջ սխալ թույլ տվեց»,- ասաց նա:

Այս  մրցաշարում ՀՀ-ն էին ներկայացնում նաեւ 2 երիտասարդ մարզիկներ՝ Վիգեն Խաչատրյանը (բազմամարտ) եւ Արմեն Պետրոսյանը (նժույգթափեր): 2-ն էլ չհաղթահարեցին որակավորման փուլը: Պետրոսյանը, ըստ Սերոբյանի, ավելի լավ է կատարել իր վարժությունը, քան մարզումների ընթացքում է անում, իսկ Խաչատրյանի աշխատանքից մարզիչը շատ դժգոհ է:

«Պտտաձողի վրա գնահատականը շատ ցածր էր, այդտեղ օբյեկտիվ պատճառ կար: Ես անձամբ թույլ չտվեցի Վիգենին շարունակել, քանի որ ձեռնակապը («накладка») կտրվել էր, ուրիշը վերցրեց, մրցման ժամանակ պոկվեց, փաթաթվում էր պտտաձողին, նա կարող էր 3-4 տեղից կոտրել ձեռքը: Բայց մյուս վարժությունները՝ օղակները, զուգափայտը.... իրավունք չուներ այդպես հանդես գալու: Պետք է շատ աշխատի, որ մրցումների գնա»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունից հետո մարմնամարզիկները պատրաստվելու են օգոստոսին կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին: ՀՀ-ն ներկայացնելու են Արթուր Թովմասյանն ու Արթուր Դավթյանը: Այնուհետեւ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը մասնակցելու են Փարիզում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որից հետո նույն 3 մարզիկները հանդես են գալու աշխարհի առաջնությունում:

Տպել
1649 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել