Միջադեպ դատարանում. ամբաստանյալների հարազատները հայհոյեցին Մեյթիխանյանի փաստաբանին. ՎԻԴԵՈ

03/05/2017 schedule16:30

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով նիստի ժամանակ այսօր կրկին միջադեպ տեղի ունեցավ:

Գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, կամ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Նշենք, որ նախորդ նիստին Մեյթիխանյանը շշով հարվածել էր Յուրիկ Հակոբյանի դեմքին: Պաշտպանն անդրադառնալով այս դեպքին նշեց, որ Յուրի Հակոբյանն այնպիսի զսպվածություն ցուցաբերեց, որ որեւէ կերպ չարձագանքեց, ինչը վկայում է, որ Յուրի Հակոբյանը հավասարակշռված եւ դաստիարակված անձնավորություն է:

Միջնորդության դեմ մեղադրողները առարկեցին: Առարկեց նաեւ տուժողների ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:

«Հարկ է հիշեցնենք ամբաստանվող անձանց եւ իրենց հարազատներին, ովքեր գտնվում են սույն դատական նիստերի դահլիճում, թե ինչպիսի դեպք է տեղի ունեցել տիկին Մեյթիխանյանի ընտանիքում եւ ինչ գործողությունների արդյունքում է սպանվել իր ամուսինը: Այս պարագայում պետք ամբաստանյալները հասկանային, թե ինչից կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե՝ դուք տեսաք, որ Յուրի Հակոբյանը ինչքան դաստիրակված էր եւ այլն, ապա տուժող կողմը չի կիսում պաշտպանական կողմի այդ դիրքորոշումը, այլ հակառակը՝ հավաստում է, որ ընդամենը մի կայծ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ եւ բոլորին դարձներ նույնը՝ Եղիշե Խաչատրյան, ինչին մենք այդ օրը ականատես եղանք»,- Պետրոսյանի այս խոսքերից հետո դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել, հայհոյել փաստաբանին.

«Մենք կանգնենք ձեզի լսենք հա՞, չե՞ս ամաչում»,- բղավում էին նրանք, ապա հայհոյում փաստաբանին: Կարգադրիչները փորձում էին նրանց դուրս հրավիրել, երբ հարազատներից մեկը հայհոյանք ուղղեց նաեւ դահլիճում ներկա գտնվողներին (այդ պահին դահլիճում էին դատավորը, ամբաստանյալները, տուժողների իրավահաջորդները, փաստաբանը, լրագրողները):

«Դահլիճից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում իմ հասցեին, երբ որ ես ընդամենը արձանագրեցի այն ինչ-որ տեղի է ունեցել»,- հավելեց Պետրոսյանը:

Այսօր նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն էր սահմանվել. շուրջ 20 կարգադրիչ ու ոստիկան հսկում էինն դահլիճում գտնվող անձանց եւ ամբաստանյալներին: Ինչը, ըստ ամենայնի, պայմանավորված է նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպով:

Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը: Նա դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ չի ներկայանալու հետեւյալ պատճառաբանությամբ. «Նախորդ`ապրիլի 21-ին կայացած դատական նիստում, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի զորու չեմ լսել անմարդկային գործողությունների հետեւանքով իմ ամուսնու սպանության գործը եւ միաժամանակ նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- գրել էր նա:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա նիստում հայտնեց, որ նախորդ նիստին անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել եւ Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նա ներկա լինի նիստին:

Դատավորը հիշեցրեց, որ նախորդ նիստի ժամանակ դահլիճում ներկա անձինք բարձրաձայն բղավել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, անգամ` հեռախոս նետել: Դատավորը հորդորեց դահլիճում ներկա գտնվողներին դատարանում կարգուկանոն պահպանել, հակառակ դեպքում` կհեռացվեն նիստերի դահլիճից:

Այնուհետեւ մեղադրող դատախազը շարունակեց մեղադրական եզրակացության հրապարակումը: Գործով 5 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չճանաչեցին: Մանրամասներն` ավելի ուշ: Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը, ինչից հետո դատարանը մեղադրանքի վերաբերյալ հարցեր տվեց ամբաստանյալներին:

Նրանց նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել. Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները, եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե. Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգաններին` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում, եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Ա. Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արտաշես Չիչոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ: Հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը, Չիչոյանը բացասական պատասխան տվեց. «Ես եղել եմ այդտեղ, փոխադարձ կռիվ եմ արել, բայց մարդ սպանելու միտում չեմ ունեցել: Մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Դատավորի հարցին, թե քաղհայց կա Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի եւ Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից, համաձայն որի՝ որպես հանցագործության պատճառված վնասի փոխհատուցում, պահանջում են 30 մլն դրամ, Արտաշես Չիչոյանն ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ, ամբաստանյալն ասաց. «Այս պահին դիրքորոշում չունեմ»:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ մեղադրանքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց նա:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանն ասաց, որ մեղադրանքը հասկանալի չէ. «Ես կապ չունեմ մեղադրանքի հետ, չգիտեմ որտեղից է վերցված: Ես Եղիշե Խաչատրյանին երկրորդ անգամ տեսել եմ, երբ վերադարձա դեպքի վայր, իսկ նկարագրված գործողություններին ընդհանրապես ներկա չեմ եղել»,- ասաց Կոսյանը: Ինչ վերաբերում է ներկայացված քաղհայցին, ապա ամբաստանյալը նշեց, որ եթե ինքը հանցագործություն չի կատարել, իհարկե այն չի ընդունում:

Ամբաստանյալ Արթուր Զաքարյանն ու Յուրիկ Հակոբյանը նույնպես չընդունեցին առաջադրված մեղադրանքները:

Այսօրվա դատական նիստին սահմանվեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը: Մյուս նիստին կհարցաքննվեն գործով առանցքային տուժող՝ սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, եւ տուժող Սանասար Բադալյանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:

Տպել
6903 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը