Սրացումներ կարող են լինել, լայնածավալ գործողություններն այդքան էլ հավանական չեն. Մինասյան

02/05/2017 schedule10:19

Ապրիլի 28-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը հանդիպում էր՝ հանդիպման համար եւ որեւէ ազդեցություն չէր կարող եւ չի ունեցել սահմանին ռազմական իրադրության վրա: Այս կարծիքին է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ ներկայումս սահմանին փոքր կամ միջին էսկալացիա կարող է լինել, բայց 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների նման լայնածավալ գործողությունների հավանականությունը այդքան էլ մեծ չի:

- Պարոն Մինասյան, Մոսկովյան հանդիպումից առաջ դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե չեք բացառում, որ ադրբեջանական զորավարժությունները նոր ռազմական գործողությունների սկսման նպատակ ունեն: Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո այդ հավանականությունը նվազե՞լ է, թե՞ ավելի է մեծացել:

- Երբ ինձ հարցրել են՝ հնարավո՞ր է, որ զորավարժությունները վերաճեն ռազմական գործողությունների, ես պատասխանել եմ, որ հնարավոր է, որովհետեւ ես չեմ բացառում, որ զորավարժությունների ժամանակ կարող են ինչ-որ գործողություններ լինել: Բայց դա չի նշանակում, որ այդ զորավարժությունները անպայման պետք է ուղեկցվեն ռազմական գործողություններով: Հետեւաբար, այս իմաստով, մենք չենք կարող բացառել, որ ոչ միայն զորավարժությունը, այլ ինչ-որ քաղաքական զարգացումներ կարող են դառնալ պատճառ կամ առիթ՝ ռազմական գործողությունների վերսկսման համար: Ռազմական գործողությունների տարբեր աստիճաններ կան. փոքր կամ միջին էսկալացիա կարող է լինել, բայց լայնածավալ ռազմական գործողություններ, համենայնդեպս այն մակարդակով, ինչ 2016 թվականի ապրիլին եղան, այս պահին դրա հավանականությունը այդքան էլ բարձր չի: Ինչ վերաբերում է Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը, ապա դա ավելի շատ վերաբերում է արցախյան հակամարտության շուրջ դիվանագիտական գործընթացին, քան ռազմաքաղաքականին:

- Այդ հանդիպումները միշտ սահմանային իրավիճակի վրա ունենում են իրենց ազդեցությունը: Նախորդ շաբաթվանից կրկին լարված է իրավիճակը:

- Ես չեմ կարծում, որ դա էական նշանակություն է ունեցել: Կրկնում եմ՝ դա դիվանագիտական գործընթացի հետ է կապված եւ փաստացի այդ հանդիպումները հանդիպումների համար են: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջները, Հայաստանն էլ ասում է, որ մինչեւ դա չլինի, որեւէ լուրջ բանակցային գործընթացի մասին մենք չենք կարող խոսել: Բայց դրա հետ մեկտեղ կա ռազմաքաղաքական տրամաբանություն. մենք չգիտենք ոնց է Ադրբեջանը գնահատում ներկայիս իրավիճակը. արդյո՞ք կարծում է, որ նպաստավոր է կամ հակառակը՝ հույսը կորցրել է դիվանագիտական գործընթացից եւ միայն ու միայն ռազմական ճանապարհով է փորձելու գտնել լուծում:

- Վերջին մի քանի օրվա լարվածությունը արդյո՞ք երկրորդ տարբերակի օգտին է խոսում:  Նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանին կար լարվածություն:

- Ես չեմ կարծում, որ այստեղ չափից ավելի մեծ տրամաբանություն պետք է փնտրենք: Երկարաժամկետ ռազմավարություն կա Ադրբեջանի մոտ, նրանք նմանատիպ լարվածություն միշտ փորձում են պահպանել՝ համարելով դա նշան, որ ստատուս քվոն անընդունելի է: Իրենք չեն մերվում այն իրականության հետ, որ կա ավելի քան քառորդ դար: Մյուս կողմից, ճնշելով հայկական կողմին կամ միջազգային հանրությանը, նրանք փորձում են պարտադրել միակողմանի զիջումներ: Այլ հարց է, թե արդյո՞ք դա իրատեսական է: Ըստ իս՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը իրատեսական չեն, բայց Ադրբեջանում կա նմանատիպ մտածողություն, եւ դա անում են:

- Հանդիպումից հետո Ղարաբաղը հայտարարեց, որ գոհ են արդյունքներից, թեկուզ այն պատճառով, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը:

- Ես այն կգնահատեի չափազանց վտանգավոր օպտիմիզմով, որովհետեւ Ադրբեջանի արտգործնախարարը գոնե ձեւականորեն ասել է, որ կողմ են Սանկտ Պետերբուրգի եւ Վինեննայի հանդիպումների իրագործմանը: Խոսքը շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման մասին է: Մյուս կողմից, չափից ավելի զգուշավոր եմ, որովհետեւ Ադրբեջանը բազմիցս (նույնիսկ նախագահի մակարդակով) հայտարարել է, որ դրանք ընդունելի են, հետո չի իրագործել:

- Ապրիլի 28-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ըստ ձեզ, ինչո՞ւ չպլանավորվեց նախագահների հանդիպում:

- Քննարկումը փակ է եղել, ես տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ դա կապված է վստահության մեխանիզմների ներդրման հարցում առաջընթացի բացակայության հետ: Միգուցե հայկական կողմն այս պայմաններում չի ցանկացել եւս մեկ հանդիպում:

Տպել
14156 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց