Հարություն Մերդինյան. ուրախ եմ, որ 2016 թ. ԵԱ չեմպիոն դառնալուց հետո նորից մեդալ նվաճեցի

25/04/2017 schedule18:15

Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը գոհ է Եվրոպայի 2017 թ. առաջնության իր արդյունքից: Ապրիլի 19-23-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի ունեցած մրցաշարում նա բրոնզե մեդալ նվաճեց 14.833 միավորով: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ իր համար ամենակարեւորը հնարավորության սահմաններում լավ հանդես գալն էր:

«Ուրախ եմ, որ անցած տարի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կարողացա նորից մեդալ նվաճել: Թեեւ բրոնզ է, բայց կարեւորն այն է, որ ես կարողացա ցույց տալ այն, ինչ կարող էի: Ես եւ մարզիչներս գոհ ենք»,- ասաց նա:

Մարզիկը համաձայնեց այն կարծիքի հետ, որ եզրափակչում մրցավարները կարող էին ավելի բարձր գնահատել նրա վարժությունը, թեեւ միաժամանակ նշեց, որ չի կենտրոնանում մրցավարության վրա:

«Հնարավոր էր, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչքան, կարող էր մի փոքր ավելի բարձր լինել: Թե մրցավարներն ինչպես կգնահատեն կատարումը, մնում է նրանց հայեցողությանը: Ընդհանուր առմամբ՝ ես էլ, մարզիչներս էլ գոհ ենք»,- ասաց նա:

Հարություն Մերդինյանի ելույթը Եվրոպայի 2017 թ. առաջնության եզրափակչում

Նժույգթափերում ոսկե մեդալ նվաճեց ռուս Դավիդ Բելյավսկին (15.100), իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց հունգարացի Քրիստիան Բերքին (14.900):

Եվրոպայի առաջնությունից հետո Հարություն Մերդինյանը մասնակցելու է սեպտեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ դրանից հետո Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Եվրոպայի 2017 թ. առաջնությունում Հայաստանն էին ներկայացնում նաեւ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիրներ Արթուր Դավթյանն (հենացատկ) ու Վահագն Դավթյանը (օղակներ), Արթուր Թովմասյանը (օղակներ) եւ 2 երիտասարդ մարզիկներ՝ Վիգեն Խաչատրյանը (բազմամարտ) եւ Արմեն Պետրոսյանը (նժույգթափեր):

Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 6, իսկ հենացատկում՝ 5-րդ տեղը, Վահագն Դավթյանը ելույթն ավարտեց 4-րդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղով: Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը չհաղթահարեցին որակավորման փուլը:

Տպել
2134 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից